Տեսա-ձայնադարան

Ռ-Էվոլյուցիա. Հրայր Թովմասյան

13/03/2013
Նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումները աստիճանաբար տեղափոխվում են իրավական հարթություն: Պաշտոնական տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները: Այս և այլ թեմաների մասին է Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի վարող Սաթիկ Սեյրանյանը զրուցել  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Բանաձև»-ի հյուրասրահում Արամ Օրբելյանն է

12/03/2013
«Բանաձև»-ի հյուրասրահում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն է: Զրույց՝ օմբուդսմենի զեկույցի հետքերով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարի և նոտարական գործունեության մասին քննարկում՝ ՛՛Հետք՛՛-ի տաղավարում

24/01/2013
 Նոտարի եւ նոտարական գործունունեության մասին մեր պատկերացումները չափազանց սահմանափակ են: ''Նոտարիատի մասին'' օրենքով նոտարին վերապահված լիազորության սահմաններն անհամեմատ լայն են, սակայն քաղաքացիների համար նոտարը լիազորագիր վավերացնող անձն է կամ ժառանգության դիմումն ընդունողը:  Ո՞վ է նոտարն իրականում, ինչքանո՞վ ենք վստահում մենք նոտարին եւ ինչո՞ւ ենք խուսափում մեր գաղտնիքներն ու ունեցվածքը նոտարին ի պահ տալուց: Հունվարի 23-ին ՛՛Հետք՛՛-ի տաղավարում հյուրաընկալված  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ և խորհրդի անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն ու Շենգավիթի տարածքային նոտար Վահագն Գրիգորյանը զրուցել են հենց այս հարցերի շուրջ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բրիֆինգ. Դատաիրավական բարեփոխումներ

14/01/2013
՛՛Արմնյուզ՛՛ հեռուստաընկերության Բրիֆինգ հաղորդաշարի շրջանակներում քննարկվում է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը: Արդարադատության նախարարության, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները, փաստաբաններն ու փորձագետները քննարկում են ծրագրի պահանջները, ժամկետներն ու ակնկալիքները: Բանախոսների շարքում է նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Իրավաբանական անձանց անհատ ձեռնարկատեր հաշվառելը

09/01/2013
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է իրավաբանական անձանց անհատ ձեռնարկատեր հաշվառելու մասին պատմող սոցիալական տեսահոլովակը: Նախարարությունը կարևորում է քաղաքացիների շրջանում օրենքների իմացության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ժառանգությունն ընդունելու կարգը

08/01/2013
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է ժառանգությունն ընդունելու կարգի վերաբերյալ սոցիալական տեսահոլովակը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ