Տեսա-ձայնադարան

Դեմ առ դեմ մաս երրորդ

13/10/2011
Ինչու՞ չեն վերանորոգվում քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դեմ առ դեմ մաս երկրորդ

13/10/2011
Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում արխիվային փաստաթղթերի պահպանման հարցը հրատապ լուծում է պահանջում, նախարարությունը նախատեսում է 2012 թվականից սկսել փաստաթղթերի թվայնացումը, ինչը հնարավորություն կտա կիրառել մեկ պատուհանի սկզբունքը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ալավերդի, Անկյուն+3

11/10/2011
ՀՀ արդարադատության նախարարությունը ոլորտում իրականացվող բարեփոխումները հանրությանը հասանելի և ընկալելի դարձնելու համար հատուկ ծրագիր է մշակել: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են այցելություն-հանդիպումներ ՀՀ մարզերի բնակչության հետ, նրանց՝ նոտարական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավական անձանց պետռեգիստրի գործակալություններից օգտվելու կարգը, դատական ակտերի հարկադիր կատարողների գործունեությունը և կատարված ու մոտ ապագայում իրականացվելիք փոփոխությունները բացատրելու, պարզաբանելու, ինչպես նաև տեղում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանգուցյալի հետ գործ բռնած նոտարը կպատժվի՞

04/10/2011
ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետն անդրադառնում է կարգապահական տույժի ենթարկված նոտարներին: Նոտարների՝ մեղմ ասած անպատասխանատու աշխատանքը որոշ դեպքերում խիստ ցավալի հետևանքներ է ունեցել նրանց ծառայությանը դիմած քաղաքացիների համար: Ոմանք զրկվել են ժառանգությունից, ոմանք՝ ունեցվածքից, իսկ մյուսներն էլ մինչ այսօր դատական քաշքշուկների մեջ են: Պատժված հինգ նոտարներից երկուսը աշխատում են Կենտրոն նոտարական գրասենյակում: Քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը վերաբերում է հենց այս գրասենյակի գործունեությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարության մասին տեսաֆիլմ

27/09/2011
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացնում է անկախության քսան տարիների իր գործունեությունը: Ֆիլմը յուրօրինակ հաշվետվություն է ձեռքբերումների և ապագա անելիքների մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարը հանգուցյալի հետ գործ է բռնել

24/05/2011
Նոտարական համակարգում բարեփոխումներ են իրականացվում: ՀՀ արդարադատության նախարարը խոստանում է քաղաքացիներին, որ բարեփոխումները շոշափելի կլինեն մեկ ու կես ամսից: Այն, որ հնարավոր է կեղծ կտակ կազմել կամ անօրինական փաստաթուղթ վավերացնել վաղուց արդեն այս համակարգում նոր բան չէ, բայց այն, ինչի հանդիպեցինք, մեղմ ասած` ապշեցուցիչ է: Խոսքն այս ընտանիքի մասին է: Տիկին Սվետայի եղբայրը մի քանի տարի առաջ է մահացել: Երբ եղբոր ժառանգության հետ կապված խնդիրներ են առաջացել, պարզվել է անհավատալին: Մահից ութ ամիս անց հանգուցյալի ստորագրությամբ նոտարական փաստաթղթեր են վավերացվել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ