Նոր Հայաստանին՝ նոր Ոստիկանություն

05/08/2021

2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները մեկնարկեց նոր Պարեկային ծառայությունը։ Այն իրականացվեց 2019 թվականին մեկնարկած ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում։ Նպատակը բարեվարք, պրոֆեսիոնալ, հայ հասարակությանը համապատասխան ծառայություններ մատուցող համայնքամետ ոստիկանության ստեղծումն էր։