15/01/2017

Անահիտ Անտոնյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 1-ա հրաման

 

ԱՆԱՀԻՏ ԱՆՏՈՆՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի    «Ժամկետային  աշխատանքային   պայմանագիր  կնքելու   կարգը  սահմանելու մասին»  N 436-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի «դ» ենթակետով և 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 01/13/1/4153-16  գրությունը և Ա. Անտոնյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

          1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի  իրավական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-27) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Անահիտ Արմենի Անտոնյանի հետ 2017 թվականի հունվարի 10-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

        2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: