Տեսա-ձայնադարան

Գործարկվել է Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ

22/05/2020
Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգն ապահովում է վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի ամբողջական թվայնացումը: Արդյունքում նվազեցվել է թղթային, ֆինանսական ռեսուրսների և ժամանակի վատնումը, ապահովվել է դատարանների մատչելիությունը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվել է հնարավորություն ցանկացած պահի էլեկտրոնային եղանակով ներկայացնել վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումներ, ստանալ ծանուցումներ և կատարել դատավարական այլ գործողություններ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գործարկվել է www.e-rights.am հարթակը

22/05/2020
  Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է www.e-rights.am հարթակը։  Հարթակը հնարավորություն է ընձեռում․ - առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին,  - միջոցառումների իրականացման ընթացքին,  - հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,  - ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:    Եղե՛ք իրազեկ և մասնակցե՛ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է www.e-rights.am հարթակը։ Հարթակը հնարավորություն է ընձեռում․- առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին, - միջոցառումների իրականացման ընթացքին, - հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները, - ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:   Եղե՛ք իրազեկ և մասնակցե՛ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային քննարկում. Լանզարոտի կոնվենցիան.Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյան

18/05/2020
Բոլոր հարցերի պատասխանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ շրջանառվող մտացածին խնդիրների ու շահարկումների վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Չենք հրաժարվել վեթինգի, վիրահատական միջամտության օրակարգից․ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

15/05/2020
Արդարադատության նախարար նշանակվելուս օրվանից՝ հունիսի 19-ից, սկսել ենք մշակել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, որն արդեն հոկտեմբերին ընդունվել է, և հասարակական կազմակերպություններից շատերը ողջունել են մեր բերած օրակարգը, որտեղ խոսվում է թե՛ Սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում բարեփոխում անելու, թե՛ Դատական օրենսգրքի միջոցով փոփոխություններ կատարելու մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Անդրադարձ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը և դատական համակարգի բարեփոխումներին

12/05/2020
«Հեռանկար» հաղորդաշարի՝ տեսակապով զրույցի հյուրն է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ