Տեսա-ձայնադարան

Փոխառության գործարքի պարագայում գրավի ձևակերպման եղանակը

08/01/2013
Օրենքների իմացությունն օգնում է մեզ կարգավորել մեր կյանքը ժամանակակից հասարակությունում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը,  նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փոխառության գործարքի պարագայում գրավի ձևակերպման եղանակի մասին պատմող տեսահոլովակը: 

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կտակի և նվիրատվության տարբերությունները

28/12/2012
Օրենքների իմացությունը օգնում է մեզ կարգավորել մեր կյանքը ժամանակակից հասարակությունում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը,  նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կտակի և նվիրատվության տարբերություններին նվիրված տեսահոլովակը: 

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ամուսնություն՝ օտարերկրյա քաղաքացիների հետ

28/11/2012
ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության դեպքում դիմումները ներկայացվում և գրանցման մասին թույլտվությունը ստանում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Պահանջվում է ամուսնության բացակայության մասին իր երկրում ապոստիլով հաստատված տեղեկանք, որի հայերեն թարգմանությունը հաստատվում է  նոտարական կարգով, ինչպես նաև օտարերկրյա անձնագրի թարգմանությունը՝ նույնպես նոտարական կարգով հաստատված: Թույլտվությունը տրվում և ամուսնությունը գրանցվում է դիմումը տալու օրվանից տասն օր հետո, բայց ոչ ուշ քան երեք ամիս: Ամուսնության գրանցումը կարող է արագացվել 1000 (հազար)  դրամ պետտուրքից բացի վճարելով լրացուցիչ հարյուր հիսուն հազար դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում գրանցվելու համար,  5 աշխատանքային օրվա ընթացքում՝ հարյուր քսան հազար դրամ և 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ իննսուն հազար դրամ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ամուսնության գրանցում

28/11/2012
Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը: Ամուսնության պետական գրանցման համար հիմք է համարվում ամուսնացող անձանց համատեղ դիմումը: Ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել  ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը: Մինչև 10 օրը լրանալը ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցումը կատարվում է, եթե առկա են հարգելի պատճառները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ապոստիլ

28/11/2012
Ապոստիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն հասցեատերը, այլև ցանկացած անձ: Ապոստիլ դնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարով վավերացված փաստաթուղթը, ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագիր: Ապոստիլով վավերացումը կատարվում է  երկու աշխատանքային օրվա ընթացքում: Պետական տուրքի գումարը կազմում է հինգ հազար դրամ: Ապոստիլը կարող է դրվել նաև դիմումը հանձնելու հաջորդ օրը, եթե լրացուցիչ վճարեք ութ հազար դրամ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ցանկացած լավ փաստաթուղթ կմնա բարի ցանկություն, եթե չլինի քաղաքացու կամքը

14/08/2012
«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարի հյուրերն են` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Զրույցի թեման 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ