25/07/2016

Հաշվետվություն ՝ ՀՀ 2012-2016 թթ. իրավական և դատական բարեփոխումների վերաբերյալ

1. ԱՐԴԱՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ 

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները 

1.1.1. Մշակել դատավորի թեկնածուի ոչ միայն մասնագիտական գիտելիքների, այլև որպես դատավոր գործելու ունակու-թյան և արդյունավետությանտրամաբանական հմտությունների գնահատման հնարավորություն տվող կառուցակար- գեր՝ հիմնված միջազգային չափանիշների, թափանցիկության ու անաչառության սկզբունքների վրա 

ՀՀ արդարադատության նախարարություն 

2013թ. դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումն անցկացվում է կատարելա- գործված կառուցակարգերին համապատասխան 

2013 թվականի հունիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-90-Ն), որի միջոցով կատարելագործվել է դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգման կարգը:

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 20.03.2013թ.-ին:

1.1.2. Կատարելագործել դատավորների

թեկնածուների գիտելիքների և հմտությունների ստուգման արդյունքների

վիճարկման կարգը

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ

արդարադատության

նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառա-

վարության կողմից ներկա-

յացվել է ՀՀ ԱԺ-ի քննարկ

մանը

2013 թվականի հունիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-90-Ն),  որով՝  կատարելագործվել է դատավորների

թեկնածուների գիտելիքների և հմտությունների ստուգման արդյունքների

վիճարկման կարգը.

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 20.03.2013թ.-ին:

1.1.3. Մշակել դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար

թեկնածուների առաջադրման թափանցիկ

և օբյեկտիվ ընթացակարգեր, այդ թվում՝

վերանայել Արդարադատության

խորհրդում հարցազրույցի կարգը՝ հստա-

կեցնելով այդ փուլի խնդիրներն ու թեման

ՀՀ

արդարադատության

նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառա-

վարության կողմից ներկա-

յացվել է ՀՀ ԱԺ-ի քննարկ-

մանը

2013թ. հունիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-90-Ն ՀՀ օրենքը, որով երաշխավորվել է որակավորման քննությունների թափանցիկ և օբյեկտիվ կարգ, ինչպես նաև ապահովվել է ԱԽ-ում հարցազրույցի կարգի հստակեցումը:

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 20.03.2013թ.-ին:

1.2.1. Մշակել դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չա փանիշներ

 

 

 

 

 

 

ՀՀ

արդարադատության

նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառա-

վարության կողմից ներկա-

յացվել է ՀՀ ԱԺ-ի քննարկ

մանը

2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է դատավորների գնահատման օբյեկտիվ չափանիշները:

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 22.04.2014թ.

 

1.2.2. Իրականացնել դատավորների գոր-

ծունեության գնահատման համակարգի

ծրագրային և տեխնիկական ապահովում

 

 

ՀՀ

արդարադատության

նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Դատավորների գործունեու-

թյան գնահատման համա-

կարգի ծրագրային ապա-

հովումն իրականացված է

Դատական դեպարտամենտը իր միջոցներով նախաձեռնել է համապատասխան ծրագրի մշակման Աշխատանքները: Ներկայումս ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  առաջիկա ամիսների ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

 

1.2.3. Առանձին դատարաններում փորձարկել դատավորների գործունեության

գնահատման համակարգն ու վերացնել

ծրագրային թերությունները

 

ՀՀ դատական

դեպարտամենտ

Դատավորների գործունեու-

թյան գնահատման համա-

կարգը փորձարկված է, ծրա-

գրային թերությունները

վերացված են

Տես նախորդ կետի տեղեկատվությունը:

Ներկայումս ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  առաջիկա ամիսների ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

1.2.4. Նախատեսել դատավորների գոր-

ծունեության գնահատման արդյունքների

ամփոփման, դրանք դատավորների ինք-

նակառավարման մարմիններում քննարկելու և դրանցից բխող ինչպես կոնկրետ

դատավորների, այնպես էլ դատարանների

գործունեության արդյունավետության

բարձրացման միջոցառումների մշակման

կառուցակարգեր

ՀՀ դատական

դեպարտամենտ,

դատավորների

ինքնակառավարման

մարմիններ

(համաձայնությամբ)

Համապատասխան կառուցակարգերը մշակված են և

գործում են

2014 թվականի հունիսի 21-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-86-Ն ՀՀ օրենքով սահմանվել է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և գործունեության գնահատման իրավակարգավորումները:

 

Այդ նպատակով ընդունվել է նաև Դատավորների ընդհանուր ժողովի 2015 թվականի մարտի 5 թիվ 01 Լ որոշումը.

 

1.2.5. Դատավորների գործունեության

գնահատման համակարգը կիրառել բոլոր

դատարաններում

 

ՀՀ դատական

դեպարտամենտ

Դատավորների գործունեության գնահատման համակարգը կիրառվում է բոլոր

դատարաններում

Կատարվում են աշխատանքներ (տես 1.2.2 և 1.2.3 կետերի բացատրությունը):

Ներկայումս ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  առաջիկա ամիսների ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

1.2.6. Օրենքով հստակեցնել դատավորների առաջխաղացման չափանիշները՝

դրանց հիմքում դնելով նաև գործունեության գնահատման արդյունքները

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ներկա յացված է ԱԺ-ի քննարկմանը

2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն հստակեցնում է դատավորների առաջխաղացման չափանիշները՝ դրանց հիմքում դնելով նաև գործունեության գնահատման արդյունքները:

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 22.04.2014թ.

1.2.7. Ամրապնդել դատական դեպար- տամենտի տեխնիկական և սպասարկող անձնակազմի կարողությունները

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Դատական դեպարտամենտը ապահովված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և սպասարկող անձնակազմով

ՀՀ դատական դեպարտամենտը տեխնիկապես հագեցված է և ունի անհրաժեշտ անձնակազմ

1.3.1. Վերանայել դատավորների ինքնակառավարման մարմինների կառուցված քը, փոխհարաբերությունները, կազմը և գործառույթները՝ ապահովելով դատա վորների ներքին անկախությունը և նպաս տելով դատական իշխանության ինքնակառավարման երաշխիքների զարգացմանը

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է ՀՀ ԱԺ-ի քննարկմանը

2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի միջոցով վերանայվել է  դատավորների ինքնակառավարման մարմինների կառուցվածքը, փոխհարաբերությունները, կազմը և գործառույթները՝ ապահովելով դատավորների ներքին անկախությունը և նպաստելով դատական իշխանության ինքնակառավարման երաշխիքների զարգացմանը:

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 30.10.2013թ.:

1.3.2. Ապահովել դատավորների առավելագույն մասնակցությունը սեփական ինք- նակառավարմանը և նախատեսել նույն դատավորի կողմից, բացի ընդհանուր ժո- ղովից, միաժամանակ ինքնակառավարման մի քանի այլ մարմիններում ընդ- գրկված լինելու ողջամիտ սահմանափակումներ

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է ՀՀ ԱԺ-ի քննարկմանը

2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ապահովում է դատավորների առավելագույն մասնակցությունը սեփական ինքնակառավարմանը և նախատեսում է նույն դատավորի կողմից, բացի ընդհանուր ժողովից, միաժամանակ ինքնակառավարման մի քանի այլ մարմիններում ընդգրկված լինելու ողջամիտ սահմանափակումներ:

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 30.10.2013թ.:

1.3.3. Ուսումնասիրել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետի սահմանափակում ներ դնելու նպատակահար- մարությունը՝ դատարանների նախագահների լիազորությունների սահմանափակման համատեքստում

ՀՀ արդարադատության նախարարություն

Ուսումնասիրությունը կա- տարված է, ներկայացվել են համապատասխան առաջար- կություններ և, ըստ անհրա- ժեշտության, օրենքի նախա- գիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը

ՈՒսումնասիրությունը կատարված է.

ՈՒսումնասիրությունների արդյունքում մշակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, սակայն նախագծի քննարկումների ժամանակ առաջարկվել է նախագիծը հանել շրջանառությունից, նկտի ունենելով ՀՀ սահմանադրական փոփոխությունները:

Ներկայումս այդ հարցերը կարգավորումները նախատեսվել են ՀՀ Սահմանդրությամբ

1.4.1. Տարանջատել դատավորի նկատ- մամբ կարգապահական վարույթ հարուցող և կարգապահական տույժի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներին՝ որպես կարգա պահական վարույթ հարուցող սուբյեկտ- ներ նախատեսելով արդարադատության նախարարին ու դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, իսկ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և պալատի նախագահի նկատմամբ՝ վճռաբեկ դատարանի նախա- գահին, իսկ էթիկայի կանոնների խախտման հիմքով՝ նաև դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկա- յացվել է ԱԺ-ի քննարկմանը

2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի միջոցով տարանջատվում են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող և կարգապահական տույժի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներին՝ որպես կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտներ նախատեսելով արդարադատության նախարարին ու դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, իսկ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և պալատի նախագահի նկատմամբ՝ վճռաբեկ դատարանի նախագահին, իսկ էթիկայի կանոնների խախտման հիմքով՝ նաև դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 30.10.2013թ.:

 

1.4.2. Ուսումնասիրել հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի անկախության և պաշտպանվածության օրենսդրական երաշխիքների ամրապնդման հարցը

ՀՀ արդարադատության նախարարություն

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, օրենքի նախագիծը ՀՀ կառավարու- թյան կողմից ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.06.2014թ. թիվ ՀՕ-47-Ն ՀՀ օրենքով ամրապնդվել են հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի անկախության և պաշտպանվածության օրենսդրական երաշխիքները:

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 22.04.2014թ.

 

1.4.3. Ուսումնասիրել Արդարադատության խորհրդի նիստերի դռնբացության խնդիրը` ըստ անհրաժեշտության նախատեսելով օրենսդրական փոփոխություններ

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, օրենքի նախագիծը ՀՀ կառավարու- թյան կողմից ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը

2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով  սահմանվել է, որ ԱԽ նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Արդարադատության խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 22.04.2014թ.

1.4.4. Հստակեցնել դատավորին կարգա պահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը` հնարավորինս բացահայտելով նյութական և դատավարական օրենքների ակնհայտ և կոպիտ խախտումների բովանդակությունը

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկա- յացվել է ԱԺ-ի քննարկմանը

2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի միջոցով հստակեցվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը` հնարավորինս բացահայտելով նյութական և դատավարական օրենքների ակնհայտ և կոպիտ խախտումների բովանդակությունը:

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 22.04.2014թ.

 

1.4.5. Ուսումնասիրել նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար դատավորին կարգապահական պատասխանատվու թյան ենթարկելու մասին Արդարադա- տության խորհրդի որոշումը որպես նոր երևան եկած հանգամանք նախատեսելու հարցում միջազգային փորձը և սահմանել անհրաժեշտ կարգավորումներ

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը

2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը սահմանել է Արդարադատության խորհրդի որոշումները որպես նոր երևան եկած հանգամանք:

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 22.04.2014թ.

1.5.1. Մշակել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության ընթացակարգային կանոններ

 

Դատավորների ինքնակառավարման մարմին (համաձայնությամբ)

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ընթացակարգային կանոններն ընդունված են

ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից2014 թվականի սեպտեմբերի 5-ին  ընդունվել է թիվ 02Լ որոշումը, որով հաստավել են Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ընթացակարգային կանոնները.

1.5.2. Ապահովել էթիկայի և կարգապահա կան հարցերի հանձնաժողովի որոշումների մատչելիությունը դատավորների համար

 

Դատավորների ինքնակառավարման մարմին (համաձայնությամբ)

Էթիկայի հանձնաժողովի որոշումները մատչելի են դատավորների համար

Դատական համակարգ ծրագրով հնարավորություն է տրված է բոլոր դատավորներին համապատասխան օգտանունով (user name) մուտք գործելու և որոշումներին ծանոթանալու համար.

1.5.3. Էթիկայի և կարգապահական հար ցերի հանձնաժողովի իրավասության շրջանակներում նախատեսել խորհրդատվական գործունեության միջոցով դատավորների վարքագծի կանոնների խախ- տումը կանխարգելող լիազորություններ

 

 

Դատավորների ինքնակառավարման մարմին (համաձայնությամբ)

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը իրականացնում է դատավոր- ների վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական գործառույթ

Ներկայումս ցանկացած դատավոր կարող է դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և ստանալ վարքագծի կանոնների խախ- տումը կանխարգելող խորհրդատվություն:

Բացի այդ 21.12.2015 թ. ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքը, որով նախատեսվել է Արդարադատության խորհրդի, Դատարանների նախագահների խորհրդի, դատավորների ընդհանուր ժողովի կոնկրետ դերի ու գործառույթների փոփոխում:

 

1.5.4. Վերապատրաստել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներին դատավորի վարքագծի կանոնների պահպանումն ապահովելու և խախտումները գնահատելու կարողությունները զարգացնելու նպատակով

 

Դատավորների ինքնակառավարման մարմին (համաձայնությամբ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էթիկայի հանձնաժողովի բոլոր անդամներն առնվազն մեկ անգամ անցել են վերա- պատրաստում

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերապատրաստումներն իրականացվում են: Արդարադատության ակադեմիան տրամադրել է համապատասխան հաստատված առարկայական ծրագրերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.6.1. Համեմատական վիճակագրության և դատավորների ծանրաբեռնվածության գիտական հիմնավորման հիման վրա իրականացնել ուսումնասիրություն՝ բնա- կիչների թվի և ընդհանուր դատական գոր- ծերի հաշվով դատավորների քանակի և դատավորների ծանրաբեռնվածության հաշվառմամբ նրանց թվի ավելացման կամ հավասարակշռման առաջարկությունների ներկայացման համար

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

 

 

Իրականացվել է համեմատելի դատարանակազմություն ունեցող երկրների փորձի` բնակչության թվին համարժեք մեկ դատավորին բաժին ընկ նող դատական գործերի հաշվով դատավորների քանակի և դատավորների ծանրա- բեռնվածության ուսումնա- սիրություն, որի արդյունք- ներով դատավորների թվի փոփոխման վերաբերյալ ներկայացվել է առաջարկություն

 

 

Կատարված վերլուծությունների արդյունքում ՀՀ ԱԺ է ներկայացվել և ՀՀ Ազգային ժողովի կողմից կողմից 19.12.2012թ. ընդունվել է «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-246-Ն ՀՀ օրենքը, որով սահմանվել է Վարչական դատարանի լրացուցիչ 10 դատավորի տեղ: Իսկ 24.11.2015թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  թիվ ՀՕ-142-Ն ՀՀ օրենքը, որով դատավորների տեղեր են ավելացվել Երևան քաղաքի Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում:

 

1.6.2. Իրականացնել դատավորների թվա քանակի հավասարակշռման կամ ավելացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ (ըստ ուսումնա- սիրության արդյունքներով հաստատված անհրաժեշտության)

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառա- վարության կողմից ներկա յացվել է ԱԺ-ի քննարկմանը (ըստ անհրաժեշտության)

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի հունիսի 20-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-90-Ն ՀՀ օրենքը, որով իրականացվել է դատավորների հավակնորդների թվաքանակի փոփոխություն:

1.7.1. Դատական իշխանության և դատախազության կադրերի պատրաստման և վերապատրաստման համար հիմնադրել Արդարադատության ակադեմիա և դրա գործունեությունը կարգավորել համապատասխան օրենքով

ՀՀ արդարադատության նախարարություն

«Արդարադատության ակա- դեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարու- թյան կողմից ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը

2013 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը,  որն ուղղված է դատական իշխանության և դատախազության կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը:

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 31.10.2012:

1.7.2. Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման շրջանակներում ընդլայնել փորձաշրջանի տևողությունը և կանոնակարգել փորձաշրջանի բովանդակությանը ներկայացվող պահանջները

 

 

 

 

Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում իրականացնող հաստատություն

Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական տևողու թյան պատրաստման առնվազն 30 տոկոսը կազմում է փորձաշրջանը, հստակեց ված են փորձաշրջանի անցկացման կարգը, փորձա- շրջանի բովանդակության ուղենիշները, փորձաշրջանի գնահատման չափանիշները

Համաձայն գործող կարգավորումների փորձաշրջանի տևողությունը պետք է կազմի ուսումնառության տևողության առնվազն 30 տոկոսը:

Այս պահանջը (փորձաշրջանի տևողությունը և փորձաշրջանի բովանդակությունը կանոնակարգող համապատասխան դրույթներ) իրացված է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, ինչպես նաև 23-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածներով:

Ի կատարումն օրեսդրական նշված պահանջի Խորհրդի կողմից 2014 թվականի հունիսի 6-ի թիվ 14-Լ որոշմամբ հաստատվել է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի անցկացման կարգը:

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փորձաշրջանի տևողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել 3 ամսից:

Ակադեմիայի Խորհրդի կողմից հաստատված 2014  թվականի դատավորների, դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերով ուսումնառության տևողությունը սահմանվել է 8,5 ամիս՝ ներառյալ ավելի քան երեք ամիս տևողությամբ փորձաշրջանը:

2015 թվականի դատավորների, դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերով ուսումնառության տևողությունը սահմանվել է 9 ամիս 3 շաբաթ՝ ներառյալ ավելի քան չորս ամիս տևողությամբ փորձաշրջանը:

Այսպիսով վերոնշյալից հետևում է, որ նշված անձանց փորձաշրջանի տևողությունը մասնագիտական պատրաստման ուսումնառության տևողության 30 տոկոսից ավելին է:

1.7.3. Դատավորների և դատախազների վերապատրաստման ծրագրերի շրջանակներում ներառել որպես դատավոր և դատախազ գործելու մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև օրենսդրական և դատավարական զարգացումների, դատական պրակտիկային վերաբերող թեմաներով դասընթացներ

 

 

 

 

 

Դատավորների և դատախազների վերապատրաստում իրականացնող հաստատություն

Դատավորները և դատախազ- ները անցնում են պարբերա- կան վերապատրաստում որպես դատավոր և դատա- խազ գործելու մասնագիտա- կան հմտությունների զար- գացմանը, ինչպես նաև օրենսդրական և դատավա- րական զարգացումների, դատական պրակտիկային վերաբերող թեմաներով

Արդարադատության Ակադեմիայի կողմից կազմակերպվող բոլոր դասընթացներն ունեն պրակտիկ ուղղվածություն և տեսական գիտելիքներ հաղորդելուն զուգահեռ ուղղված են առավելապես նշված գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների զարգացմանը: Ավելին, Ակադեմիայի կողմից գործնական հմտությունների զարգացումը ոչ պակաս կարևորություն է ստացել նաև դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսուցման ծրագրերում (սկսած 2015 թվականից նաև քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսուցման ծրագրերում):

Նշված դասընթացներից կարելի է առանձնացնել՝ դատավորների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության արդի հարցերը  և դատական նիստի անցկացման հմտությունները», «Դատական ակտի մշակման հմտություններ», «Դատական քննության անցկացման հմտությունները քրեական դատավարությունում» դասընթացները, դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար՝ «Մինչդատական վարույթի ընթացքում դատախազական գործառույթների իրացման հմտությունները», «Դատարանում մեղադրանքի պաշտպանության հմտություններ» դասընթացները:

Ինչ վերաբերում է օրենսդրական և դատավարական զարգացումների վերաբերյալ դասընթացների կազմակերպմանը, ապա դասընթացների արդիականության ապահովման նպատակով Ակադեմիայի կողմից կազմակերպվող բոլոր դասընթացներում անդրադարձ է կատարվում օրենսդրական և դատական զարգացումներին: Այնուամենայնիվ, հարկ է առանձնացնել նաև այն դասընթացները, որոնք վերաբերել են զուտ օրենսդրական և դատավարական զարգացումների ներկայացմանը: Այսպես, 2014 թվականի ընթացքում դատավորների համար կազմակերպվել է «ՀՀ քրեադատավարական նոր օրենսդրությամբ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը» թեմայով դասընթացը, իսկ դատախազների համար՝ «ՀՀ քրեադատավարական նոր օրենսդրությամբ մինչդատական վարույթում դատախազի գործառույթները», «ՀՀ քրեադատավարական նոր օրենսդրությամբ դատական վարույթում դատախազի գործառույթները» դասընթացները: 2014, 2015 թվականների ընթացքում դատավորների թեկնածուների համար կազմակերպվել է «Իրավունքի դատական զարգացման արդի հարցերը» ընդհանուր մասնագիտական դասընթացը, իսկ քրեաիրավական մասնագիտացմամբ դատավորների համար՝ «Դատական վերանայման հարցերը համաձայն ՀՀ քրեադատավարական նոր օրենսդրության», «ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի գործառույթները համաձայն քրեադատավարական նոր օրենսդրության» հատուկ մասնագիտական դասընթացները:

1.7.4. Սերտացնել դատախազների, դատա վորների և փաստաբանների միջև համա- գործակցությունը՝ համատեղ վերապատրաստման դասընթացների և այլ համատեղ միջոցառումների կազմակերպման և իրականացման միջոցով

 

 

 

Դատավորների և դատախազների վերապատրաստում իրականացնող հաստատություն, Դատավորների ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ), ՀՀ գլխավոր դատախազություն

Յուրաքանչյուր տարի կազ- մակերպվում և անցկացվում է դատախազների, դատավորների և փաստաբանների համագործակցությունը և շփումը խթանող առնվազն մեկ միջոցառում

2015 թվականի ընթացքում Արդարադատության ակադեմիայի և փաստաբանական դպրոցի հետ համատեղ կազմակերպվել են «Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդի հարցերը» և «Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման այլ եղանակների արդի հարցերը» թեմաներով դասընթացները, իսկ 2016 թվականին՝ «Եվրասիական տնտեսական միության իրավունքը և դատարանի դերը դրա կայացման և զարգացման գործում» դասընթացը, որոնք ուղղված են փաստաբանական համայնքի և դատական իշխանության ներկայացուցիչների միջև համագործակցության զարգացմանը:

Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար համատեղ կազմակերպվել են հարակից մասնագիտական հետևյալ դասընթացները. 2014 թվականի ընթացքում՝ «Հաղորդակցության հմտություններ», «Փաստարկման տեսություն և հմտություններ», «Բանակցային տեսություն և հմտություններ», 2014 և 2015 թվականների ընթացքում՝ «Արդարության ուսմունքներ և էթիկա», «Ներազդման հոգեբանություն», 2015 թվականի ընթացքում՝ «Հաղորդակցության և բանակցության հմտություններ», «Փաստարկում և հռետորիկա», «ժամանակի կառավարում»:

2014 և 2015 թվականների ընթացքում  դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար համատեղ կազմակերպվել են ընդհանուր մասնագիտական հետևյալ 4 դասընթացները՝ «ՀՀ սահմանադրական իրավունքի գիտության և սահմանադրական արդարադատության արդի միտումները», «ՄԻԵԴ իրավաբանության հիմունքները և արդի միտումները», «Իրավաբանական գիր և վերլուծություն», «Հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերը», իսկ քրեաիրավական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների  և դատախազների թեկնածուների համար՝ հատուկ մասնագիտական հետևյալ 4 դասընթացները՝ «ՄԻԵԴ նախադեպային իրավունքի արդի հարցերը քրեական գործերով», «ՀՀ քրեական իրավունքի արդի հարցերը», «ՀՀ քրեական դատավարության արդի հարցերը», «Կիբերհանցագործության դեմ պայքարի արդի հարցերը»:

 

1.8.1. Օրենքով սահմանել դատավորների միջև գործերի բաշխման ընդհանուր օբյեկտիվ չափանիշները

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է դատավորների միջև գործերի պատահական բաշխման սկզբունքը:

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 30.10.2013թ.:

1.8.2. Զարգացնել գործերի օբյեկտիվ (պատահական) բաշխման ծրագրային և տեխնիկական ապահովումը, վերացնել ծրագրային թերությունները

 

 

 

ՀՀ դատական դեպարտամենտ, ՀՀ արդարադատության նախարարություն

Համապատասխան ծրա- գրային և տեխնիկական ապահովումն իրագործված է և գործերի օբյեկտիվ (պատահական) բաշխման ծրագիրը անցել է փորձարկում առանձին դատարաններում

Ներկայումս գործերի օբյեկտիվ (պատահական) բաշխման ծրագրային և տեխնիկական ապահովումը բավարար է համակարգի անխափան աշխատանքի համար:

1.8.3. Գործերի օբյեկտիվ (պատահական) բաշխման ծրագիրն ամբողջությամբ կիրառել բոլոր դատարաններում

 

 

 

 

ՀՀ դատական դեպարտամենտ

Ծրագրային թերությունները վերացված են և ՀՀ ամբողջ տարածքում ներդրվել և կի- րառվում է գործերի օբյեկտիվ (պատահական) բաշխման համակարգը

Համակարգն ամբողջությամբ կիրառվում է ՀՀ բոլոր դատարաններում:

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով ներդնել դատական իշխանության կողմից իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման համակարգ

 1.9.1. Մշակել համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ (ըստ անհրաժեշտության)

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Դատական իշխանության կողմից իր գործունեության վերաբերյալ հաշվետվու- թյունների հրապարակման համակարգը ներդրված է

2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն սահմանում է դատական իշխանության կողմից իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման համակարգը:

 

Նախագիծն ԱԺ է ներկայացվել 30.10.2013թ.:

 

 

1.10.1. Ուսումնասիրել դատավարական իրավունքների չարաշահման և դատարանի նկատմամբ անհարգալից վերա- բերմունքի հարցում միջազգային փորձը

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել են համապատասխան առաջարկներ:

Համապատասխան ուսումնասիրությունը կատարվել է և փոփոխություններ են նախատեսվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում (այսուհետ` ՔԴՕ)։

1.10.2. Նախատեսել համապատասխան կարգավորումներ դատավարական իրա վունքների չարաշահման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեմ (ըստ անհրաժեշտության)

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, օրենքի նախագիծը ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

ՀՀ ՔԴՕ նախագծի 12-րդ հոդվածով սահմանվել է, որ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունք­ներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարե­խղճորեն:

Դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օ­րենս­գրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ: Որպես օրենքով նախատեսված իրավական ներգործության միջոցի օրինակ կարող ենք նշել ՀՀ ՔԴՕ նախագծի 65-րդ հոդվածը, որով նախատեսվում է, որ եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիuտին և չի ներկա­յաց­նում իր չներկայացնելու պատճառները կամ ներկայացնում է ան­հարգելի պատճառներ, ա­պա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման են­թարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած դա­տական ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեմ ներգործության միջոցներ ևս նախատեսված են` հիմնականում պահպանելով առկա կարգավորումները` հիմք ընդունելով միջազգային փորձը։

1.11.1. Մշակել դատարանների կողմից քննվող գործերում առկա փաստաթղթերի թվայնացման սկզբունքներն ու մեխանիզմները

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Դատարանների կողմից քննվող գործերում առկա փաստաթղթերի թվայնացման սկզբունքներն ու մեխանիզմները սահմանող դատավա րական օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը ներկայացվել են ՀՀ ԱԺ-ի քննարկմանը

Դատական գործերի արխիվների թվայնացման Գործողությունների ծրագիրը հաստատվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով:

Գործողության ծրագիրը հաստատվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի 2015 թ. հուլիսի 1-ի հրամանով:

 

Բացի այդ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում ամրագրվել է նաև ընդհանուր կարգի հետ մեկտեղ հայցադիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրավական հնարավորություն, որի նկատմամբ կիրառվում է հայցի հարուցման ընդհանուր ռեժիմը Նախագծով սահմանվել է նաև, որ դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկվում են պատվիրված նամակով կամ հանձնվում են առձեռն՝ ստացման փաստի հավաստմամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ էլեկտրոնային եղանակով:

 

 

1.11.2. Իրականացնել փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական ապահովում

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Էլեկտրոնային շրջանառությունն ապահովող համակարգը ներդրված է

ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև այս ոլորտում համագործակցությունը հիմնվել է, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցելու դատական գործերի արխիվների թվայնացման գործընթացին: Ծրագրի նկարագրությունը, համապատասխան ֆինանսական միջոցները մշակվել, քննարկվել են կողմերի միջև: Ծրագրային նպատակներից մեկը դատավորների և Դատական դեպարտամենտի աշխատակազմի վերապատրաստումն է:

 

Ներկայումս ծրագրի ամբողջական  իրականացման նպատակով ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  առաջիկա ամիսների ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

 

1.11.3. Առանձին դատարաններում փորձարկել փաստաթղթերի թվայնացման համակարգն ու վերացնել ծրագրային թերությունները

 

 

 

 

ՀՀ դատական դեպարտամենտ

Փաստաթղթերի թվայնացման համակարգը փորձարկվել է և ծրագրային թերությունները վերացվել են

ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև այս ոլորտում համագործակցությունը հիմնվել է, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցելու դատական գործերի արխիվների թվայնացման գործընթացին: Ծրագրի նկարագրությունը, համապատասխան ֆինանսական միջոցները մշակվել, քննարկվել են կողմերի միջև: Ծրագրային նպատակներից մեկը դատավորների և Դատական դեպարտամենտի աշխատակազմի վերապատրաստումն է:

 

Ներկայումս ծրագրի ամբողջական  իրականացման նպատակով ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  առաջիկա ամիսների ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

 

1.11.4. Փաստաթղթերի թվայնացման համակարգն ամբողջությամբ կիրառել բոլոր դատարաններում

 

 

 

ՀՀ դատական դեպարտամենտ

Թվայնացված փաստաթղթե- րի շրջանառություն ապահո- վող համակարգն ամբողջու- թյամբ կիրառվում է բոլոր դատարաններում

ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև այս ոլորտում համագործակցությունը հիմնվել է, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցելու դատական գործերի արխիվների թվայնացման գործընթացին: Ծրագրի նկարագրությունը, համապատասխան ֆինանսական միջոցները մշակվել, քննարկվել են կողմերի միջև: Ծրագրային նպատակներից մեկը դատավորների և Դատական դեպարտամենտի աշխատակազմի վերապատրաստումն է:

 

Ներկայումս ծրագրի ամբողջական  իրականացման նպատակով ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  առաջիկա ամիսների ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

 

1.11.5. Իրականացնել դատավորների և դատական ծառայողների վերապատրաստում` փաստաթղթերի թվայնացման համակարգի կիրառման թեմայով

 

 

Դատավորների և դատախազների վերապատրաստում իրականացնող հաստատություն

Դատավորները և դատական ծառայողները վերապատ- րաստվել են

Այժմ գործընթացը գտնվում է ԱՄԶ ՄԶԳ-ի կողմից վերջնական որոշման փուլում:

 

Ներկայումս ծրագրի ամբողջական  իրականացման նպատակով ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  առաջիկա ամիսների ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

 

1.12.1. Կատարել դատական իշխանության ֆինանսավորման մոդելների հարցում եվրոպական չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրություն

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել են համապատասխան առաջար- կություններ

Իրականացվել է դատական իշխանության ֆինանսավորման մոդելների հարցում եվրոպական չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում տրվել է եզրակացություն, որ գործող ֆինանսավորման մոդելը դատական իշխանության ֆինանսավորման երաշխիքների ապահովման տեսանկյունից համապատասխանում է միջազգային չափանիշներին:

1.12.2. Ներդնել դատական իշխանության ֆինանսավորման առավել արդյունավետ մոդել

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Դատական իշխանության ֆինանսավորման առավել արդյունավետ մոդելի ներդրմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ներկայացվել են իրավասու մարմինների քննարկմանը

Իրականացվել է դատական իշխանության ֆինանսավորման մոդելների հարցում եվրոպական չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում տրվել է եզրակացություն, որ գործող ֆինանսավորման մոդելը դատական իշխանության ֆինանսավորման երաշխիքների ապահովման տեսանկյունից համապատասխանում է միջազգային չափանիշներին:

 

           

 

 

 

2. ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 

 

Գործողություն 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ 

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները 

2.1.1. Ընդունել ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Հայեցակարգը հաստատված է ՀՀ կառավարության որոշմամբ

ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ:

 

2.1.2. Մշակել ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծ 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենսգրքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը  2015 թվականի օգոստոսի 6-ին դրել է շրջանառության մեջ: 2015 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը նախագծի հայեցակարգային հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան քննարկում է ունեցել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: 2015 թվականի սեպտեմբերի 8-ին և 9-ին Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության հետ (GIZ) համատեղ կազմակերպվել և անցկացվել են քննարկումներ քրեական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Ներկայումս ընթանում են շահագրգիռ մարմինների կողմից ստացված կարծիքների ամփոփման և նախագծի լրամշակման աշխատանքները:Համաձայն ՀՀ կառավարության 14.01.2016թ. թիվ 131-Ն որոշմամաբ հաստատված հավելված 1-ի 93-րդ կետի՝ ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծը կներկայացվի կառավարություն մինչև 31.07.2016թ.:  

2.2. ՀՀ Ազգային ժողով ներկայացնել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենսգրքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը 2012 թվականի սեպտեմբերի 14-ին:

ՀՀ ԱԺ գլխադասային պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի  նախագիծն ընդգրկվել է ՀՀ ԱԺ նստաշրջանի օրակարգ:

2.3.1. Մշակել պրոբացիայի ծառայության գործունությունը կարգավորող իրավական ակտի նախագիծ 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Պրոբացիայի ծառայության գործունությունը կարգավո- րող իրավական ակտի նա- խագիծը ներկայացվել է ընդունման

«Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման» hայեցակարգը 2015 թվականի ապրիլի 30-ին թիվ 19 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: ՀՀ ԱՆ կողմից մշակվել և փորձաքննության է ուղարկվել Պրոբացիայի մասին ՀՀ օրենքի նախագիծը: 2016 թվականի մարտի 17-ին նախագիծն ուղարկվել է ՀՀ կառավարություն և կառավարության հաստատումից հետո կուղարկվի Ազգային ժողով: 2016 թ. մարտի 31-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացնելով պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ իրավական փաթեթը՝ ուղարկել է Ազգային ժողովի հաստատմանը: 2016 թ. ապրիլի 7-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ իրավական փաթեթը, իսկ 2016 թ. մայիսի 17-ին պրոբացիայի վերաբերյալ նախագծերի փաթեթն ընդունվեց ամբողջությամբ: 2016 թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահը ստորագրել է <<Պրոբացիայի մասին>> oրենքը: ՀՀ կառավարության կողմից 2016 թվականի մայիսի 26-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում պրոբացիայի պետական ծառայություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշման մեջ լրացումներ և 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1256-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 555-Ն որոշումը: Զուգահեռաբար պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքները շարունակում են իրականացվել: 2015 թվականի հունիսի 17-ին մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձարկումները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում: Փորձարկումները իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի հիման վրա: Փորձարկման շրջանակներում կիրառվելու են նաև էլեկտրոնային հսկողության սարքեր: Իրականացվելու են վերասոցիալականացման ծրագրեր: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպվել են վերապատրաստման  դասընթացներ քրեակատարողական ծառայողների, դատավորների և դատախազների համար:

2.3.2.Մշակել պրոբացիայի ծառայության աշխատակիցների շարունակական մասնագիտական ուսուցման համակարգ

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Մասնագիտական ուսուցման համակարգը մշակված է

2015 թվականի հուլիսի 7-ին <<Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը>> Եվրոպայի խորհդրի ծրագրի ներքո պիլոտային պրոբացիոն ծառայության աշխատակիցների համար կազմակերպվել են համապատասխան մասնագիտական դասընթացներ:  Միաժամանակ, վերը նշված ծրագրի ներքո մասնագիտական դասընթացներ են կազմակերպվել նաև դատավորների, դատախազների, փաստաբանների, ինչպես նաև ուսանողների համար:

2.4.1. Ուսումնասիրել պատժից պայմանա կան վաղաժամկետ ազատման վերաբե րյալ որոշում կայացնող մարմինների համակարգը պարզեցնելու և յուրաքանչյուր մարմնի գործառույթները հստակեցնելու հնարավորությունները

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրավական ակտերի նախագծերը ներկայացվել են ընդունման

Խնդրո առարկա հարցի վերաբերյալ ուսումնասիրությունը կատարվել է, ինչի արդյունքում մշակվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որը 2016 թվականի մարտի 17-ին ներկայացվել է շահագրգիռ մարմիններին` կարծիքի: Ներկայումս ստացված կարծիքներն ամփոփվում են: Բոլոր կարծիքներն ամփոփելուց և անհրաժեշտության դեպքում նախագծերը լրամշակելուց հետո, վերջիններս սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2.4.2. Սահմանել այն օբյեկտիվ չափանիշները, որոնց հիման վրա համապատասխան մարմինները պետք է որոշեն դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ընդունման

Սույն հարցի կարգավորմանը միտված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2016 թվականի մարտի 17-ին ներկայացվել է շահագրգիռ մարմիններին` կարծիքի: Ներկա փուլում ամփոփվում են շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքները: Բոլոր կարծիքներն ամփոփելուց և անհրաժեշտության դեպքում նախագծերը լրամշակելուց հետո, վերջիններս սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2.4.3. Սահմանել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Սույն հարցի կարգավորմանը միտված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2016 թվականի մարտի 17-ին ներկայացվել է շահագրգիռ մարմիններին` կարծիքի: Ներկա փուլում ամփոփվում են շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքները: Բոլոր կարծիքներն ամփոփելուց և անհրաժեշտության դեպքում նախագծերը լրամշակելուց հետո, վերջիններս սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2.5.1. Վերանայել ներկայումս բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի լիազորությունները և սահմանել վերջինիս գործունեության իրավական ընթացակար-գերը

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է այն ընդունող մարմնին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարություն:

2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումները կատարվել են 2011 թ. նոյեմբերի 3-ին:

Հարկ է նշել, որ 2015 թվականի հունիսի 2-ին մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող  «Առողջապահությունը և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում բարելավումներ են իրականացվելու քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ոլորտում ոչ միայն ենթակառուցվածքային մակարդակում, այլ նաև օրենսդրական: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանալու լրամշակել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու կարգը:

2.5.2.Սահմանել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարություն:

2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումները կատարվել են 2011 թ. նոյեմբերի 3-ին:

Հարկ է նշել, որ 2015 թվականի հունիսի 2-ին մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող  «Առողջապահությունը և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում բարելավումներ են իրականացվելու քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ոլորտում ոչ միայն ենթակառուցվածքային մակարդակում, այլ նաև օրենսդրական: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանալու լրամշակել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու կարգը:

           

 

 

3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

 

Գործողություն

Պատասխանատու
մարմին

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները  

 

3.1.1. Ուսումնասիրել վարչական դատարանի հավելյալ ծանրաբեռնվածության պատճառները և առաջարկել լուծումներ

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրականացված ուսումնասիրության արդյունքում վեր են հանված վարչական դատարանների ծանրաբեռնվածության պատճառները, դրանց և միջազգային փորձի վերլուծությամբ արված են հավելյալ ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներ

Կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, ըստ որի հանրային իրավահարաբերություններում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործում մեծ դերակատարում ունի դեռեւս 2007թ. դատաիրավական բարեփոխումների արդյունքում ստեղծված Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը։ Վարչական դատարանի նշանակալի դերակատարությանը զուգահեռ դատարանի գործունեության անցած տարիների փորձը վկայել է, որ այս ոլորտում առկա են բավական կարեւոր չլուծված խնդիրներ: Այս առումով, հրատապ խնդիր էր վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը, որը ստեղծման օրվանից մինչ 2012թ. չէր ստացել իր վերջնական լուծումը։ Մինչդեռ, այս խնդիրն ուղղակիորեն կապված է ՀՀ Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված` ողջամիտ ժամկետներում եւ արդյունավետ դատական պաշտպանության անձի հիմնարար իրավունքի ապահովման հետ։

ՀՀ արդարադատության նախարարության կողմից կառավարությանն են ներկայացվել ՀՀ վարչական դատարանի գերծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված մի քանի միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ: Դրանցից առաջինը եղել է վարչական դատարանի դատավորների թվի ավելացում նախատեսող փոփոխությունները ՀՀ դատական օրենսգրքում (ՀՕ-246-Ն, 19.12.2012): Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել նաև վիճակագրական տվյալները, որոնք պարզորոշ արտացոլում էին ՀՀ վարչական դատարանում առկա գերծանրաբեռնվածության պատկերը: Մասնավորապես` 2011թ. ընթացքում փոխանցված և ստացված գործերի ընդհանուր թիվը ՀՀ վարչական դատարանում կազմել է 14.778, իսկ վճարման կարգադրություններինը` 73.426։ ՀՀ վարչական դատարանն ուներ 17 դատավոր։ Այսինքն` յուրաքանչյուր դատավորի հաշվարկով տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմել է մոտ 850-1000 գործ և 4000-4500 վճարման կարգադրություն։

 Ուստի հաջորդ փոփոխությունը, որ նախարարության կողմից առաջարկվել է վերաբերում էր վճարման կարգադրությունների վարույթներով, ինչպես նաեւ վարչական ակտի հիման վրա բռնագանձման հայցային վարույթներով վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն։ Վերահիշյալ հարցերը կարգավորելու նպատակով 2013 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Վարչարարություն հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում և փոխկապակցված մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր: Հիշյալ օրենքով նախատեսվեց, որ  «Դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: Բացի այդ սահմանվեց նաև դրա կագը և այլն. Վերոհիշյալ փոփոխության արդյունքում էականորեն կրճատվեց վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը:

 

 

3.1.2. Ուսումնասիրել վարչական դատարանի դատավորների թվաքանակն ավելացնելու խնդիրը և առաջարկել լուծումներ

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

«Դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը և ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել 2012 թվականի նոյեմբերի 8-ին: Նախագծով նախատեսվել է վարչական դատարանի դատավորիների թվաքանակի ավելացում 10-ով (16-ից դարձել է 26):

Օրենքն ԱԺ կողմից ընդունվել է 2012 թ. դեկտեմբերի 19-ին, որով 10-ով ավելացվել է վարչական դատավորների թիվը:

 

3.2.Վարչական վարույթի շրջանակներում «վարչական մարմին» հասկացության մեջ ներառել այն մասնավոր սուբյեկտներին, որոնց պետությունը վերապահել է հանրային գործառույթներ՝ ապահովելով նաև այդ սուբյեկտների որոշումներից, գործողություններից և անգործությունից մասնավոր անձանց դատական պաշտպանությունը.

3.2.1. Փոփոխություններ կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում և (ըստ անհրաժեշտության) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ներկայացված են ԱԺ-ի քննարկմանը (ըստ անհրաժեշտության)

ՀՀ կառավարությունը 2015 թվականի նոյեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և որոշում կայացրեց այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին:

Օրենքի նախագծով առաջարկվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ ընդլայնելով վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինների շրջանակը եւ հստակեցնելով 48-րդ հոդվածի ներկայիս կարգավորումները:

Ներկայացված նախագծերով նախատեսվող փոփոխությունների արդյունքում, մասնավորապես՝ վարչական վարույթի շրջանակներում «վարչական մարմին» հասկացության մեջ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով վարչարարություն իրականացնելու լիազորություններ վերապահված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ չհանդիսացող այլ մարմիններ եւ անձինք նախատեսելով, կապահովվի նաեւ այդ սուբյեկտների որոշումներից, գործողություններից եւ անգործությունից մասնավոր անձանց դատական պաշտպանությունը:

Միաժամանակ ակնկալվում է նաեւ գործնականում ապահովել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտերով տրամադրվող իրավունքների իրացումը: Օրենքի 48-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ դրմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված կարգով և ժակետներում վարչական ակտը չընդունվելու դեպքում տվյալ ակտը, օրենքի ուժով, համարվում է ընդունված: Ստացվում է, որ այդ դեպքում դիմողը կարող է ձեռնամուխ լինել այն իրավունքի իրականացմանը, որը նա ակնկալում է ստանալ տվյալ վարչական ակտով: Սույն փոփոխությամբ առաջարկվել է Օրենքի տվյալ դրույթի 2-րդ մասում նշել, որ վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դրանով ակտի հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

Հարկ է նշել նաև, որ սպասվող փոփոխությունների համաձայն, վարչական ակտը ընդունված չի համարվում, եթե անձի կողմից ներկայացված դիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված որոշակի պահանջների: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում' նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա) և դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են):

23.11.2015թ. նախագիծն ուղարկվել է ԱԺ և դրվել պաշտոնական շրջանառության մեջ: 04.04.2016 թ. նախագիծը ընդգրկվել է ԱԺ-ի չորսօրյա նիստերի օրակարգ (Կ-902-24.11.2015-ՊԻ-010/0):

 

3.3. Ապահովել զուգորդվող վարչական ակտի հասցեատիրոջ կողմից այդ ակտի միջամտող դրույթները վիճարկելու հնարավորությունը

3.3.1. Փոփոխություններ կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ներկայացված են ԱԺ-ի քննարկմանը

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերը և կառավարության հաստատումից հետո 2013 թվականի հուլիսի 15-ին ներկայացվել են Ազգային ժողովին:

2013 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-141-Ն), որն ապահովում է զուգորդվող վարչական ակտի հասցեատիրոջ կողմից այդ ակտի միջամտող դրույթները վիճարկելու հնարավորությունը:

Օրինագծի ընդունման արդյունքում ավելի ամբողջական եւ համապարփակ են կարգավորվում վարչական դատավարության ընթացքում ծագող իրավահարաբերությունները, վարչական դատարանը ձերբազատվել է բավականին մեծ ծավալի մեխանիկական բնույթի աշխատանքից, ինչը նպաստել է մնացած վարույթներով արդյունավետության բարձրացմանը: Օրենքը նպաստել է բազմաթիվ հակասական դրույթների վերացմանը, վարչական դատավարության ինստիտուտների մանրամասն եւ հստակ կարգավորումներին, բազմաթիվ ժամկետների կրճատմանը եւ քաղաքացիական դատավարությունից տարբերվող ու վարչական դատավարությանը հատուկ իրավահարաբերությունների կարգավորմանը:

 

3.4. Գործնականում ապահովել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտերով տրամադրվող իրավունքների իրացումը

3.4.1. Կատարել ուսումնասիրություն՝ կարգավորելու համար նշված ինստիտուտն այնպես, որ, մի կողմից չխաթարվի 48-րդ հոդվածում ամրագրված այս կարևոր ինստիտուտի բուն էությունը, մյուս կողմից` պաշտպանվի հասարակական շահը

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրականացված ուսումնասիրության արդյունքում մշակվել են համապատասխան առաջարկներ և, ըստ անհրաժեշտության, օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Տես 3.2.1 կետում ներկայացված տեղեկատվությունը

 

3.5. Նախատեսել վարչական դատավարությունում դատարանի կողմից ոչ պատշաճ երրորդ անձի կարգավիճակի դադարեցման հնարավորություն

3.5.1. Փոփոխություններ կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում

2012թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

3.6.1. Ընդունել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

2012թ. հոկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

Հայեցակարգը հաստատված է ՀՀ կառավարության որոշմամբ

 

3.6.2. Մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծ

2014թ. մայիս

ՀՀ արդարադատության նախարարություն

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգիրքը ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

               

 

 

4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն

Պատասխանատու
մարմին

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները  

4.1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին

4.1.1. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը 

ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել հետևյալ նախագծերը.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է «Ապահովված իրավունք» ինստիտուտի ներդրումը, որը ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:

Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի իրավական կարգավորումը պարունակող ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ոչ նյութական վնաս) ընդունվել է ԱԺ-ի կողմից, որն ուժի մեջ է մտել 2016 հունվարի 1-ից:

 

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (էլեկտրոնային առևտուր) ԱԺ-ի կողմից 11.05.2016թ. ընդունվել է առաջին ընթերցմամբ։ 2-րդ ընթերցմամբ ընդգրկված է 13.06.2016թ. արտահերթ նիստի օրակարգում։

 

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (գրավ) ԱԺ-ի կողմից 08.12.2015թ. ընդունվել է առաջին ընթերցմամբ։ 2-րդ ընթերցմամբ ընդգրկված է 13.06.2016թ. արտահերթ նիստի օրակարգում։

 

 

ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և ՀՀ կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը (դելիկտներ, սերվիտուտ)։

 

ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և շահագրգիռ մարմիններին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր (անհիմն հարստացում, համատեղ սեփականություն, կառուցապատում, հարևանային իրավունք, մտավոր սեփականության իրավունք, միջազգային մասնավոր իրավունք, իրավաբանական անձինք), որոնք լրամշակվում են։

 

4.2. Հստակեցնել քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացը կարգավորող կանոնները` սահմանելով նաև ապացույցների վերաբերելիության կամ թույլատրելիության հարցերի լուծումը, այդ թվում` ապացույցների կազմից ապացույցը հանելու գործն ըստ էության լուծող դատական ակտում հիմնավորելու պահանջ

4.2.1. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը 

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված՝ ՔԴՕ նախագիծը և հարակից օրենքների նախագծերըը շրջանառվել և ամփոփվել են և սահմանված կարգով ներկաայացվել են ՀՀ կառավարության աշխատակազմ: ՔԴՕ նախագծի 8-րդ գլուխը (53-86-րդ հոդվածներ) ամբողջությամբ վերաբերում է ապացուցման գործընթացին և հստակ կանոններ է սահմանում ապացուցյների վերաբերելիության (ՔԴՕ նախագծի 54-րդ հոդված) և թույլատրելիության (ՔԴՕ նախագծի 55-րդ հոդված) համար, այդ թվում այլ հստակեցնող իրավակարգավորումներ ապացուցման գործընթացի համար: 

4.3. Սահմանել քաղաքացիական դատավարությունում վերադաս դատարանի կողմից դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու դեպքում ստորադաս դատարանում գործերի քննության կարգի առանձնահատկությունները

4.3.1. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը 

ՔԴՕ նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել վերադաս դատարանի կողմից դատական ակտը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս առաջին ատյանի դատարանում այդ գործի քննության ընթացակարգերը, մասնավորապես՝  գործի նոր քննության ժամանակ ապացույցներ ներկայացնելու կարգը, հայցի հիմքը կամ առարկան փոխելու սահմանափակումները, մի շարք այլ դատավարական կանոնների մանրամասն կանոնակարգումներ: 

4.4. Մշակել նախնական դատական նիստի առավել ամբողջական կանոններ

4.4.1. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը 

Նախնական դատական նիստի ընթացակարգերը կանոնակարգված են ՔԴՕ նախագծի 16-րդ գլխով՝ 151-159-րդ հոդվածներ:  Սահմանվել են նախնական դատական նիստի ընթացքում դատարանի գործողությունների կատարման հաջորդականությունը: Ըստ որում նախատեսվել է, որ նախնական դատական նիստը պետք է ունենա երկու նպատակ՝ ապացուցման պարտականության բաշխում և ապացույցների հավաքում: Որոշակի դատավարական գործողությունների սպառիչ ցանկ է նախատեսվել, որոնք իրականացվում են բացառապես նախնական նիստի շրջանակներում (ՔԴՕ նախագծի 153-րդ հոդված): 

4.5. Ուսումնասիրել քրեական գործով ձեռք բերված ապացույցների` քաղաքացիական դատավարության ընթացքում օգտագործման թույլատրելիության հարցը

4.5.1. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը 

ՔԴՕ նախագծի 57-րդ հոդվածով սահմանվել է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:  

 

5. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն

Պատասխանատու
մարմին

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները  

5.1.1. Ուսումնասիրել վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքի ընդունելիության օրենսդրական չափանիշների, բողոքի ընդունումը մերժելու վերաբերյալ որոշման բովանդակությանը ներկայացվող պահանջների հարցում միջազգային լավագույն փորձը և ըստ անհրաժեշտության նախապատրաստել վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակին համահունչ՝ վճռաբեկ բողոքարկման իրավունքի իրականացման ընթացակարգերի կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխություն- ներ 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ 

Ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել են համապատասխան առաջարկներ, օրենքների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել են ԱԺ-ի քննարկմանը (ըստ անհրաժեշտության) 

10.06.2014թ. ՀՕ-49-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությամբ ամբողջությամբ վերանայվել է վճռաբեկ բողոքի ընդունելիության չափանիշները։

Բացի այդ Վճռաբեկ բողոքարկման իրավունքի իրականացման ընթացակարգերի կատարելագործմանն ուղղված հարցերը կարգավորվելու են ՔԴՕ և ՀՀ ԱԺ ներկայացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծերով:

Վճռաբեկ բողոքարկման իրավունքի իրականացման ընթացակարգերի կատարելագործմանն ուղղված քայլեր ձեռնարկվել են նաև 2013 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով:

 

5.1.2. Տարանջատել և հստակեցնել վճռաբեկ բողոքին ներկայացվող ձևական (ֆորմալ) ու բովանդակային պահանջները, ինչպես նաև դրանք չպահպանելու հետևանքները

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Վճռաբեկ բողոքին ներկա- յացվող ձևական (ֆորմալ) ու բովանդակային պահանջները, ինչպես նաև դրանք չպահպանելու հետևանքները հստակեցված են

 10.06.2014թ. ՀՕ-49-Ն  օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությամբ ամբողջությամբ վերանայվել է վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջները։

Բացի այդ ՔԴՕ նախագծի 350-րդ հոդվածով հստակեցվում են քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքների ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: ՔԴՕ նախագծի 352-րդ հոդվածը կանոնակարգում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու, իսկ 353-րդ հոդվածը՝ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքերը, որոնք ուղղակի կապի մեջ են գտնվում՝ Նախագծի 350-րդ հոդվածով սահմանված վճռաբեկ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները չպահպանելու հետ:

Միաժամանակ, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծով և թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հստակ սահմանվում են վճռաբեկ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները և դրանց չպահպանելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքները:

5.1.3. Մշակել դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք հնարավորություն կտան այլ դատական ակտերին հղում կատարելիս ապահովել տարբեր գործերի փաստական հանգամանքների համադրելիությունը

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջները մշակված են և ներդրված

10.06.2014թ. ՀՕ-49-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությամբ ամբողջությամբ վերանայվել է վճռին ներկայացվող պահանջները։

Բացի այդ ՔԴՕ նախագծի 175-186-րդ հոդվածներով սահմանվում են առաջին ատյանի դատարանի դատական ակտերի կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, իսկ Նախագծի 337-338-րդ հոդվածներով սահմանվում են վերաքննիչ դատարանների դատական ակտերի կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են ընձեռում այլ դատական ակտերին հղում կատարելիս ապահովել տարբեր գործերի փաստական հանգամանքների համադրելիությունը:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի 364-րդ, 367-րդ, 375-րդ, 393-րդ, 438-րդ,452-րդ հոդվածներով անդրադարձ է կատարվում դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջներին, ինչը հնարավորություն է տալիս այլ դատական ակտերին հղում կատարելիս ապահովել տարբեր գործերի փաստական հանգամանքների համադրելիությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  20-րդ գլխի կանոնները կարգավորում են Վարչական դատարանի դատական ակտերին ներկայացվող պահանջները, ինչը հնարավորություն է տալիս այլ դատական ակտերին հղում կատարելիս ապահովել տարբեր գործերի փաստական հանգամանքների համադրելիությունը:

 

5.2.1.Իրականացնել դատական նիստերի նշանակման առաջնահերթությունների սահմանման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն

ՀՀ արդարադատության նախարարություն

Ուսումնասիրության արդյունքում բացահայտված են դա տական նիստերի նշանակման առաջնահերթությունների սահմանման առավել արդյունավետ եղանակները

Համապատասխան ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ ՔԴՕ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում: Քննարկումների արդյունքում որոշվել է առավել հստակ և արդյունավետ դատավարական կարգ սահմանելու նպատակով  սահմանել ընդհանուր կանոն՝ ողջամիտ ժամկետում դատական քննությունն անցկացնելը, իսկ առանձին վարույթներով սահմանվել են դատական նիստերի նշակաման առավել սեղմ ժամկետներ: Օրինակ՝ քաղաքացուն հարկադիր հետազոտության և/կամ բուժման ենթարկելու վարույթով ամրագրվել է, որ դատարանը վեճը պետք է լուծի դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, իսկ դիմողի համապատասխան միջնորդության դեպքում՝ ընդհուպ մինչև 24 ժամվա ընթացքում: Սահմանվել են առանձին դատավարական գործողություններ կատարելու համար ճշգրիտ ժամկետներ, որի արդյունքում կապահովվի առաջին ատյանի դատարանում գործերի ողջամիտ քննության ժամկետը։ Վերաքննիչ և վճռաբեկ վարույթների համար սահմանվել են կոնկրետ ժամկետներ։

5.2.2. Դատավարական օրենսգրքերով հնարավորինս սպառիչ սահմանել նիստի հետաձգման հիմքերը՝ բացառելով նիստի հետաձգումը դրա համար չնախատեսված որևէ հիմքով

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի (օրենքների) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարության կողմից ներկայացված է (են) ԱԺ-ի քննարկմանը

10.06.2014թ. ՀՕ-49-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությամբ սահմանվել են նիստի հետաձգման հիմքերը։

Բացի այդ ՀՀ ՔԴՕ նախագծի 142-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի 285-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածով սահմանվում են դատական նիստի հետաձգման հիմքերի սպառիչ ցանկ:  

5.2.3. Գործի քննության ողջամիտ ժամկետների խախտումների դեպքում նախատեսել արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ քննարկմանը

ՔԴՕ նախագիծը անդրադարձ է կատարում դատական ակտերի բողոքարկման կարգի շրջանակներում՝ նախատեսելով ողջամիտ ժամկետների խախտումը որպես արդար դատաքննության  իրավունքի խախտում:

5.2.4. Նախատեսել գործերի քննության տևողության մոնիտորինգի արդյունավետ մեխանիզմներ

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Գործերի քննության տևողության մոնիտորինգի արդյունավետ մեխանիզմները մշակված են և իրականացվում են

21.06.14 ՀՕ-86-Ն օրենքով ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով` 96.2-րդ հոդվածով ամրագրվել են գործերի քննության տևողության մոնիտորինգի չափանիշներ, իսկ ընթացակարգի սահմանումը վերապահված է ԴՆԽ-ին:

Միաժամանակ դատական համակարգում ներդրվել է  համապատասխան ծրագիր, որը հնարավորություն է տալիս  վերահսկել  գործերի քննության տևողությունը:

5.3. Ուսումնասիրել սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև սահմանադրական դատարանների կողմից դատական հանձնարարականներ տալու վերաբերյալ միջազգային փորձը

 

5.3.1. Կատարել համապատասխան ուսումնասիրություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրականացված ուսումնասիրության արդյունքում մշակվել են համապատասխան առաջարկներ և ըստ անհրաժեշտության օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Կատարված ուսումնասիրության արդյունքում ՀՀ դատավարական օրենսդրությամբ նախատեսվել է, որ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դա դիտարկվում է որպես նոր հանգամանք և հիմք է դատական ակտի վերանայման համար:

5.4.1. Տարածել մասնավոր փորձա- գետների կողմից դատական փորձաքննությունների իրականացմանը մասնակցելու իրավունքի վերաբերյալ տեղեկատվություն

ՀՀ արդարադատության նախարարություն, Դատավորների ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

Դատական փորձաքննու- թյուններին մասնավոր փորձագետների մասնակցության հնարավորություն- ները լուսաբանող առնվազն մեկ հրապարակում է կա- տարվել

Դատական փորձաքննություններին մասնավոր փորձագետների մասնակցության հնարավորությունները լուսաբանող առնվազն մեկ հրապարակում է կատարվել:

5.4.2. Դատավարական օրենսգրքերում հստակեցնել փորձագետին հարցաքննելու և փորձագետի մասնագիտական որակների ու եզրակացության անհրաժեշտությունը պարզելու դատավարական կանոնները

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի (օրենքների) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարության կողմից ներկայացված է (են) ԱԺ-ի քննարկմանը

ՔԴՕ նախագծի 80-րդ հոդվածով սահմանվում է փորձագետի հարցաքննության կարգը, թե ինչպիսի հարցերի շուրջ է վերջինս իրավասու ցուցմունք տալ: ՔԴՕ նախագծի 81-րդ հոդվածով հստակեցվել է փորձաքննություն նշանակելու ընթացակարգը, իսկ 84-րդ հոդվածով՝ փորձագետի եզրակացության դեմ առարկելու հնարավորությունը և 85-րդ հոդվածով՝ լրացուցիչ և կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքերը և հիմնավորումները:

ՀՀ քրեական դատավարության օրենգրքի նախագծի 59, 60, 89-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 91, 92, 93 և 107-րդ հոդվածներով հստակեցված են փորձագետին հարցաքննելու և փորձագետի մասնագիտական որակների ու եզրակացության անհրաժեշտությունը պարզելու դատավարական կանոնները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25, 37, 39, 40-րդ հոդվածներով հստակեցված են փորձաքննության նշանակման կարգը, կայացվող որոշման բովանդակությունը, փորձագետի եզարակացությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև գնահատման չափանիշեները:

5.5.1. Օրենքով սահմանել արտագնա դատական նիստերի անցկացման բացառիկ դեպքերը և կանոնակարգել դրանց ընթացակարգը

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

2013 թվականի հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-77-Ն և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-78-Ն ՀՀ օրենքները, որոնք ուղղված են սահմանելու արտագնա դատական նիստերի անցկացման բացառիկ դեպքերը և կանոնակարգելու դրանց ընթացակարգը:

5.5.2. Սահմանափակել փակ և կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը` նախատեսելով արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիքներ

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Համապատասխան իրավական կարգավորումներն արտացոլված են Քրեակատարողական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծերում:

 

5.6. Ներդնել դատական ծախսերի բաշխման արդար, թափանցիկ և հստակ համակարգ.

5.6.1. Փոփոխություններ կատարել դատավարական օրենսգրքերում

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի (օրենքների) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարության կողմից ներկայացված է (են)ԱԺ-ի քննարկմանը

ՔԴՕ նախագծում 10-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է դատական ծախսերին: ՔԴՕ նախագծի 100-րդ հոդվածով կանոնակարգվում է դատական ծախսերի հետ կապված պահանջներ ներկայացնելու ընթացակարգը, իսկ  ՔԴՕ նախագծի 101-105-րդ հոդվածներով սահմանվում են իրավահարաբերություններ՝ կապված գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման, հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կար­ճելու դեպքում դատական ծախսերի բաշխման, երրորդ անձանց կող­մից դատական ծախսերի հատուցման, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատական ծախսերի բաշխման և դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցման հետ գործին մասնակցող անձանց կողմից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածը կարգավորում է վարույթային ծախսերի և դրանց բաշխման կառուցակարգի սահմանման հարցերը:

5.7.1. Անցկացնել ուսումնասիրություն՝ պարզելու դատարանների կողմից ծանուցումներ տալու առավել արդյունավետ մեթոդները

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարությունՀՀ դատական դեպարտամենտ

Ուսումնասիրության արդյունքում բացահայտված են դատարանների կողմից ծանուցումներ տալու առավել արդյունավետ մեթոդները

ՔԴՕ  նախագծի մշակման շրջանակներում կատարվել են ուսումնասիրություններ՝ պարզելու համար դատարանների կողմից ծանուցումներ տալու առավել արդյունավետ մեթոդները: Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում պարզվել է պայմանագրային ծանուցման, այլընտրանքային (կարճ հաղորդագրություն, էլ. հասցե., հեռախոսագիրք) ծանուցման միջոցներ ՔԴՕ նախագծում ներդնելու հնարավորությունները, ինչպես նաև հրապարակային ծանուցման կատարելագործմանն ուղղված միջոցառումներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-154-րդ հոդվածներով կանոնակարգված են ծանուցման եղանակների և ընթացակարգի հետ կապված դատավարական հարաբերությունները:

5.7.2. Հիմնվելով ուսումնասիրության արդյունքների վրա՝ կատարել անհրա- ժեշտ օրենսդրական փոփոխություններ դատական ծանուցումերի առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

10.06.2014թ. ՀՕ-49-Ն փոփոխությամբ վերանայվել է ծանուցման մեխանիզմը։

Բացի այդ ՔԴՕ նախագծի 9-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է դատական ծանուցումների ինստիտուտին: Մանրամասն սահմանվել են այն դեպ­քերը, երբ անձը քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով համար­վում է պատշաճ ծանուցված՝ առանց ծանուցագիրը փաստացի ստանալու: Սահման­վել են նաև ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու հետևանքները. ծանուցագիրը ստանալուց հրաժարվելը հավաuարեցվում է այն հանձնված լինե­լուն։

Որպես ծանուցման լրացուցիչ եղանակ, սահմանվել է բջջային հեռախոսով ծանուցումը կատարելու հնարավորություն: Նախագծի համաձայն՝ դատավարության մասնակիցները դատարանին կարող են գրավոր ներկա­յացնել իրենց բջջային հեռախոսի համարը՝ խնդրելով դատարանին դատական ծանուցումը կատարել հեռախոսակապի միջոցով:

Սահմանվել է նաև դատական ծանուցման մեխանիզմ այն դեպքերի համար, երբ դատավարության մասնակիցը գտնվում է կալանավայրում, ազատա­զրկման վայ­րում, զորամասում, կարգապահական գումարտակում կամ բուժական հիմնար­կում ստանում է ստացիոնար բուժում: Նախագծի համաձայն՝ այդ  դեպքում դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով: Այդ հաս­տա­տությունների վար­չա­կազմերը դատա­կան ծանուցագիրը ստանալուն պես պար­տա­վոր են այն հանձնել հասցեատիրոջը:

Որպես նորարարություն նախագծում նախատեսվել է նաև վերջին շրջանում զարգացած երկրներում կիրառվող պայմանագրային ծանուցման մեթոդիկան, սահմանվել է, թե ինչ ընթացակարգով է տեղի ունենում պայմանագրային ծանուցումը և երբ է այդ դեպքում անձը համարվում պատշաճ ծանուցված։ Պայմանագրային ծանուցման դրույթներ նախատեսվել են «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով, որը ԱԺի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է 08.12.2015թ. ։ 2-րդ ընթերցումն ընդգրկվել է ԱԺ-ի 13.06.2016թ. արտահերթ նիստերի օրակարգում։

5.8. Կատարելագործել դատական քննության պարզեցված ընթացակարգերը

5.8.1. Փոփոխություններ կատարել դատավարական օրենսգրքերում

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի (օրենքների) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարության կողմից 16 ներկայացված է (են) ԱԺ-ի քննարկմանը

Հաշվի առնելով պարզեցված վարույթների կատարելագործման անհրաժեշտությունը, որը կնպաստի  արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը, ՀՀ ՔԴՕ նախագծում որոշակի փոփոխություններ են նախատեսվել պարզեցված վարույթների դեպքում։

 Մասնավորապես, նախագծում ավելացվել են երկու նոր պարզեցված վարույթներ։ Դրանք են պարզեցված վարույթը և հեռակա դատաքննությունը։

Նախագծում նախատեսված պարզեցված վարույթը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այդպիսին չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ։ Սույն կանոնը նախատեսում է նաև բացառություններ, որոնց առկայության դեպքում գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, դրանք են հանդիսանում՝

1) առկա է  գործին մասնակցող անձանց, վկաներին կամ փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց, որը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով.

3) առկա է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.

4) ներկայացվել է խմբային հայց.

5) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր:

Դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են պարզեցված վարույթի գլխի դրույթներով:

Որպես նոր վարույթի տեսակ նախատեսվել է նաև հեռակա դատաքննությունը։ Հեռակա դատաքննությունը ևս ամրագրվել է առանձին գլխով։ Հեռակա դատաքննություն կարող է կիրառվել այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառել հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:

Ինչ վերաբերվում է արագացված դատաքննությանը և վճարման կարգադրությունների վարույթներին, ապա այս վարույթները ևս էական փոփոխության են ենթարկվել։ Մասնավորապես, լրամշակվել են վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումին ներկայացվող պահանջները` դրանցում ընդգրկելով նաև դիմողի հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռող որոշակի տվյալները: Իսկ գործող դատավարական օրենքում օգտագործվող «պատասխանող» բառը փոխարինվել է առավել ընդունելի «պարտապան» բառով, քանի որ կասկած չի հարուցում այն ճշմարտությունը, որ հատուկ վարույթներում չի կարող լինել պատասխանող կողմ:   

Լրամշակման են ենթարկվել նաև վճարման կարգադրություն արձակելը մերժելու համար հիմք հանդիսացող դեպքերը: Այսպես, ի տարբերություն գործող կարգավորումների, դրանց շարքում են ներառվել նաև հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու, ինչպես նաև հայցն առանց քննության թողնելու հիմք հանդիսացող հանգամանքները և այն դեպքը, երբ առկա է նույն անձանց վերաբերյալ, միևնույն հիմքերով և միևնույն պահանջի մասին օրենքով սահմանված ժամկետում չբողոքարկված վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժման մասին որոշում: 

Նախագծում առկա նորամուծություններից մեկն էլ այն է, որ վճարման կարգադրությունը արձակելը մերժելու մասին որոշումը դիտարկվել է որպես բողոքարկման ենթակա բացառապես պարտապանի կողմից՝ մեկ ամսվա ընթացքում սկսած այն օրվանից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ արձակված վճարման կարգադրության մասին:  

Քննարկվող վարույթի շրջանակներում հստակեցվել են նաև այն դեպքերը, թե  երբ է վճարման կարգադրությունը կորցնում իր ուժը և ինչպիսին է դրա դատավարական կարգը: Մասնավորապես, եթե ներկայումս վճարման կարգադրության վերացման միակ հիմք է դիտարկվում պարտապանի կողմից առարկություն ներկայացնելու դեպքը, ապա նախագծում որպես վճարման կարգադրության վերացման հիմք նախատեսվել են այն դեպքերը, երբ պարտապանը կատարել է վճարման կարգադրությունից բխող պահանջը, ինչպես նաև երբ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը հնարավոր չի եղել առաքել պարտապանին: Ընդ որում, սահմանվել է, որ վճարման կարգադրությունը վերացնելու մասին դատարանը կայացնում է որոշում` դրանով իսկ որոշակիացնելով դատարանի գործողությունները:    

5.9. Վերանայել հայցն առանց քննության թողնելու և գործի վարույթի կարճման հիմքերը

5.9.1. Փոփոխություններ կատարել դատավարական օրենսգրքերում

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Դատավարական օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել են ԱԺ-ի քննարկմանը

ՔԴՕ նախագծի 165-րդ հոդվածով վերանայվել են հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը, իսկ 166-րդ հոդվածով՝ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները:

 

ՔԴՕ  նախագծի 167-րդ հոդվածով վերանայվել են գործի վարույթը կարճելու հիմքերը, իսկ 168-րդ հոդվածով սահմանվել են գործի վարույթը կարճելու կարգը և հետևանքները:

5.10. Հստակեցնել միմյանց հետ կապված պահանջների ընդդատության կանոնները

5.10.1. Փոփոխություններ կատարել քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերում

ՀՀ արդարադատության նախարարություն

Դատավարական օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել են ԱԺ-ի քննարկմանը

Միմյանց հետ կապված պահանջների ընդդատության կանոնների հստակեցումը նախատեսվել է ՔԴՕ նախագծի 17-րդ հոդվածում, որը վերաբերում է միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործերի ենթակայությանը: Նույն հոդվածում կանոնակարգում է ստացել հիմնական և ածանցյալ պահանջների ինստիտուտը:

5.11.1. Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով որոշակիացնել քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների բողոքարկման ինստիտուտը, պարզելով այն հարցը, թե այդ բողոքները պետք է ընդդատյա լինեն վարչական, թե ընդհանուր իրավասության դատարանին

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրականացված ուսումնասիրության արդյունքում մշակվել են համապատասխան առաջարկներ և ըստ անհրաժեշտության օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Իրականացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ դատարան բերվող բողոքների ընդդատության հարցի վերաբերյալ ուսումնասիրություն: Հիմք ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 վարչական գործով արտահայտած իրավական դիրքորոշումը  և միջազգային փորձը իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առավել նպատակահարմար է քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ բողոքները ընդդատյա լինեն ընդհանուր իրավասության դատարանին: Նախատեսվող օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի շրջանակներում:

5.12.1. Դատական ակտերի որոնման համակարգը հարստացնել հանգուցային բառերով և ինդեքսներով դատական որոշումները որոնելու հնարավորությամբ

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Էականորեն ընդլայնվել են դատական ակտերի որոնման համակարգի որոնողական հնարավորությունները, որոնք հնարավորություն են տալիս առավել արագ և դյուրին գտնել անհրաժեշտ որոշումները

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ 2013-2015թթ. իրականացված՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում բարելավվել են DataLex (www.datalex.am) դատական-տեղեկատվական համակարգի որոնողական կարողությունները: Այս նախաձեռնությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և ՀՀ դատական դեպարտամենտի համատեղ ջանքերով:

Համակարգի բարելավման արդյունքում ստեղծվել է «ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան» բաժինը, որտեղ հնարավոր է հեշտությամբ փնտրել և գտնել քրեական, քաղաքացիական, վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի մայր որոշումները, ինչպես նաև քաղաքացիական և վարչական գործերով միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ, իսկ քրեական գործերով՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումները՝ սկսած 2006 թվականից: Որոնումը հնարավոր է իրականացնել ոչ միայն կոնկրետ գործի տվյալներով, ինչպես նախկինում էր, այլև որոնման համակարգում առկա «ֆիլտրերով» (Միջազգային փաստաթղթեր, ՀՀ Սահմանադրություն, ներպետական ճյուղային օրենսդրություն, տեքստային որոնում հստակ բառով, բառի բացառմամբ, ընտրված բոլոր բառերով կամ դրանցից մեկով): Որոնման համակարգը նման է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների որոման HUDOC համակարգին: «ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան» բաժինն անընդհատ, օպերատիվ կերպով թարմացվում է, ինչը նշանակում է, որ ստորագրվելուց և կողմերին ուղարկվելուց անմիջապես հետո ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումը մուտք է արվում համակարգ և հասանելի է դառնում իրավակիրառողին:

Ներկայումս համակարգը գործում է, սակայն գտնվում է թեստավորման փուլում: Թեստավորումը տևել է մինչև 2016թ. փետրվար ամսվա կեսերը: Թեստավորման նպատակը համակարգի հնարավոր բացթողումները վերհանելն է և իրավակիրառողների առաջարկները լսելը: Այս պահի դրությամբ ստացված առաջարկները ներմուծվել են համակարգ:

DataLex (www.datalex.am) դատական-տեղեկատվական համակարգի որոնողական կարողությունների բարելավման աշխատանքների շրջանակներում փոփոխվել է նաև դատական գործերի որոնման համակարգը: Մասնավորապես, «Վճռի բովանդակություն» բաժնում հնարավոր է դարձել տեքստային որոնում իրականացնել հստակ բառով, բառի բացառմամբ, ընտրված բոլոր բառերով կամ դրանցից մեկով: Բարելավվել են «ՄԻԵԴ գործերի որոնում» և «Նմանատիպ գործերի որոնում» բաժինները: Նախատեսվում է առաջիկայում կատարելագործել նաև այս բաժինների որոնման համակարգերը և իրավակիրառողին հնարավորություն տալ հեշտությամբ գտնել ներպետական դատարանի կողմից կիրառված ՄԻԵԴ վճռի կետը, հնարավորության դեպքում՝ դրա հայերեն թարգմանությամբ:

DataLex (www.datalex.am) դատական-տեղեկատվական համակարգի որոնողական կարողությունների բարելավման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ մուտքագրվել են 2006-2015թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի բոլոր նախադեպային որոշումները՝ համապատասխան չափանիշներով, այն է՝ Միջազգային փաստաթղթեր, ՀՀ Սահմանադրություն, ներպետական ճյուղային օրենսդրություն, տեքստային որոնում հստակ բառով, բառի բացառմամբ, ընտրված բոլոր բառերով կամ դրանցից մեկով:

Ձեռք են բերվել երկու server և մեկ անվտանգության համակարգ, որոնք օգտագործվում են բացառապես DataLex (www.datalex.am) դատական-տեղեկատվական համակարգի համար: Վերափոխվել է DataLex (www.datalex.am) դատական-տեղեկատվական համակարգի որոնման ծրագիրը (soft)-ը: Ծրագրի (soft)-ի վերափոխման բոլոր աշխատանքներն իրականացվել են ՀՀ դատական դեպարտամենտի հետ խորհրդակցությունների արդյունքում:

5.12.2. Միջոցառումներ ձեռնարկել դատական ակտերի որոնման համակարգում դատավարության մասնակիցների անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ դատական դեպարտամենտ

Դատական ակտերի որոնման համակարգում դատավարության մասնակիցների անձնական տվյալները պաշտպանված են

ԴատաԼեքս դատական-տեղեկատվական համակարգում անձնական տվյալները «փակվել» են 2015 թվականի մայիսի 18-ին ընդունված և 2015 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների հիման վրա, որոնք սահմանում են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

ԴատաԼեքս-ը դատական-տեղեկատվական համակարգ է, որը հնարավորություն է տալիս մանրամասն տեղեկություններ ստանալ Հայաստանի Հանրապետության բոլոր ատյանների դատարաններում քննվող գործերի վերաբերյալ, տեղեկանալ գործի կարգավիճակին և պատմությանը, ուսումնասիրել ժամկետները, որոշումները, ինչպես նաև վերջնական դատական ակտերի ամբողջական տեքստերը: Այլ խոսքով՝ «ԴատաԼեքս» դատական-տեղեկատվական համակարգի միջոցով ապահովվում է դատավարական որոշումների և ժամկետների, ինչպես նաև դատական ակտերի հրապարակայնությունը:

 Դատավարական որոշումների և ժամկետների, ինչպես նաև դատական ակտերի հրապարակայնությունը չի ենթադրում այնպիսի տեղեկության հրապարակում, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:

ԴատաԼեքս-ը դատական-տեղեկատվական համակարգում անձնական տվյալները մշակված են այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու, տվյալ դեպքում՝ դատավարական որոշումների ու ժամկետների, ինչպես նաև դատական ակտերի հրապարակայնության ապահովման համար:

Հատկանշական է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ: Արգելվում է անձնական տվյալների մշակումը, եթե տվյալները մշակելու նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված կերպով:

5.13. Դատարանների վարչական շենքերի բաց գոտիներում դատախազների և փաստաբանների հա- մար նախատեսել առանձին սենյակ

 

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատարանների վարչական շենքերի բաց գոտիներում դատախազների և փաստաբանների համար հատկացված է առանձին սենյակ

ՀՀ դատարանների 95%-ն ապահովված է նման սենյակներով, իսկ 5%-ը կազմող դատարաններում հնարավոր չի եղել ապահովվել՝ շենքային սահմանափակ հնարավորություններով պայմանավորված:

 

6. ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

 

Գործողություն 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ 

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները 

6.1.1. Անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար մշակել չա- փանիշներ, որոնց հիման վրա հնարա- վոր կլինի գնահատել անձի գույքային դրությունը 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ) 

Ուսումնասիրությունը կատարված է, առաջարկություն- ները ներկայացված են 

Հիշյալ հարցին անդրադարձ է կատարվում <<Փաստաբանության մասին>> ՀՀ օրենքում փոփոխույուններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծով, որի 33-րդ հոդվածի շրջանակներում անդրադարձ է կատարվում անձի գույքային դրության պարզման մեխանիզմին:

 

6.1.2. Իրականացնել կարիքների գնահատում՝ պարզելու անվճար իրավաբանական օգնության ծավալները և հանրային պաշտպանների անհրաժեշտ թվաքանակը

 

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

«Գլոբալ Էս Ֆի Սի» ընկերության կողմից 2015 թվականին իրականացված թիվ IDF/C/04 զեկույցի համաձայն՝ պարզվել են անվճար իրավաբանական օգնության ծավալներին առնչվող խնդիրները և առաջարկվել է էականորեն ավելացնել հանրային պաշտպանների թիվը: Բացի այդ՝ առաջարկվել է ներդնել այլընտրանքային մեխնիմզ, որը կլրացնի հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությանը, ինչպես նաև ստեղծել մի քանի հասարակական կազմակերպությունների ցանց, որոնք կստանձնեն ուղղորդողի դեր այս հարաբերություններում:

6.1.3. Ուսումնասիրել հանրային պաշտպանի գրասենյակի ֆիզիկական մատչելիության ապահովման խնդիրները, մասնավորապես` Երևանում և մարզերում հանրային պաշտպանի գրասենյակներին ծառայեցնելու նպատակով համապատասխան պետական շինություններ հատկացնելու հնարավորությունը

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

Կարիքների գնահատումը կատարված է

«Գլոբալ Էս Ֆի Սի» ընկերության կողմից 2015 թվականին իրականացված թիվ IDF/C/04 զեկույցի համաձայն՝ հանրային պաշտպանների ընթացիկ շանրաբեռնվածության վերլուծության արդյունքում առաջարկվել է Երևանում և մարզերում էականորեն ավելացնել հանրային պաշտպանների թիվը և դրան համապատասխան լուծել նաև հանրային պաշտպանի գրասենյակի շենքային պայմանները:

6.1.4. Ապահովել հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ բարեփոխումը, հանրային պաշտպանների թվակազմի օպտիմալացումը, հանրային պաշտպան դառնալու ընթացակարգի թափանցիկությունն ու մրցակցությունը, հանրային պաշտպանների մասնագիտացումը

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)  

Օրենքի (օրենքների) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարության կողմից ներկայացված է (են) ԱԺ-ի քննարկմանը

<<Փաստաբանության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի 33-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նվազագույն փաստաբանական ստաժի և ղեկավարման նոր ժամկետների սահմանմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասը, նոր խմբագրության համաձայն, հնարավորություն է տալիս վաղաժամկետ դադարեցնելու հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազությունները փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

6.1.5. Մշակել անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային մեխանիզմներ

 

 

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

Օրենքի (օրենքների) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարության կողմից ներկայացված է (են) ԱԺ-ի քննարկմանը

<<Փաստաբանության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 41-րդ հոդվածը՝ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ մասերով՝

«7.  Հանրային պաշտպանի գրասենյակը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձանց տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը կարող է կազմակերպել նաև հետևյալ կերպ՝

1) խորհրդատվությունը կազմակերպվում է հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկդիրների, ինչպես նաև կազմակերպությունների իրավաբանների միջոցով, որոնք ընդգրկվել են անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց  տեղեկատվական բազայում.

2)դատական ներկայացուցչությունը կազմակերպվում է հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած հատուցման գներին համապատասխան՝ դրա համար որոշված հատուկ ֆոնդից (այսուհետ՝ հատուկ ֆոնդ)։

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված իրավաբանական օգնության տրամադրման կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։»

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը:

6.2.1. Մշակել փաստաբանների առաջնային ուսուցման ուսումնական ծրագիր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով դատական նիստերի դահլիճում կիրառվող պրակտիկ հմտություններին

 

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

Ուսումնական ծրագրերը մշակված են և կիրառվում են

2012 թվականից առ այսօր հստատված բոլոր ուսումնական պլանները և առարկայական շրագրերը տարանջատված են քաղաքացիական և քրեական մասնագիտացումներով: Բացի այդ՝ դասավանդվող բոլոր առարկաներով նախատեսված են նաև պրակտիկ մոդուլներ՝ դատախաղերի ձևով, որոնք էլ ավելի են կատարելագործում փաստաբանների թեկնածումների մասնագիտական հմտությունները և գործնական կարողությունները: Բացի այդ՝ 2016 թվականի փետրվար ամսին ՀՀ փաստաբանների դպրոցում պրակտիկ ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար շահագործման է հանձնվել  ուսումնական դատական նիստերի դահլիճը:

6.2.2 Մշակել փաստաբանների վարքագծի կանոնների, փաստաբանական հմտությունների, դատական պրակտիկայի և գործերի նախապատրաստման թեմաներով փաստաբանների մասնագիտական շարունակական վերապատրաստման ուսումնական ծրագրեր

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

Ուսումնական ծրագրերը մշակված են և կիրառվում են

2012 թվականից առ այսօր իրականացվող վերապատրաստման դասընթացներում մերծ տեղ է հատկացված հիշյալ խնդիրների թեմաներով վերապատրաստման դասընթացներին: Որպես դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ «Փաստաբանական դեոնթոլոգիա» թեմայով վերապատրաստման դասընթացը, որտեղ անդրադարձ է կատարվում ոչ միայն կանոնագրքի պրակտիկտիկ խնդիրներին, այլև, ինքնին, կանոնների կիրառմանն առնչվող տարբեր հարցադրումներին: Բացի այդ՝ իրականացվող շարունակական վերապատրաստումներում մեծ տեղ է հատկացվում նաև տարբեր հարցերով դատական պրակտիկայի ուսումնասիրությանը և վերլուծությանը:

 

7. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն

 

 

 

 

 

 

 

 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ 

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները 

7.1.1. Որպես դատախազների անկախության ապահովման երաշխիք վերանայել դատախազների նշանակման կարգը` նախատեսելով դատախազների թեկնածուների ցուցակից թեկնածուներին հանելու հստակ չափանիշներ, ինչպես նաև վերանայել դատախազների ծառայողական առաջխաղացման կարգն ու պայմանները` նախատեսելով առաջխաղացման հստակ չափանիշներ

 

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

 

Համապատասխան օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

Մշակվել է «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու օրենքի նախագիծ:  Սակայն Սահմանդրական փոփոխություններով պայմանավորված ներկայումս աշխատանքներ են կատարվում ԵԽ փորձագետների ներգրավմամբ Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ:: 

7.1.2. Հստակեցնել դատախազների վերադասության հարաբերությունները կարգավորող նորմերը` համապատասխան փոփոխություններ կատարելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքում

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

 

Համապատասխան օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

Մշակվել է «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու օրենքի նախագիծ:  Սակայն Սահմանդրական փոփոխություններով պայմանավորված ներկայումս աշխատանքներ են կատարվում ԵԽ փորձագետների ներգրավմամբ Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ:

 

7.1.3. Սահմանել միևնույն դատախա- զության կամ կառուցվածքային ստորաբաժանման դատախազի վարույթից նույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման մեկ այլ դատախազի վարույթ գործերը տեղափոխելու հստակ և կանխատեսելի հիմքեր

 

ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ արդարադատության նախարարություն

 

Սահմանել միևնույն դատախազության կամ կառուցվածքային ստոր բաժանման դատախազի վարույթից նույն դատախազության կամ կառուց- վածքային ստորաբաժանման մեկ այլ դատախազի վարույթ գործերը տեղա- փոխելու հստակ և կանխատեսելի հիմքեր

 

Դատախազի վարույթից մեկ այլ դատախազի վարույթ գործերը տեղափոխելու պրակտիկան չի օգտագործվում առանց օբյեկտիվ հիմքերի

7.2. Ուսումնասիրել քրեաիրավական ոլորտից դուրս պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազության գործառույթները

7.2.1. Փոփոխություններ կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում (ըստ ուսումնասիրության արդյունքներով հաստատված անհրաժեշտության)

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը (ըստ ուսումնասիրության արդյունքներով հաստատված անհրաժեշտության)

 

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների շրջանառված նախագծերի համապարփակ ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների և օրենսդրական կարգավորման փորձի հետ համադրության համատեքստում: Ուսումնասիրության ընթացքում հաշվի են առնվել նաև նախագծերի վերաբերյալ շահագրգիռ մարմինների  արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ Արդարադատության նախարարությունը ուսումնասիրության արդյունքներն արտացոլող տեղեկանքը 2015 թվականի հոկտեմբերի 23-ին ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք աշխատանքային կարգով քննարկելու և նախագծերը վերջնական լրամշակելու նպատակով:

 

7.3. Բարեփոխել դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը՝ հստակեցնելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

7.3.1. Փոփոխություններ կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

Մշակվել է «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու օրենքի նախագիծ:  Սակայն Սահմանդրական փոփոխություններով պայմանավորված ներկայումս աշխատանքներ են կատարվում ԵԽ փորձագետների ներգրավմամբ Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ:

7.4.1. Կատարել ուսումնասիրություն` պարզելու համար դատախազի օգնականի ինստիտուտը ներդնելու անհրաժեշտության ու դատախազի օգնականի հնարավոր գործառույթները

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

Կատարել ուսումնասիրություն` պարզելու համար դատախազի օգնականի ինստիտուտը ներդնելու անհրաժեշտության ու դատախազի օգնականի հնարավոր գործառույթները

Կատարված ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել են համապատասխան առաջարկներ՝ դատախազի օգնականի ինստիտուտը ներդնելու նպատակահարմարության վերաբերյալ

7.4.2. Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կատարել օրենսդրական փոփոխություններ (ըստ անհրաժեշտության)

 

ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ արդարադատության նախարարություն

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կատարել օրենսդրական փոփոխություններ (ըստ անհրաժեշտության)

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը (ըստ անհրաժեշտության)։ Հիմնվելով իրականացված ուսումնասիրության վրա՝ օրենսդրական փոփոխությունների ըստ անհրաժեշտությունը բացակայում է:

7.5.1. Ներդնել դատախազական գործունեության արդյունքների մատչելի հաշվառումն ու վերլուծությունն ապահովող «Դատախազի աշխատանքի մասին» վի-ճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Ներդնել դատախազական գործունեության արդյունքների մատչելի հաշ- վառումն ու վերլուծությունն ապահովող «Դատախազի աշխատանքի մասին» վի- ճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ

Վիճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համա- կարգն անցել է փորձարկումը և ներդրված է

7.5.2. Ներդնել դատախազությունում արխիվից օգտվելու մատչելիությունն ապահովող արխիվի վարման էլեկտրո- նային կառավարման համակարգչային համակարգ

ՀՀ գլխավոր դատախազություն

Ներդնել դատախազությունում արխիվից օգտվելու մատչելիությունն ապահովող արխիվի վարման էլեկտրո- նային կառավարման համակարգչային համակարգ

Դատախազության արխիվի վարման էլեկտրոնային կա- ռավարման համակարգչային համակարգն անցել է փորձարկումը և ներդրված է

7.5.3. Իրականացնել տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազների կարողությունների բարելավմանն ուղղված շարունակական վերապատրաստումներ

 

Դատախազների վերապատրաստում իրականացնող հաստատություն

Իրականացնել տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազների կարողությունների բարելավմանն ուղղված շարունակական վերապատրաստումներ

Դատախազները տիրապետում են հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում անհրաժեշտ գիտելիքների

7.6.1. Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կատարել օրենսդրական փոփոխություններ (ըստ անհրաժեշտության)

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կատարել օրենսդրական փոփոխություններ (ըստ անհրաժեշտության)

Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա համապատասխան առաջարկությունները ներկայացված են կապված գլխավոր դատախազության՝ այլ պատիժների և հարկադրանքի միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործառույթի հետ:

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

 

 

7.7.1. Մշակել «Դատախազական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

Դատախազության ծառայության մասին ՀՀ նոր օրենքի նախագծի  2013 թվականաին ներկայացվել է Ազգային Ժողով: 

7.8.1 . Փոփոխություններ կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

Մշակվել է «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու օրենքի նախագիծ:  Սակայն Սահմանդրական փոփոխություններով պայմանավորված ներկայումս աշխատանքներ են կատարվում ԵԽ փորձագետների ներգրավմամբ Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ:

7.9.1. Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կատարել օրենսդրական փոփոխություններ (ըստ անհրաժեշտության)

 

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

Մշակվել է «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու օրենքի նախագիծ:  Սակայն Սահմանդրական փոփոխություններով պայմանավորված ներկայումս աշխատանքներ են կատարվում ԵԽ փորձագետների ներգրավմամբ Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ:

 

8. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ 

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները 

8.1.1. Իրականացնել արբիտրների ուսուցմանը, նրանց մասնագիտական որակների զարգացմանն ուղղված միջոցառումներ 

 

 

 

 

8.1.2. Դատավորների վերապատրաստման ծրագրերում ներառել արբիտրաժի հետ հարաբերություններին վերաբերող թեմատիկ դասընթացներ 

 

 

 

8.1.3. Ուսումնասիրել արբիտրների որակավորման կամավոր հավաստման, արբիտրների կողմից էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանն ուղղված կառուցակարգերի ներդրման հնարավորությունները՝ միջազգային փորձին համահունչ 

 

8.1.4. Մշակել արբիտրների էթիկայի կանոններ և արբիտրաժում վարույթի տիպային կանոններ 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

 

 

 

 

ՀՀ դատական դեպարտամենտ 

Արբիտրների ուսուցմանը, նրանց մասնագիտական որակների զարգացմանն ուղղված տարեկան առնվազն մեկ միջոցառում է իրականցվել

 

Արբիտրաժի ոլորտում գործեր քննող բոլոր դատավորներն անցել են վերապատրաստում

 

 

 

Համապատասխան կառուցակարգերը ներդրված են

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արբիտրների էթիկայի և արբիտրաժում վարույթի տիպային կանոնները մշակված են

 

Արբիտրների հետ անց են կացվել մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված պարբերական դասընթացներ, որոնց շրջանակներում վերջիններիս ներկայացվել են ինչպես 2015 թվականին «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ և լրացումները, այնպես էլ արբիտրաժի վճիռների ճանաչման և կատարման վերաբերյալ դատավարական կարգավորումները:

Թե՛ արբիտրաժի ոլորտում գործեր քննող բոլոր դատավորների վերապատրաստման ծրագրերում, թե՛ դատավորների թեկնածուների դասընթացներում ներառվել են արբիտրաժի ոլորտը կանոնակարգող օրենսդրությանը վերաբերող դասընթացներ:

Կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն՝ արբիտրների  որակավորման կամավոր հավաստման, արբիտրների կողմից էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանն ուղղված կառուցակարգերի ներդրման հնարավորությունների համատեքստում: «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում համատեղ քննարկումներ են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների և ՀՀ-ում մշտական հիմունքներով գործող արբիտրաժային հաստատությունների արբիտրների հետ՝ պարզելու համար արբիտրների կամավոր հավաստման  և էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանն ուղղված կառուցակարգերի ներդրման հնարավորությունները: Արդյունքում, պարզ է դարձել, որ առաջարկվող լուծումներն իրականացնելը ոչ այնքան օրենսդրական կարգավորումների խնդիր է, որքան հենց մշտապես գործող արբիտրաժային կազմակերպությունների կողմից ներկառուցվածքային լուծում  պահանջող հարց: Ուստի, մշտապես գործող  արբիտրաժային հաստատություններին առաջարկվել է միմյանց միջև համագործակցության արդյունքում, վերջիններիս հեղինակությունը բարձրացնելու նկատառումներով նախատեսել խնդիրների լուծում՝ առանց օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխություններ կատարելու:

Կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն՝ պարզելու համար արբիտրների էթիկայի կանոնների ՀՀ համար ընդունելի մոդելի ներդրման և արբիտրաժային վարույթի տիպային կանոնների կազմը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արբիտրաժը (խոսքը թե՛ մշտապես գործող արբիտրաժային հաստատության, թե՛ ad hoc արբիտրաժի մասին է) նախևառաջ ձևավորվում է կողմերի համաձայնությամբ, այդ թվում կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնության հիմքով: Վերջինիս կարող են ՀՀ օրենսդրությանը չհակասող իրավասություններ վերապահվել, ուստի տրամաբանական չէր լինի, եթե օրենսդրական մակարդակով սահմանվեին արբիտրաժի տիպային կանոններ, որից շեղումն ամեն դեպքում անթույլատրելի դիտվեր: Ուստի «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով ամրագրվել է այն չափանիշը, որում առաջնային շեշտադրումը դրվում է արբիտրաժային համաձայնության կողմերի կամարտահայտության և արբիտրաժային տրիբունալի իրավասությանը հնարավորինս չմիջամտելու սկզբունքը: Համաձայն այս մոտեցման՝ «Կողմերը սույն օրենքի դրույթների պահպանմամբ կարող են իրենց հայեցողությամբ համաձայնվել արբիտրաժային տրիբունալի կողմից վարույթի իրականացման ընթացակարգի շուրջ, իսկ եթե նման համաձայնությունը բացակայում է, ապա արբիտրաժային տրիբունալն իր վարույթն իրականացնում է իր կանոնակարգով սահմանված ընթացակարգով, իսկ եթե արբիտրաժի կանոնակարգով նման ձև սահմանված չէ, ապա արբիտրաժային վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացակարգային կանոններով:»:

Ինչ վերաբերում է արբիտրների էթիկայի կանոններին, ապա այս պարագայում մոտեցումը մի փոքր այլ է, այսինքն օրենսդրական մակարդակով պետք է սահմանվեն արբիտրներին ներկայացվող նվազագույն վարքագծի կանոններ և արբիտրի գործունեության սկզբունքներ, որոնք կանոնակարգված չէին «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով: Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Սպառողների կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացում կատարելու մասին,  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որոնք ՀՀ ԱԺ կողմից ընդունվել են 2015 թվականի հունիսի 19-ին: Արդյունքում, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2-րդ գլխով, որով սահմանվում են արբիտրի գործունեության սկզբունքները և վարքագծի կանոնները: Սույն գլխում ամրագրված է նաև, որ մշտապես գործող արբիտրաժային հաստատություններն իրավասու են սահմանելու արբիտրին ներկայացվող այլ վարքագծի կանոններ, որոնք, սակայն, չեն կարող հակասել սույն գլխով սահմանված կանոններին:

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթով արբիտրաժի միջոցով լուծման ենթակա վեճերի շրջանակն ընդլայնվել է, օրենքով սահմանվել են սպառողների շահերի պաշտպանության որոշակի մեխանիզմներ՝ ուղղված վեճը պետական դատարանին հանձնելու իրավունքից զրկելուն և արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը պարտադրելու կանխարգելմանը: Օրենսդրական երաշխիքները ուղղված  են նաև այնպիսի իրավիճակների կանխմանը, երբ արբիտրաժի միջոցով վեճի լուծման համաձայնությունը ձեռք է բերվել, մասնավորապես, կողմերի փաստացի անհավասար վիճակից օգտվելու կամ սպառողի/աշխատողի կողմից արբիտրաժի էության չընկալման կամ պայմանագրում արբիտրաժային համաձայնությունը չնկատելու արդյունքում: 

8.2.1. Կատարել ուսումնասիրություն՝ պարզելու համար առաջին ատյանի դատարանների կողմից քաղաքացիական գործերը միջնորդ-հաշտարարներին հասցեագրելու ինստիտուտի ներդրման նպատակահարմարությունը և մեխանիզմները

 

 

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում կատարվել են միջնորդ-հաշտարարության ինստիտուտի ներդրման առաջարկներ և օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը (ըստ անհրաժեշտության)

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ուսումնասիրություն է իրականացվել հաշտարարության ինստիտուտի ներդրման վերաբերյալ և գնահատվել է այդ ինստիտուտի ներդրման արդյունավետությունը, որի հիման վրա նպատակահարմար է գտնվել է ՀՀ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Արդյունքում, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք նպատակ էին հետապնդում անհրաժեշտ մեխանիզմներ սահմանելու՝ հաշտարարության ինստիտուտի ներդրման համար՝ քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային վեճերով:  

8.2.2. Մշակել միջնորդ-հաշտարարության իրականացման օրենսդրական հիմքերը (ըստ անհրաժեշտության)

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը (ըստ անհրաժեշտության)

2015 թվականի մայիսի 7-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվել է հաշտարարության ինստիտուտի ներդրումը ՀՀ իրավական համակարգում և քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային վեճերը հաշտարարների միջոցով լուծելուն ուղղված իրավակարգավորումները: Վերոգրյալ օրենսդրական փոփոխություններից էր բխում նաև օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման և ՀՀ արդարդատության նախարարի հրամանների ընդունումը, որոնք էին, մասնավորապես, ՀՀ կառավարության որոշումը «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձեվավորման, գործունեության կարգը, հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» (ընդունվել է 02.07.2015թ.), ՀՀ արդարադատության նախարարի հրամանը «Հաշտարարների որակավորման դասընթացների ծրագիրը հաստատելու մասին» (ընդունվել է 22.07.2015թ.) և ՀՀ արդարադատության նախարարի հրամանը «Արտոնագրված հաշտարարների ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» (ընդունվել է
05.08.2015):

8.2.3. Խթանել միջնորդ-հաշտարարների էթիկայի և հաշտարարության իրականացման ընթացակարգային տիպային կանոնների մշակումը

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Միջնորդ-հաշտարարների էթիկայի և հաշտարարության իրականացման ընթացակարգային (տիպային) կանոնները մշակված են

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 07.05.2015թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-45-Ն օրենքով՝ օրենսգրքի  227.2-րդ հոդվածով սահմանվել են հաշտարարության սկզբունքները և հաշտարարի վարքագծի ընդհանուր կանոնները:

8.2.4. Խթանել միջնորդ-հաշտարարների մասնագիտական պատրաստման ծրագրերի ներդրումը

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Առնվազն մեկ հաստատու- թյան կողմից իրականացվում է միջնորդ-հաշտարարների մասնագիտական պատրաստման ծրագիր

Արտոնագրված հաշտարարների որակավորման դասընթացների անցկացման կարգը սահմանվել է 2015 թվականի հուլիսի 2-ին ընդունված «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձեվավորման, գործունեության կարգը, հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ և 2015 թվականի հուլիսի 22-ին ընդունված «Հաշտարարների որակավորման դասընթացների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:

8.3.1. Իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովումը

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Էլեկտրոնային կառավարման համակարգչային համակար- գի ծրագրային և տեխնիկական ապահովումն իրականացված է

Հիմնվել է Armenian E-Notary Information System-ը (AENIS), որը ընձեռնում է ծառայությունները մեկ պատուհան սկզբունքով նոտարիատի ոլորտում մատուցելու հնարավորություն: Էլեկտրոնային նոտար համակարգը ամբողջությամբ գործարկված է ՀՀ-ում, և զգալի արդյունքներ է տվել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման առումով:  

Համակարգը  համակցված է նաև ՀՀ կառավարությանն առընփեր կադաստրի պետական կոմիտեի հետ:

  Նոտարիատի մասին ՀՀ օրենքի փոփոխություններով նախատեսվում է ԱԵՆԻՍ  համակարգի պարտադիր կիրառման համար իրավական հիմքեր։

8.3.2. Առանձին նոտարական գրասենյակներում փորձարկել էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգն ու վերացնել ծրագրային թերությունները

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Էլեկտրոնային կառավարման համակարգչային համակար գի փորձարկման արդյունքում ի հայտ եկած ծրագրային թերությունները վերացված են

Էլեկտրոնային կառավարման համակարգչային համակար գի փորձարկման արդյունքում ի հայտ եկած ծրագրային թերությունները վերացված են:

 Հիմնվել է Armenian E-Notary Information System-ը (AENIS), որը ընձեռնում է ծառայությունները մեկ պատուհան սկզբունքով նոտարիատի ոլորտում մատուցելու հնարավորություն: Էլեկտրոնային նոտար համակարգը ամբողջությամբ գործածվում է ՀՀ-ում, և զգալի արդյունքներ է տվել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման առումով:

 

8.3.3. Էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգը կիրառել բոլոր նոտարական գրասենյակներում

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Էլեկտրոնային կառավարման համակարգչային համակար- գը կիրառվում է բոլոր նոտա րական գրասենյակներում.

Armenian E-Notary Information System-ը (AENIS), Էլեկտրոնային նոտար համակարգը ամբողջությամբ գործածվում բոլոր նոտարական գրասենյակներում: e-notary.am կայքով էլ․ կարգով կարող են դիմել նոտարին։ ՀՀ կառավարությանն առընփեր կադաստրի պետական կոմիտեի հետ կատարվել է ծրագրային համակցում, որի արդյունքում քաղաքացիները անշարժ գույքի հետ կատարվող գործարքներով կադաստրից ստացվող բոլոր փաստաթղթերը, ներառյալ իրավունքի պետըական գրանցման վկայագիրը կարող են ստանալ նոտարական գրասենյակում։

8.4.1. Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային բազայի թվայնացումը

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամբողջ բազան թվայնացված է.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր տարածքային մարմիններում գործարկվել է  քաղաքացիական կացության ակտերի գրանցման  էլեկտրոնային համակարգը:

Արխիվի թվայնացման աշխատանքները սկսվել են 2015 թվականին և շարունակվում են:

8.4.2. Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անհատական տվյալների գաղտնիության պահպանությունը

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անհատական տվյալների գաղտնիությունն ապահովված է.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անհատական տվյալների գաղտնիությունն ապահովված է. ՔԿԱԳ գործակալությունը շարունակում է կիրառել և զարգացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը, իրականացվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային բազայի թվայնացման աշխատանքները: Միաժամանակ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվել է  քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր տարածքային բաժիններում մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնացված ծառայությունների մատուցում:

8.4.3. Գործարկել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրո- նային համակարգը գործում է.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրո- նային համակարգը գործում է. ՔԿԱԳ գործակալությունը շարունակում է կիրառել և զարգացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը, իրականացվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային բազայի թվայնացման աշխատանքները: Միաժամանակ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվել է  քաղաքացիականկացության ակտերի գրանցման բոլոր տարածքային բաժիններում մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնացված ծառայությունների մատուցում:

8.5.1. Ընդունել «Հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության որոշում

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Հայեցակարգը հաստատված է ՀՀ կառավարության որոշմամբ.

Հայեցակարգի նախագիծը կազմվել և շրջանառվել է։ Սակայն պետական մարմինների գերակշիռ մասի կողմից բացասական կարծիքներ են  արտահայտվել: Համաձայն որի ՀՀ բոլոր մարմինների կողմից մատուցվող ծառայությունները չեն    կարող է իրականցվել  միայն  մեկ միասնական սպասարկման գրասենյակի կողմից, և դիրքորոշում է հայտնվել, որ նշված   միջոցառումը վերաբերվում է միայն  ՀՀ արդարադատության նախարարությանը: Հետևաբար ՀՀ արդարադատության նախարարության կողմից  կազմվել է միայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից մատուցվող ծառայությունների մասով «Հանրային ռեգիստրների վարման միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգին»  հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման  նախագիծ և 2015-12-21 թիվ  2/24988-15 գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարություն: 

8.5.2. Իրականացնել համապատասխան ծրագրային ապահովում, որը հնարավորություն կտա միասնական միջերեսի միջոցով միանալ և տեղեկատվություն փոխանակել գործող տվյալների բազաների հետ

ՀՀ արդարադատության նախարարություն

Համապատասխան ծրագրային ապահովումը պատ- րաստվել և փորձարկվել է

Ծրագրային ապահովումը Գործում է ՀՀ արդարադատության նախարարության ոլորտում.

Տեղեկատվություն փոխանակել գործող տվյալների բազաներից կարող են նաև ՀՀ ոստիկանությունը, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեն: Աշխատանքները շարունակվում են և տվյալների բազաներից կկարողանան օգտվել նաև այլ պետական մարմիններ:

8.5.3. Մարզերում աստիճանաբար շահագործման հանձնել վերանորոգված միասնական սպասարկման կենտրոններ

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարությունՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ՀՀ ոստիկանություն

Առնվազն 3 մարզերում շահագործման է հանձնվել վերանորոգված միասնական սպասարկման կենտրոն

  8.5.1 կետում նշված տեղեկատվությամբ պայմանավորված աշխատանքներ կատարվում միայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից մատուցվող ծառայությունները մարզերում միասնական սպասարկման կետրոնի կողմից մատուցելու ուղղությամբ:

 

9. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ 

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները 

9.1.1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ բոլոր կրթական չափորոշիչները, հանրակրթական և հիմնական մասնագիտական կրթական ծրա- գրերը` նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մակարդակներում վերանայելու համար 

ՀՀ արդարադատությաննախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն  

Միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծված է 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի  նոյեմբերի 1-ի թիվ 280-Ա հրամանի համաձայն ստեղծվել է իրավական համաուսուցման և իրավական դաստիրարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով:

9.2.1.Նախատեսել արդարադատության ոլորտի միջնակարգ մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկ և դրան համապատասխան մշակել կրթական ծրագրեր և չափորոշիչներ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Արդարադատության ոլորտի միջնակարգ մասնագիտական կրթության մասնագիտու- թյունների ցանկը և դրան հա- մապատասխան կրթական ծրագրերը և չափորոշիչները սահմանված են

«Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2015 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության թիվ 40 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել: Հայեցակարգի 3-րդ ՝ <<Միջին մասնագիտական իրավաբանական կրթության համակարգի ձևավորում>>  բաժնում ներառված է նաև նշված հարցը:

Հայեցակարգի հիման վրա մշակվել է «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը 2016թ. հունիսի 10-ի թիվ 02/19.3/7272-16 գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարություն:

9.2.2. Մշակել իրավաբանական կրթության բարեփոխման կառավարական ծրագիր

 

 

 

 

 

 

Հ Հ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ծրագիրը մշակված և ընդունված է

«Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2015 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության թիվ 40 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել, որի հիման վրա մշակվել է «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի» նախագիծը: Նախագիծը դրվել է շրջանառության մեջ:

9.2.3. Մշակել իրավական համաուսուցման և կրթության հարցերին վերաբերող համապատասխան նորմատիվ իրավական ակտեր

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համապատասխան նորմատիվ իրավական ակտերը մշակվել են և ներկայացվել դրանք ընդունող մարմիններ

«Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2015 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության թիվ 40 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել: Հայեցակարգում ներառված է նաև նշված հարցը:

Հայեցակարգի հիման վրա մշակվել է «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը 2016թ. հունիսի 10-ի թիվ 02/19.3/7272-16 գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարություն: