Տեսա-ձայնադարան

Հանգուցյալի հետ գործ բռնած նոտարը կպատժվի՞

04/10/2011
ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետն անդրադառնում է կարգապահական տույժի ենթարկված նոտարներին: Նոտարների՝ մեղմ ասած անպատասխանատու աշխատանքը որոշ դեպքերում խիստ ցավալի հետևանքներ է ունեցել նրանց ծառայությանը դիմած քաղաքացիների համար: Ոմանք զրկվել են ժառանգությունից, ոմանք՝ ունեցվածքից, իսկ մյուսներն էլ մինչ այսօր դատական քաշքշուկների մեջ են: Պատժված հինգ նոտարներից երկուսը աշխատում են Կենտրոն նոտարական գրասենյակում: Քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը վերաբերում է հենց այս գրասենյակի գործունեությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարության մասին տեսաֆիլմ

27/09/2011
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացնում է անկախության քսան տարիների իր գործունեությունը: Ֆիլմը յուրօրինակ հաշվետվություն է ձեռքբերումների և ապագա անելիքների մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարը հանգուցյալի հետ գործ է բռնել

24/05/2011
Նոտարական համակարգում բարեփոխումներ են իրականացվում: ՀՀ արդարադատության նախարարը խոստանում է քաղաքացիներին, որ բարեփոխումները շոշափելի կլինեն մեկ ու կես ամսից: Այն, որ հնարավոր է կեղծ կտակ կազմել կամ անօրինական փաստաթուղթ վավերացնել վաղուց արդեն այս համակարգում նոր բան չէ, բայց այն, ինչի հանդիպեցինք, մեղմ ասած` ապշեցուցիչ է: Խոսքն այս ընտանիքի մասին է: Տիկին Սվետայի եղբայրը մի քանի տարի առաջ է մահացել: Երբ եղբոր ժառանգության հետ կապված խնդիրներ են առաջացել, պարզվել է անհավատալին: Մահից ութ ամիս անց հանգուցյալի ստորագրությամբ նոտարական փաստաթղթեր են վավերացվել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԵՐԿՐԻ ՀԱՐՑԸ

13/05/2011
ՀՀ արդարադատության նախարարն անդրադառնում է դատաիրավական համակարգի խնդիրներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բացահայտվել է երկու դեպք. Լեյտենանտներ

05/05/2011
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում են քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների շրջանառությանը վերաբերող դեպքերի բացահայտումները; Տեսանյութը անդրադառնում է 2 քրեակատարողական սպաների, որոնց կողմից ՔԿՀ-ում կատարցված թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխվել է ՔԿ վարչության կողմից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հացի խմորի փոխարեն հայտնաբերվել է սպիրտ

23/03/2010
Քրեակատարողական ծառայության աշխատակիցների մասնագիտական աչքից չի վրիպել ծառայողների կողմից դատապարտյալներին օղի փոխանցելու այլընտրանքային ձևը: Տեսանյութում անդրադարձ է Սևան ՔԿ-ի մոտ տեղակայված «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի հացի փռի աշխատակիցների «հնարամտությանը»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ