18/03/2016

«Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքների և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ  ՄԱՍԻՆ 

 

Գ Լ ՈՒ Խ  1 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման և գործունեության հիմունքները, այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու կատարման և խորհրդատվական զեկույցի ներկայացման կարգը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունները:

 

Հոդված 2. Պրոբացիայի մասին օրենսդրությունը

1. Պրոբացիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 3.   Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պրոբացիա՝ պրոբացիայի ծառայության շահառուի սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև հասարակության անվտանգության ապահովման նպատակով պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետևանքով փորձաշրջան նշանակելու,  պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու կատարումն ու վերասոցիալականացման իրականացումն է հասարակությունում` անձի նկատմամբ հսկողություն, ուղղորդում և աջակցություն իրականացնելու միջոցով.

2) էլեկտրոնային հսկողություն՝ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ.

3) պրոբացիայի ծառայություն՝ պրոբացիա իրականացնող իրավասու պետական մարմին.

4) պրոբացիայի ծառայության շահառու՝ անձ, ում նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց կամ նշանակվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կամ անվտանգության միջոց կամ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նշանակվել է փորձաշրջան, կամ նա պատիժը կրելուց ազատվել է կամ նրա պատժի կրումը հետաձգվել է, կամ ում վերաբերյալ պետք է ներկայացվի խորհրդատվական զեկույց.

5) անձնական գործ՝ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ.

6) տվյալների շտեմարան՝ պրոբացիայի ծառայության շահառուների անձնական գործերի և պրոբացիայի ծառայության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային և թղթային տեղեկությունների ամբողջություն.

7) պրոբացիայի ծառայության շահառուի հաշվառման քարտ՝ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ համառոտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ․

8) խորհրդատվական զեկույց՝ պրոբացիայի ծառայության կողմից, սույն օրենքին համապատասխան, պրոբացիայի ծառայության շահառուի մասին ներկայացվող տեղեկություններ.

9) վերահսկողության պլան՝ փաստաթուղթ, որում սահմանված են պրոբացիայի ծառայության շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անձի հետ տարվող վերասոցիալականացման միջոցառումները.

10) վերասոցիալականացում` պրոբացիայի ծառայության շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների և ծրագրերի, իրավական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, հասարակությունում վերաինտեգրելու և օրինապահ վարքագիծ ձևավորելու գործընթացների ամբողջություն.

11) ռիսկերի և պահանջմունքների գնահատում` պրոբացիայի ծառայության շահառուի կողմից կատարված կամ ենթադրյալ կատարված արարքի պատճառների վերհանում և այնպիսի միջոցների պլանավորում, որոնք հնարավորություն կտան նվազեցնել կատարված կամ ենթադրյալ կատարված հանցագործության կրկնության հավանականությունը:

 

Հոդված 4. Պրոբացիայի նպատակներն ու խնդիրները

1. Պրոբացիայի  նպատակներն են.

1)             քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.

2)            հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի միջոցների կատարման միջոցով  սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների նկատմամբ նաև նրա ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրա դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը.

3)            հասարակության անվտանգության ապահովումը՝ կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով.

4)            քրեական արդարադատության իրականացման աջակցությունը:

2. Պրոբացիայի խնդիրներն են.

1) քրեական վարույթի ընթացքում սույն օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.

2) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կատարումը.

3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը և հաշվի առնելով պրոբացիայի ծառայության շահառուի կարիքները.

          4) պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցների տրամադրումը.

          5) պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ պատժի կրումը հետաձգված կամ պատժի կրումից ազատված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 2. 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 5. Տարբերակման և անհատականացման սկզբունքը

  1. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման համար պրոբացիայի ծառայությունը պետք է պրոբացիայի ծառայության յուրաքանչյուր շահառուի անձը տարբերակի, նրա համար մշակի նրա ուղղման, վերասոցիալականացման և օրինապահ վարքագիծը խթանելու անհատական ծրագիր` հաշվի առնելով կատարած հանցանքը և նրա սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների լավագույն շահը: Անչափահաս շահառուի լավագույն շահերի ապահովումն ուղղված է նրա իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև  անչափահաս շահառուի զարգացմանը, հաշվի առնելով անչափահաս շահառուի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի առկայությունը, անչափահաս շահառուի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ինչպես նաև անչափահաս շահառուի  մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը և դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները և պահանջները:

 

Հոդված 6. Զուգակցման սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված պատիժը և հարկադրանքի այլ միջոցները կարող են զուգակցվել անձի ուղղմանն ու վերասոցիալականացմանն ուղղված օրենքով նախատեսված այլ միջոցների հետ:

 

Հոդված 7. Համագործակցության սկզբունքը

  1. Պրոբացիայի ծառայության գործունեությունը հիմնված է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցության վրա:
  2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են պրոբացիայի ծառայությանը՝ վերջինիս խնդիրների իրականացման ընթացքում:

 

Հոդված 8. Գաղտնիության սկզբունքը

  1. Պրոբացիայի ծառայության գործունեության ընթացքում ապահովվում է պրոբացիայի ծառայության շահառուին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունը:
  2. Պրոբացիայի ծառայողն առանց պրոբացիայի ծառայության շահառուի  համաձայնության նրա վերաբերյալ  կարող է սույն օրենքով սահմանված դեպքերում տեղեկություններ հավաքել, պահել, օգտագործել կամ փոխանցել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ նվազագույնի հասցնելով միջամտությունը շահառուի անձնական կյանքին և ապահովելով իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը:

 

Հոդված 9.  Հաշտեցման սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուի վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում օժանդակում է տուժողի և պրոբացիայի ծառայության շահառուի հաշտեցմանը:

 

Հոդված 10.  Աջակցության սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայությունը վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում ապահովում է պրոբացիայի ծառայության շահառուների մշտական աջակցություն՝ նրանց տրամադրվող օգնության և խորհրդատվության միջոցով:

 

Հոդված 11. Համաձայնության սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայության կողմից որոշումների կայացման, ինչպես նաև վերահսկողության պլանի մշակման ընթացքում հնարավորինս հաշվի են առնվում պրոբացիայի ծառայության շահառուի կարծիքը և համաձայնությունը, ինչպես նաև հնարավորինս ապահովվում է նրա ներգրավվածությունը դրանց կայացման և մշակման գործընթացին:

 

 

ԳԼՈՒԽ 3.

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 12. Այլընտրանքային խափանման միջոցի կատարման ապահովումը

  1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովում է պրոբացիայի ծառայության շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ մարմին), իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:
  2. Պրոբացիայի ծառայությունը հսկողություն է իրականացնում դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:
  3. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, ծանուցում է վերջինիս պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, իսկ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի դեպքում, ապահովում է պրոբացիայի ծառայողի այցը պրոբացիայի ծառայության շահառուի բնակության վայր, կազմում է պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը, վերահսկողության պլանը և լրացնում հաշվառման քարտը: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու պահից:
  4. Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:
  5. Եթե առկա են հիմնավոր կասկածներ, որ պրոբացիայի ծառայության շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ պրոբացիայի ծառայություն, պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի ծառայության շահառուին կամ ապահովում է նրա պրոբացիայի ծառայություն ներկայանալը:
  6. Պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է ծանուցագիրը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ներկայանալ պրոբացիայի ծառայության մարմին: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, ինչպիսի կարգավիճակով, այն ժամանակահատվածն ու վայրը, ուր պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:
  7. Այլընտրանքային խափանման միջոց կիրառած դատարանի որոշման հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է պրոբացիայի ծառայության շահառուի կողմից կատարման ենթակա պարտականությունները և  սահմանափակումները, որոնք նա պետք է կատարի և պահպանի, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը:
  8. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման հիման վրա պրոբացիայի ծառայողն իրավասու է այցելել պրոբացիայի ծառայության շահառուի բնակության կամ աշխատանքի վայր, ինչպես նաև այլ վայր, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուին  արգելված է այցելել՝ դատարանի կողմից անձի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:
  9. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշման հիման վրա պրոբացիայի ծառայության շահառուի կողմից իր բնակության կամ աշխատանքի վայր մուտք գործելը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և անհապաղ, բայց ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում ուղարկում վարույթն իրականացնող մարմնին: Այլ անձանց կողմից պրոբացիայի ծառայության շահառուի բնակության կամ աշխատանքի վայր մուտք գործելը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն` վարչական դատարան ներկայացնելու նպատակով:
  10. Այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ դատարանի որոշման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:
  11. Պրոբացիայի ծառայողը այլընտրանքային խափանման միջոց կիրառած դատարանի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որն իրավասու մարմնի կողմից նշված պարբերականությամբ ներկայացվում է վարույթն իրականացնող մարմնին:
  12. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող այլընտրանքային խափանման միջոցի պայմանների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունը, ներքին կանոնակարգի համաձայն, միջոցներ է ձեռնարկում պրոբացիայի ծառայության շահառուին հայտնաբերելու և իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող  սահմանափակումների կատարումն ապահովելու ուղղությամբ, անհապաղ հայտնում է վարույթն իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում խախտման մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` ՀՀ ոստիկանություն) կամ այլ իրավասու մարմինների, նրանց օժանդակում կամ նրանց հետ համատեղ միջոցառումներ է իրականացնում: 
  13. Այլընտրանքային խափանման միջոց կիրառած մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաև պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող և վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների և պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող այլ փաստաթղթերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

 Հոդված 13. Տնային կալանքի և վարչական հսկողության կատարման առանձնահատկությունները

  1. Վարչական հսկողություն կիրառելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ գրանցում է պրոբացիայի ծառայության շահառուին և նրան հսկողության ընդունելու մասին տեղյակ պահում վարույթն իրականացնող մարմնին:
  2. Տնային կալանք կամ վարչական հսկողություն  կիրառելու մասին դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի ծառայության շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինների, աշխատավայրի վարչակազմի, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերի համար, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուին արգելված է այցելել:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինները պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պարտավոր են ապահովել վերջինիս ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:

 

Հոդված 14. Սույն օրենքով չնախատեսված այլ այլընտրանքային խափանման միջոցների կատարումը

1. Պրոբացիայի ծառայությունն ապահովում է նաև այլ այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

 

ԳԼՈՒԽ 4.

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 15. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգը

1. Պրոբացիայի ծառայությունը օրենքով սահմանված կարգով կատարում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, իրականացնում է վերահսկողություն և վերասոցիալականացման աշխատանքներ:

2. Ազատությունից զրկելու հետ չկապված  պատիժների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով:

 

ԳԼՈՒԽ 5.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 16. Անվտանգության միջոցի կատարման ապահովումը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված անվտանգության միջոցի կատարումն ապահովում է պրոբացիայի ծառայության շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության մարմինը, իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ համապատասխան բժշկական հաստատության գործունեության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2. Պրոբացիայի ծառայությունը հսկողություն է իրականացնում դատական ակտով պրոբացիայի ծառայության շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

3. Անվտանգության միջոց նշանակելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, ծանուցում է վերջինիս պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, կազմում է պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը, վերահսկողության պլանը և լրացնում հաշվառման քարտը:

4. Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:

5. Եթե առկա են հիմնավոր կասկածներ, որ պրոբացիայի ծառայության շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ պրոբացիայի ծառայություն, պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի ծառայության շահառուին կամ ապահովում է նրա պրոբացիայի ծառայություն ներկայանալը:

6. Պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է ծանուցագիրը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ներկայանալ պրոբացիայի ծառայության մարմին: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, ինչպիսի կարգավիճակով, այն ժամանակահատվածն ու վայրը, ուր պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:

Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից առաջին անգամ անհարգելի պատճառով չներկայանալը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Վարչական տույժի միջոց կիրառելուց հետո նույն արարքը կրկին անգամ կատարելը հիմք է հանդիսանում պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված անվտանգության միջոցը փոխելու համար:

7. Անվտանգության միջոցներ նշանակելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում պրոբացիայի ծառայողը սահմանում է պրոբացիայի ծառայության շահառուի այն բոլոր պարտականությունները և  սահմանափակումները, որոնք նա պետք է իրականացնի և պահպանի, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագրերը:

8. Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի այցելել պրոբացիայի ծառայության շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր կամ այն վայրը, որտեղ անձին արգելված է այցելել՝ դատարանի կողմից պրոբացիայի ծառայության շահառուի  վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դատարանի որոշման պահանջների կատարման մասին պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

9. Անվտանգության միջոց կիրառելու մասին դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի ծառայության շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող սուբյեկտների, աշխատավայրի, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող մարմնի կամ կազմակերպության, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր վարչակազմի, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերի համար, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուին արգելված է այցելել:

10. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված սուբյեկտները պրոբացիայի ծառայողի վկայականի ներկայացման դեպքում պարտավոր են ապահովել վերջինիս ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:

11. Անվտանգության միջոց կիրառելու մասին դատական ակտի հիման վրա պրոբացիայի ծառայության շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր մուտք գործելը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություններ՝ համապատասխանաբար վարույթն իրականացնող մարմին և վարչական դատարան ներկայացնելու նպատակով:

12. Դատարանի որոշմամբ անվտանգության միջոցների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

13. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող  սահմանափակումների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դատարանի որոշման հիման վրա կիրառվող  սահմանափակումների կատարում ապահովելու ուղղությամբ, խախտման մասին հայտնում է վարույթ իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում` ՀՀ ոստիկանությանը, նրանց հետ համատեղ միջոցառումներ է իրականացնում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում միջնորդություն է ներկայացնում դատարան անվտանգության միջոցը փոխելու վերաբերյալ:

14. Անվտանգության միջոցի կիրառման ավարտից կամ դադարեցվելուց հետո պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուին տալիս է տեղեկանք անվտանգության միջոցի կիրառման ավարտի կամ դադարեցման մասին, այդ մասին հայտնում է դատական ակտը կայացրած դատարան, ՀՀ ոստիկանություն, անհրաժեշտության դեպքում` համապատասխան բժշկական կազմակերպության վարչակազմ կամ այլ հաստատություն:

15. Անվտանգության միջոց կիրառած մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ ծրագրի իրականացման վայր մուտք գործելը արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող և վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 17. Որոշակի վայրեր այցելելու արգելքի կատարման առանձնահատկությունները

  1. Դատարանի որոշմամբ կիրառված որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց քրեական պատասխանատվության տարիքի հասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից հրաժարվելու կամ խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդում է ներկայացնում դատախազին:

2. Դատարանի որոշմամբ կիրառված որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները քրեական պատասխանատվության տարիքի չհասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից խախտելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

 

Հոդված 18. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման առանձնահատկությունները

1. Դատարանի որոշմամբ կիրառված հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց քրեական պատասխանատվության տարիքի հասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից հրաժարվելու կամ խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդում է ներկայացնում դատախազին:

2. Դատարանի որոշմամբ կիրառված հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները քրեական պատասխանատվության տարիքի չհասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից խախտելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Դատարանի որոշմամբ կիրառված հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման ընթացքում պրոբացիայի ծառայությունը կարող է հոգեբանական օգնություն ստանալու տևողությունը կրճատելու կամ երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան:

4. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

 

Հոդված 19. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կատարման առանձնահատկությունները

1. Պրոբացիայի ծառայողը դատարանի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների պահպանման ընթացքի վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որը դատարանի կողմից նշված պարբերականությամբ ներկայացվում են դատարան:

2. Պրոբացիայի ծառայողը հսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության կատարման նկատմամբ:

3. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի հետ առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուից պահանջում է օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնել և հնգօրյա ժամկետում համապատասխան տեղեկանքը ներկայացնել պրոբացիայի ծառայություն: Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին: 

4. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողություն նշանակելու մասին դատարանի որոշման կատարման ընթացքում պրոբացիայի ծառայությունը կարող է վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության տևողությունը կրճատելու կամ երկարաձգելու միջնորդություն  ներկայացնել դատարան:

5. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայությունը վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում դատարան: 

 

Հոդված 20. Ընտանեկան հսկողության կատարման առանձնահատկությունները

1. Դատարանի որոշմամբ սահմանված ընտանեկան հսկողության պահանջների կատարումը գնահատելու և վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ պրոբացիայի ծառայողը նվազագույնը ամիսը մեկ անգամ այցելում է պրոբացիայի ծառայության շահառուի բնակության վայր, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

2. Պրոբացիայի ծառայողը հսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության կատարման նկատմամբ:

 3. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի հետ առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուից պահանջում է օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնել և հնգօրյա ժամկետում համապատասխան տեղեկանքը ներկայացնել պրոբացիայի ծառայություն: 

4. Պրոբացիայի ծառայությունը անհրաժեշտության  դեպքում ընտանեկան  հսկողություն սահմանման տևողությունը կրճատելու կամ երկարացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

5. Պրոբացիայի ծառայությունը ընտանեկան հսկողություն կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում միջնորդություն է ներկայացնում դատարան:

6. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից ընտանեկան հսկողության ենթարկվելուց կամ սահմանված պահանջները կատարելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և անվտանգության այլ միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացնում դատարան:   

 

Հոդված 21. Հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման կատարման առանձնահատկությունները

1. Դատարանի որոշմամբ սահմանված հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման կատարման ընթացքում պրոբացիայի ծառայությունը հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման տևողությունը կրճատելու կամ երկարացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

2. Պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման հետագա իրականացման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայությունը հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման իրականացումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

 

Հոդված 22. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման կատարման առանձնահատկությունները

1. Դատարանի որոշմամբ սահմանված կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման մասին դատարանի որոշման կատարման ընթացքում պրոբացիայի ծառայությունը կարող է կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին պրոբացիայի ծառայության շահառուի ներգրավվման տևողությունը կրճատելու կամ երկարացնելու միջնորդություն  ներկայացնել դատարան:

2. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայությունը կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին պրոբացիայի ծառայության շահառուի ներգրավման իրականացումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և անվտանգության այլ միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

 

ԳԼՈՒԽ 6.

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ,  ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

Հոդված 23.  Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից խորհրդատվական զեկույցներ տրամադրելը

  1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց տրամադրում է պրոբացիայի ծառայության շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության մարմինը, իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2. Խորհրդատվական զեկույց տրամադրելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, համապատասխան քրեակատարողական հիմնարկից պահանջում է անձի անձնական գործը կամ տեղում ծանոթանում է անձնական գործին և կազմում է պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը:

3. Պրոբացիայի ծառայողը տվյալների շտեմարանում առկա տեղեկությունների, պրոբացիայի ծառայության շահառուից, նրա անձնական գործի, ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների հետ հանդիպման արդյունքների, հարցումների արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից այլ կազմակերպություններից ստացված տեղեկությունների, ինչպես նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողների և այլ անձանց կողմից տրամադրված  տվյալների հիման վրա կազմում է խորհրդատվական զեկույց և ներկայացնում է իրավասու մարմին:

4. Պրոբացիայի ծառայության շահառուն սեփական նախաձեռնությամբ կարող է իր վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ներկայացնել խորհրդատվական զեկույցում ներառելու նպատակով:

5. Խորհրդատվական զեկույցի մեջ նշվում են պրոբացիայի ծառայության շահառուի.

1) անձի սոցիալ-հոգեբանական բնութագիրը.

2) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը.

3) աշխատունակությունը, աշխատանքային ստաժը և աշխատանքային գործունեության վերաբերյալ այլ տվյալները.

4) կրթությունը, առողջական վիճակը.

5) սոցիալական, գույքային դրությունը, զբաղմունքի տեսակը.

6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը

7) բնակության մշտական վայրի առկայությունը.

8) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.

9) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը.

10) իր կողմից կատարված հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.

11) քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը, աշխատանքային գործունեությունն ու մասնակցությունը մշակութային, կրթական միջոցառումներին.

12)  ուղղման և վերասոցիալականացմանը վերաբերող տվյալներ.

13) այլ հանգամանքներ:

6. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը կազմելու և տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 24. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը

1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նրա մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության մարմինը, իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2. Պրոբացիայի ծառայությունը հսկողություն է իրականացնում իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, ծանուցում է վերջինիս պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, կազմում է անձնական գործ, լրացնում է հաշվառման քարտը և վերահսկողության պլան:

4. Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:

5. Եթե առկա են հիմնավոր կասկածներ, որ պրոբացիայի ծառայության շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ պրոբացիայի ծառայություն, պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի ծառայության շահառուին կամ ապահովում է նրա պրոբացիայի ծառայություն ներկայանալը:

6. Պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է ծանուցագիրը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ներկայանալ պրոբացիայի ծառայության մարմին: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, ինչպիսի կարգավիճակով, այն ժամանակահատվածն ու վայրը, ուր պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:

Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից առաջին անգամ անհարգելի պատճառով չներկայանալը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Վարչական տույժի միջոց կիրառելուց հետո նույն արարքը կրկին անգամ կատարելը հիմք է հանդիսանում պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված փորձաշրջանի ժամկետը երկարացնելու համար:

7. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուի վերահսկողության պլանում սահմանում է նրա իրավունքները և պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչպես նաև հաշվառման ներկայանալու օրվանից օրենքով սահմանված հաճախականությամբ  պրոբացիայի ծառայության մարմին ներկայանալու պարտականության մասին, ինչի մասին պրոբացիայի ծառայության շահառուից վերցվում է  ստորագրություն:

8. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ՀՀ ոստիկանություն:

9. Պրոբացիայի ծառայողը կարող է այցելել պրոբացիայի ծառայության շահառուի բնակության կամ աշխատանքի վայր կամ համապատասխան բժշկական հաստատություն՝ դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն: Պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում կազմվող արձանագրության ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

10. Պրոբացիայի ծառայողը կարող է պրոբացիայի ծառայության շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի հետ առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում կամ ամիսը մեկ անգամ պրոբացիայի ծառայության շահառուից պահանջել պրոբացիայի ծառայության մարմին ներկայացնել սույն հոդվածի 15-րդ մասում նշված մարմնի կամ կազմակերպության կողմից տրված տեղեկանքները:

11. Պարզաբանումներ ստանալու համար պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին ծանուցագրով պարտավորեցնում է ներկայանալ պրոբացիայի ծառայության մարմին, բայց ոչ ավելի, քան 2 շաբաթը մեկ անգամ կամ նրա վրա դրված պարտականությունների չկատարման յուրաքանչյուր փաստով:

12. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի ծառայության շահառուի  նկատմամբ վերահսկողությունը դատարանի որոշմամբ կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

13. Պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելիս ծառայության ժամկետի ընթացքում պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան զորամասի հրամանատարությունը:

14. Պրոբացիայի ծառայության շահառուին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս պրոբացիայի ծառայությունը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատարանի որոշման և պրոբացիայի ծառայության շահառուի վերահսկողության պլանի պատճենները:

15. Զորամասի հրամանատարությունը պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու օրվանից տասը օրվա ընթացքում պարտավոր է պրոբացիայի ծառայության մարմին հայտնել այդ մասին, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում` զինծառայությունից նրա արձակվելու և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին:

16. Եթե ծառայության ժամկետի ավարտից հետո դատարանի նշանակած փորձաշրջանի ժամկետը չի ավարտվել, ապա պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պրոբացիայի ծառայության համապատասխան մարմինը` ընդհանուր հիմունքներով:

17. Պրոբացիայի ծառայության այն շահառուների մասին, որոնց վրա դատարանը դրել է ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից բուժման կուրս անցնելու և այլ պարտականություններ, պրոբացիայի ծառայությունը պարտավոր է եռօրյա ժամկետում ծանուցել  համապատասխան  բժշկական հաստատությանը:

18. Անհրաժեշտության դեպքում պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան պրոբացիայի ծառայության շահառուի վրա լրացուցիչ պարտականություններ դնելու կամ սահմանափակումներ կիրառելու մասին:

19. Պրոբացիայի ծառայության շահառուի բնակության կամ աշխատանքի վայր կամ համապատասխան բժշկական հաստատություն մուտք գործելը արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություններ՝ համապատասխանաբար վարույթն իրականացնող մարմին և վարչական դատարան ներկայացնելու նպատակով: Վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրության ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

20. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշման հիման վրա կիրառվող  սահմանափակումների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դատարանի որոշման հիման վրա կիրառվող  սահմանափակումների կատարում ապահովելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում խախտման մասին անհապաղ հայտնում է ՀՀ ոստիկանությանը, նրանց հետ համատեղ միջոցառումներ է իրականացնում նրա գտնվելու վայրը և խուսափելու պատճառները պարզելու համար:

21. Փորձաշրջանի  ավարտից հետո պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուին տալիս է  փորձաշրջանի ավարտի մասին տեղեկանք և այդ մասին հայտնում դատավճիռը կայացրած դատարանին, ՀՀ ոստիկանությանը կամ այլ համապատասխան մարմնին:

 

Հոդված 25. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող  դատապարտյալի  նկատմամբ վերահսկողության իրականացման առանձնահատկությունները

1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու կամ անվտանգության միջոցների պայմանների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված փորձաշրջանի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

2. Դատարանի որոշմամբ փորձաշրջանի ժամկետը երկարացնելուց հետո պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու կամ անվտանգության միջոցների պայմանների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և նրա պատիժ կրելու ուղարկելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումից բացահայտորեն հրաժարվելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում դատարան:

4. Սույն հոդվածով նախատեսված արձանագրությունների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 26. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող  դատապարտյալի  նկատմամբ վերահսկողություն իրականացման առանձնահատկությունները

1. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու և (կամ) անվտանգության միջոցների պայմանների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու և նրան պատժի կրման ուղարկելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նրա կողմից դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու կամ փորձաշրջանի ընթացքում նոր հանցանք կատարելու դեպքում կամ եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելը նա կատարել է մեկ այլ հանցանք, պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

3.   Սույն հոդվածով նախատեսված արձանագրությունների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 27. Հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացման առանձնահատկությունները 

1. Հղի կանանց,  մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուի հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է նրա բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ երեխայի դաստիարակության և խնամքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով:

2. Պրոբացիայի ծառայության շահառուին աշխատանքի տեղավորելու դեպքում պրոբացիայի ծառայությունը ծանուցում է ուղարկում նրա աշխատավայրի վարչակազմ: Պրոբացիայի ծառայությունը աշխատանք ունեցող պրոբացիայի ծառայության շահառուներից կարող է պահանջել տեղեկանք` աշխատանքի վայրից:

3. Եթե պրոբացիայի ծառայության շահառուն խուսափում է երեխայի դաստիարակությունից և խնամքից, ապա պրոբացիայի ծառայությունը համապատասխան խախտումը հայտնաբերելուց հետո պրոբացիայի ծառայության շահառուին անհապաղ գրավոր նախազգուշացնում է պատժի կրման հետաձգումը վերացնելու հնարավորության մասին:

4. Եթե նախազգուշացում հայտարարվելուց հետո պրոբացիայի ծառայության շահառուն շարունակում է խուսափել երեխայի դաստիարակությունից և խնամքից, կամ պաշտոնապես հրաժարվել է երեխայից, կամ  պրոբացիայի ծառայության պահանջով երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայանում պրոբացիայի ծառայության մարմին, ապա պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատարանի դատավճռով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

5. Միջնորդությանը կցվում են պատժի կրման հետաձգման մասին դատարանի որոշման պատճենը, երեխայի դաստիարակությունից և խնամքից խուսափելու մասին վկայող նյութերը, աշխատանքի և բնակության վայրերից բնութագրերը կամ դրանց պատճենները:

6. Երեխայի 3 տարին լրանալու կամ նրա մահվան կամ անձին ծնողական իրավունքներից զրկելու կամ հղիության ընդհատման կամ երեխային խնամքի հաստատություն հանձնելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և պատժի կրումից ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի չկրած մասը կրելու ուղարկելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

7. Եթե պրոբացիայի ծառայության շահառուն խուսափում է դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք կամ փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելն անձը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար պատասխանատվության չի ենթարկվել կամ քրեական պատասխանատվությունից չի ազատվել, ապա պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և հղի կանանց,  մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

8. Սույն հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված արձանագրությունների ձևերը  հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

ԳԼՈՒԽ 7.

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

 

Հոդված 28. Պրոբացիայի ծառայության գործառույթները պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման ոլորտում

 

  1. Պրոբացիայի ծառայությունն իր մոտ հաշվառված  պրոբացիայի ծառայության շահառուների  վերասոցիալականացման նպատակով մշակում և իրականացնում է համապատասխան աշխատանքի և սոցիալական ապահովության, մշակութային, կրթական, մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման, սպորտային, առողջապահական, սոցիալական, հոգեբանական, վարքաբանական, զբաղվածության ուղղված միջոցառումներ և  ծրագրեր:
  2. Վերասոցիալականացման ծրագրերի մշակման և կազմման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
  3. Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող վերասոցիալականացման ծրագրերի նպատակը սոցիալական վերականգնման աշխատանքների նախաձեռնումնն է, կարճաժամկետ կամ երկարաժամկետ, այդ թվում՝ ուսումնական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ոգելից խմիչքներ (ալկոհոլ), թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր գործածելու դեմ պայքարի ոլորտում հատուկ ծրագրերի իրականացումը:
  4. Պրոբացիայի ծառայության յուրաքանչյուր շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա կազմվում է վերասոցիալականացման միջոցառումների առանձին ծրագիր՝ հաշվի առնելով անձի առանձնահատկությունները:  

 

Գ Լ ՈՒ Խ  8.

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ 

 

Հոդված 29. Պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը

1. Պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ կազմվում է անձնական գործ, որն իր մեջ պարունակում է նրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում`

1)         անունը, ազգանունը, հայրանունը.

2)        ծննդյան օրը, ամիսը, տարին.

3)        բնակության, հաշվառման վայրը (հասցեն).

4)        ընտանեկան դրությունը.

5)        գույքային դրությունը.

6)        դատավճռի կամ կատարման ենթակա այլ իրավական ակտի վերաբերյալ տվյալներ.

7)         նախկին դատվածությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն.

8)       սոցիալական միջավայրը.

9)            պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվելու ժամանակահատվածում իրավունքների և պարտականությունների շրջանակը.

10)          այլընտրանքային խափանման միջոցները և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ.

11)       ռիսկերի և պահանջմունքների պարբերական գնահատման տվյալներ.

12)      անձի վերաբերյալ կազմված բնութագրերն ու խորհրդատվական զեկույցները.

13)          անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տվյալներ.

14)          պրոբացիայի իրականացման ընթացքում կազմված այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

2. Պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործում առկա տեղեկությունները գաղտնի են:

3. Առանց պրոբացիայի ծառայության շահառուի համաձայնության պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործին գրավոր որոշմամբ կարող են ծանոթանալ.

1) վարույթն իրականացնող մարմինները, եթե տվյալ անձը քրեական գործով ներգրավված է որպես  մեղադրյալ.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` իր կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում.

3) Հայաստանի Հանրապետության դատախազը՝ իր իրավասության շրջանակներում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս.

4) դատարանը՝ իր իրավասությունների շրջանակներում.

4. Այլ անձինք պրոբացիայի ծառայության շահառուի  անձնական գործին կարող է ծանոթանալ բացառապես վերջինիս գրավոր համաձայնության առկայության դեպքում կամ դատական ակտի հիման վրա:

5. Պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործում առկա տեղեկություններին ծանոթանալու իրավասություն ունեցող անձինք պարտավոր են պահպանել իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը և չփոխանցել այն երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Հոդված 30. Տվյալների շտեմարան

1. Պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով պրոբացիայի ծառայությունը ձևավորում և վարում է տվյալների շտեմարան:

2. Պրոբացիայի ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ է կատարում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև այլ մարմիններին և կազմակերպություններին, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ պահպանելով պրոբացիայի ծառայության շահառուի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը:

4. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև այլ մարմինները և կազմակերպությունները իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պրոբացիայի ծառայության հարցումներին պատասխանել սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնօրյա ժամկետը:

5. Տվյալների շտեմարանում պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը պահվում է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցի կատարման ավարտի պահից 10 տարի ժամկետով, որից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում է:  Պրոբացիայի ծառայության արխիվում մշտապես պահպանվում է դատապարտյալի կամ շահառուի վերաբերյալ լրացված հաշվառման քարտը և տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունները:

          6. Պրոբացիայի ծառայության շահառուի հաշվառման քարտի ձևն ու լրացման կարգը, ինչպես նաև տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունների վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

ԳԼՈՒԽ 9.

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

 

Հոդված 31. Էլեկտրոնային հսկողություն

  1. Էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է քրեական վարույթի մինչդատական և դատական փուլերում՝ որպես այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված միջամտություն, կամ պատժի կատարման փուլում՝ որպես պատժի կատարման հետ համակցված հսկողության միջոց:
  2. Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ համակցված էլեկտրոնային հսկողությունը  կիրառվում է դատարանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:
  3. Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն կատարման ընթացքում էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատարանի որոշմամբ` դատախազի, պաշտպանության կողմի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ, իսկ պատժի կատարման փուլում` պրոբացիայի ծառայության միջնորդությամբ:

 

Հոդված 32. Էլեկտրոնային հսկողության կիրառումը

1. Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն կատարման դեպքերում էլեկտրոնային միջոցներով հսկողություն կիրառելիս դատարանն առնվազն հաշվի է առնում պրոբացիայի ծառայության շահառուի.

1) անձը բնութագրող տվյալները.

2) տարիքը.

3) առողջական վիճակը.

4) զբաղմունքի տեսակը.

5) բնակության մշտական վայրի առկայությունը.

6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.

7) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը.

8) այլ հանգամանքներ:

2. Պրոբացիայի ծառայությունը դատարանի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում դատարանին կամ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է հաշվետվություն էլեկտրոնային հսկողության կիրառման վերաբերյալ:

3. Էլեկտրոնային հսկողության  կիրառումը չպետք է պրոբացիայի ծառայության շահառուին ֆիզիկական կամ հոգեկան վնաս կամ տառապանք պատճառի:

4. Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի պրոբացիայի ծառայության շահառուի և երրորդ անձանց անձնական և ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը:

 

Հոդված 33. Էլեկտրոնային հսկողության տեսակները և տևողությունը

1. Էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է Գլոբալ Տեղորոշման Համակարգով (GPS) աշխատող կամ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ տեխնիկական սարքերի և էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ, որոնք հնարավորություն են տալիս պարզել պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը  և դատարանի որոշմամբ սահմանված սահմանափակումների պահպանումը:

2. Էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող սարքավորումները ամրացվում են պրոբացիայի ծառայության շահառուին կամ տեղադրվում են վերջինիս բնակության կամ գտնվելու վայրում։

3. Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են միայն այն ժամանակահատվածում, որը նախատեսված է դատարանի որոշմամբ:

          4. Պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցներ կիրառելիս հաշվի են առնվում վերջիններիս լավագույն շահերը:

 

Հոդված 34. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը

  1. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատարանի որոշմամբ պետական բյուջեի կամ պրոբացիայի ծառայության շահառուի միջոցների հաշվին:
  2. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում տվյալ անձի գույքային դրությունը:
  3. Պրոբացիայի ծառայության շահառուի մոտ բավարար դրամական միջոցների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ էլեկտրոնային հսկողություն կիրառումը մերժելու համար:
  4. Պրոբացիայի ծառայության շահառուի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողություն նշանակելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` էլեկտրոնային հսկողության միջոցների երկամսյա կիրառման երաշխիքային գումարի՝ դատարանի դեպոզիտ  հաշվին մուտքագրումը հավաստող ապացույցներ ստանալուց հետո:
  5. Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 10.

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված  35. Պրոբացիայի ծառայության շահառուի իրավունքները

1. Պրոբացիայի ծառայության շահառուն իրավունք ունի.

1)  իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալ իր իրավունքների և պարտականությունների, իրավասու մարմնի կողմից կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, անվտանգության միջոցների և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, ինչպես նաև առաջարկությունների, դիմումների և բողոքների ներկայացման կարգի մասին.

2) ծանոթանալ իր անձնական գործին.

3) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.

4) բողոքարկել պրոբացիայի ծառայության գործողությունները կամ անգործությունը վերադասության կարգով կամ դատարան.

5) դիմումներով, բողոքներով, միջնորդություններով ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել պրոբացիայի ծառայության մարմին, դրա վերադաս մարմիններ, դատարան, դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.

6) պետական նպատակային ծրագրերի շրջանակներում առողջության պահպանման։

 2. Պրոբացիայի ծառայության շահառուն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

3. Պրոբացիայի ծառայության շահառուին պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու իր իրավունքները: Թարգմանչի ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված  36. Պրոբացիայի ծառայության շահառուի պարտականությունները

1. Պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է.

1) կատարել դատական ակտով կամ իրավասու մարմնի որոշմամբ սահմանված պարտականությունները.

2) դրսևորել օրինապահ վարքագիծ, կատարել և պահպանել այլընտրանքային խափանման միջոցների, անվտանգության միջոցների  և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կրելու կարգը և պայմանները սահմանող իրավական ակտերի պահանջները.

3) կատարել պրոբացիայի ծառայողի օրինական պահանջները.

4) դրսևորել բարեկիրթ վերաբերմունք պրոբացիայի ծառայողի և պրոբացիայի ծառայության մյուս շահառուների նկատմամբ.

5) խնամքով վերաբերվել իրեն կցված էլեկտրոնային հսկողության միջոցին.

6) պրոբացիայի ծառայողին տրամադրել հավաստի տեղեկություններ.

7) մասնակցել վերասոցիալականացման ծրագրերին։

2. Պրոբացիայի ծառայության շահառուն ունի օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

 

Հոդված 37. Պրոբացիայի ծառայության շահառուի պատասխանատվությունը

 

  1. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից իրավասու մարմնի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը  առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն:
  2. Պրոբացիայի ծառայության շահառուն իր նկատմամբ կիրառված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կամ հարկադրանքի այլ միջոցը կրելու ընթացքում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած նյութական վնասի համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
  3. Պրոբացիայի ծառայության շահառուն հատուցում է պրոբացիայի ծառայությանը պատճառած վնասը, ինչպես նաև այլ լրացուցիչ ծախսերը, որոնք կապված են իր փախուստի կամ իր առողջությանն իր կողմից դիտավորությամբ հասցված վնասը վերականգնելու հետ։ Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից պատճառված վնասը կամավոր չհատուցելու դեպքում, վնասները բռնագանձվում են դատական կարգով:

 

Հոդված 38. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և իրավասու մարմնի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները խախտելը

  1. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և իրավասու մարմնի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
  2. Պրոբացիայի ծառայողի որոշման հիման վրա կարող է թույլատվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելը կամ կարգն ու պայմանները չպահպանելը կարող է համարվել հարգելի հետևյալ հիմքերից մեկի առկայության դեպքում. 

1) բժշկի կողմից համապատասխան տեղեկանքով հաստատված պրոբացիայի ծառայության շահառուի առողջական վիճակի այնպիսի վատթարացումը, որը խոչընդոտում է նրա կողմից իր վրա դրված պարտականությունների կատարումը.

2) մերձավոր ազգականների (ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը) մահը.

3) եթե առկա է անհաղթահարելի ուժ, կամ պրոբացիայի ծառայության շահառուն գտնվում է տարերային աղետի (հրդեհների, ջրհեղեղների և այլն) կամ ռազմական գործողությունների գոտում.

4) այլ քրեական գործով իր մասնակցությունից բխող վարութային գործողություններին ներգրավվածությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է դրանց մասին տեղեկացնել պրոբացիայի ծառայողին՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով:

4. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուի դիմումը ստանալու դեպքում որոշում է ընդունում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելու թույլատվություն տալու կամ մերժելու մասին, իսկ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում` գրավոր միջնորդություն է ներկայացնում վարույթն իրականացնող մարմին:

5. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում որոշում ընդունել այլընտրանքային խափանման միջոցի կարգն ու պայմանները չպահպանելու թույլատվություն տալու կամ մերժելու մասին:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտականությունների չկատարումը իրավասու մարմնի որոշմամբ կարող է համարվել հարգելի, եթե անձը օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել այդ մասին պատշաճ ձևով իրազեկել պրոբացիայի ծառայությանը:

 

 

 

Գ Լ ՈՒ Խ 11.

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆՑՎՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 39. Անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունները

  1. Պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների սոցիալական, իրավական, հոգեբանական և մտավոր առանձնահատկություններից ելնելով պրոբացիայի ծառայության կազմում գործում են անչափահասների գործերով հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ:
  2. Պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների հետ հանդիպումների համար պրոբացիայի ծառայությունում հնարավորության դեպքում նախատեսվում են պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների կարիքներին համապատասխան հարմարեցված և առանձնացված սենյակներ:
  3. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման ընթացքում պրոբացիայի ծառայությունը պետք է հաշվի առնի պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուի կարծիքը, ֆիզիկական բարեկեցությունը, նրա զարգացումը, կարողություններն ու անձնական հանգամանքները:
  4. Պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուի կարգավիճակի առանձնահատկություններից ելնելով` պրոբացիայի ծառայողը պարտավոր է.

1) պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուին, ինչպես նաև նրա օրինական ներկայացուցիչներին բացատրել վերջիններիս իրավունքների սահմանափակումների և նրանց վրա դրվող պարտականությունների էությունը.

2) հնարավորինս համագործակցել պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուի և նրա ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ:

4. Պրոբացիայի ծառայության աշխատանքը չպետք է սահմանափակի պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումն այնքանով, որքանով դա համատեղելի է նրանց նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների կամ անվտանգության միջոցների կամ պատժի կատարման հետ:

5. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուի վերաբերյալ տրամադրվող խորհրդատվական զեկույցը կազմելիս պարտավոր է.

1) պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուի հետ հանդիպմանը ապահովել նրա օրինական ներկայացուցչի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի  մասնակցությունը.

2) դիմել համապատասխան խնամակալության և հոգաբարձության մարմին` անչափահասի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար.

3) դիմել այն ուսումնական հաստատություններ, որտեղ սովորել է պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուն` նրա առաջադիմության, վարքագծի, հետաքրքրությունների շրջանակի և նախասիրությունների վերաբերյալ տվյալներ ստանալու համար:

 

ԳԼՈՒԽ 12

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 40. Պրոբացիայի կատարման նկատմամբ վերահսկողությունը 

1. Պրոբացիայի կատարման նկատմամբ գերատեսչական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավասու ստորաբաժանման կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարականով գործող պաշտոնատար անձանց կողմից պրոբացիայի ծառայության ստորաբաժանումներ և պրոբացիայի ծառայության շահառուների տեղակայման վայրեր այցելելու, վերահսկողության պլանները, անձնական գործերը և այլ փաստաթղթերը պահանջելու և ուսումնասիրելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից համապատասխան տեղեկատվություն պահանջելու միջոցով:

3. Վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնատար անձն իրավունք ունի բացատրություններ պահանջել պրոբացիայի ծառայության աշխատակիցներից և պրոբացիայի ծառայության շահառուներից:

4. Վերահսկողության նպատակով կատարվող գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձի կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի, ինչպես նաև գործողություններին մասնակցող կամ աջակցող այլ անձի կողմից: Վերջիններիս կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունը կազմող պաշտոնատար անձը այդ մասին նշում է անում արձանագրության մեջ՝ նշելով հրաժարման պատճառները:

 

Հոդված 41. Պրոբացիայի կատարման նկատմամբ դատախազական հսկողությունը

   

1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատիժների և հարկադրանքի միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում հսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

 

 

Գ Լ ՈՒ Խ  13. 

                                ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 42. Օրենքի ուժի մեջ մտնելը1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 3-րդ և 5-րդ գլուխների դրույթները գործողության մեջ են դրվում համապատասխանաբար  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելու պահից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

            Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է պրոբացիայի գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ` պրոբացիայի ծառայություն) ծառայության նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման և գործունեության հիմունքները, կառուցվածքը, գործառույթները, ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, պրոբացիայի ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ծառայության գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Պրոբացիայի ծառայության օրենսդրությունը

1. Պրոբացիայի ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 3.   Հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պրոբացիայի ծառայող՝ պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող կամ կադրերի ռեզերվում գտնվող անձ.

     2) պրոբացիայի ծառայողի վերապատրաստում` պրոբացիայի ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.

     3) պրոբացիայի ծառայողի գործունեության գնահատում` պրոբացիայի ծառայողի վերապատրաստման կարիքների բացահայտմանը և խրախուսմանը (պարգևատրմանը) ուղղված միջոցառում.

4) ծառայողական քննություն` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

5) պրոբացիայի ծառայողի ռոտացիա` սույն օրենքով սահմանված դեպքում և կարգով պրոբացիայի ծառայողին պրոբացիայի ծառայությունում (այդ թվում` պրոբացիայի ծառայության կենտրոնական կամ տարածքային  մարմնում) փոխադրում կամ փոխատեղում այլ պաշտոնի.

 6) կամավոր` պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրների լուծման նպատակով կամավոր հիմունքներով պրոբացիայի ծառայության գործառույթների իրականացմանը մասնակցող անձ:

 

Հոդված 4. Պրոբացիայի ծառայության նպատակներն ու խնդիրները

          1. Պրոբացիայի ծառայության նպատակներն են.

5)            կրկնահանցագործության կրճատումը պրոբացիայի ծառայության շահառուին վերահսկելու, վերասոցիալականացմանն ուղղված ծրագրեր մշակելու և իրականացնելու, ուղղորդելու ու աջակցելու միջոցով .

6)            հանցանք կատարած անձի` հասարակությունում ուղղմանը նպաստելը.

7)            սոցիալական արդարության վերականգնմանը նպաստելը.

8)            հասարակության անվտանգության ապահովումը՝ հանցանք կատարած անձանց ուղղման և նրանց կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու միջոցով.

2. Պրոբացիայի ծառայության խնդիրներն են.

1) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կատարելը.

2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման ներկայացման գործընթացներում առավել տեղեկացված և անաչառ որոշումների կայացմանը նպաստելը.

3) քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը նպաստելը.

4) հանցանք կատարած անձի վերասոցիալականացման գործընթացի իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 2.

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

   

Հոդված 5. Պրոբացիայի ծառայությունը

1. Պրոբացիայի ծառայությունն ապահովում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացումը:

2. Պրոբացիայի ծառայության մարմիններում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները կարգավորվում են սույն օրենքով: Պրոբացիայի ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

3. Պրոբացիայի ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում՝ որպես աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում:

4. Պրոբացիայի ծառայությունը կազմված է կենտրոնական և տարածքային մարմիններից:

5. Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմինը բաղկացած է բաժիններից, որոնց կազմում կարող են գործել բաժանմունքներ:

6. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմիններն են պրոբացիայի ծառայության մարզային (Երևանի քաղաքային) մարմինները, որոնց կազմում կարող են գործել բաժիններ:

          7. Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը  և Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը  հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:

8. Պրոբացիայի ծառայությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

9. Պրոբացիայի ծառայություն չի համարվում տեխնիկական սպասարկման, կամավորների և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։

10. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համարվում են պրոբացիայի ծառայության աշխատողներ, և նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով:

11. Պրոբացիայի ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, միասնական նմուշի ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Պրոբացիայի ծառայողների համար կարող է սահմանվել համազգեստ:

12. Պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող կնիքի, միասնական նմուշի ձևաթղթերի, խորհրդանիշի, անհատականացման այլ միջոցների, համազգեստի և կրծքանշանի նկարագրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

 

Հոդված 6. Պրոբացիայի ծառայության լիազորությունները

1. Պրոբացիայի ծառայությունը.

          1) ապահովում է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.

          2) ապահովում է քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը.

   3) ապահովում է քրեական օրենսգրքով նախատեսված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը.         

   4) տրամադրում է պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ, ներկայացնում հաշվետվություններ և միջնորդություններ.

5) վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, ինչպես նաև հղի կանանց կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ:

         6)   իրականացնում է վերասոցիալականացման ծրագրեր.

         7) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Պրոբացիայի ծառայությունում կարող են իրականացվել կրիմինոլոգիական հետազոտություններ` պրոբացիայի ծառայության շահառուների նկատմամբ կիրառվող վերասոցիալականացման, հանցագործությունների կանխման և վերականգնողական միջոցառումների գիտական ուսումնասիրության նպատակով:

3. Պրոբացիայի ծառայությունը ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

 

 

 

 

ԳԼՈՒԽ 3.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարության լիազորությունները պրոբացիայի ծառայության  կազմակերպման գործում 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, ղեկավարում և վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը`

1) կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ:

2) արձակում է պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է ցուցումներ.

3) քննում է պրոբացիայի ծառայողների նկատմամբ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.

4) հաստատում է պրոբացիայի ծառայության հաստիքացուցակը.

5) հաստատում է պրոբացիայի ծառայողների պաշտոնների անձնագրերը․

6) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննությունները, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

7) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է կասեցնել պրոբացիայի ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը.

8) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է պրոբացիայի ծառայության ղեկավարին և ծառայողներին,

9) խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում պրոբացիայի ծառայության ղեկավարին և ծառայողներին.

10) սահմանում է պրոբացիայի ծառայության կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.

11) հաստատում է պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտք գործելն արգելելու,  պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձևերը.

12)  հաստատում է այլընտրանքային խափանման միջոց կիրառած մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, անվտանգության միջոց կիրառած մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, ինչպես նաև պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձևերը.

13) սահմանում է պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը կազմելու և  տրամադրելու կարգը.

14) հաստատում է կամավորի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և պայմանները.

15) հաստատում է պրոբացիայի ծառայության կողմից կազմվող արձանագրությունների և հաշվետվությունների ձևերն ու տրամադրման կարգը.

16) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ և պարտականություններ:

 

Հոդված 8. Պրոբացիայի ծառայության ղեկավարը

1. Պրոբացիայի ծառայությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պրոբացիայի ծառայության ղեկավարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Պրոբացիայի ծառայության ղեկավարը.

1) ապահովում է պրոբացիայի ծառայության բնականոն գործունեությունը և լիազորությունների իրականացումը.

2) ապահովում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.

3) իր իրավասության շրջանակներում ընդունում է հրամաններ, տալիս է ցուցումներ.

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում պրոբացիայի ծառայության հաստիքացուցակը.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում պրոբացիայի ծառայողների պաշտոնների անձնագրերը.

6) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս է լիազորագրեր պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար.

7) օրենքով, այլ իրավական ակտերով և հիմնադրի սահմանած կարգով տնօրինում է պրոբացիայի ծառայությանն ամրացված գույքը.

8) պրոբացիայի ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ.

9) ներկայացնում է պրոբացիայի ծառայությանն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.

10) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամաններն ու ցուցումները.

11) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է միջնորդություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ժամանակավորապես կասեցնել պրոբացիայի ծառայողի լիազորությունները.

12) ապահովում է ծառայողների մասնագիտական շարունակական ուսուցումը.

13) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` պրոբացիայի ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

14) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

15) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ և պարտականություններ:

3. Պրոբացիայի ծառայության ղեկավարը պատասխանատվություն է կրում պրոբացիայի ծառայության խնդիրների իրականացման համար:

 

Հոդված 9. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարը

1. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարումն իրականացնում է տարածքային մարմնի ղեկավարը: Տարածքային մարմնի ղեկավարը`

1) ապահովում է տարածքային մարմնի լիազորությունների իրականացումը.

2) իր իրավասության շրջանակներում քննում է պրոբացիայի ծառայողների նկատմամբ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում մարմնի պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամաններն ու ցուցումները.

3) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, պրոբացիայի ծառայության ղեկավարի լիազորագրով կնքում գործարքներ.

4) տարածքային մարմնի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և հիմնադրի սահմանած կարգով տնօրինում է տարածքային մարմնի ամրացված պետական գույքը.

6) տարածքային մարմնի անունից ներկայացնում է հաշվետվություններ.

7) ներկայացնում է տարածքային մարմինն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.

8) իրականացնում է օրենքով վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ։

   

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

   

      Հոդված 10. Պրոբացիայի ծառայության պաշտոնները և պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոնը սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների անվանացանկով նախատեսված պրոբացիայի ծառայության պաշտոնն է:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ խմբերի և ենթախմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, խնդիրների բարդության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

3. Պրոբացիայի ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի.

1) պրոբացիայի ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) պրոբացիայի ծառայության գլխավոր պաշտոններ.

3) պրոբացիայի ծառայության առաջատար պաշտոններ.

4) պրոբացիայի ծառայության կրտսեր պաշտոններ:

4. Յուրաքանչյուր խմբի պրոբացիայի ծառայության պաշտոնները դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի:

5. Պրոբացիայի ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

6. Պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձը համարվում է պրոբացիայի ծառայող:

 

   

      Հոդված 11. Պրոբացիայի ծառայության դասային աստիճանները

1. Պրոբացիայի ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) պրոբացիայի ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պրոբացիայի ծառայողներին` Հայաստանի Հանրապետության արդարադատության 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

2) պրոբացիայի ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող պրոբացիայի ծառայողներին` Հայաստանի Հանրապետության  արդարադատության 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ, ինչպես նաև 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

3)  պրոբացիայի ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող պրոբացիայի ծառայողներին` Հայաստանի Հանրապետության  արդարադատության 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

4)  պրոբացիայի ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող պրոբացիայի ծառայողներին` Հայաստանի Հանրապետության  արդարադատության 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2. Պրոբացիայի ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի  պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

3. Պրոբացիայի ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ պրոբացիայի ծառայողին շնորհվում է պրոբացիայի ծառայության համապատասխան դասային աստիճան, բացառությամբ Հայաստանի Հանրապետության  արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի  պետական խորհրդականի դասային աստիճանների, եթե նա չունի պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան: Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր դասային աստիճանը:

5. Պրոբացիայի ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով:

6. Պրոբացիայի ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին պրոբացիայի ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:

7. Պրոբացիայի ծառայողների դասային աստիճանները պահպանվում են աշխատանքից ազատվելիս, պետական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիս, այդ թվում` նաև պրոբացիայի ծառայության համակարգում:

8. Պրոբացիայի ծառայության դասային աստիճանն իջեցվում է տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` որպես կարգապահական տույժի տեսակ, բացառությամբ  արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի  պետական խորհրդականի դասային աստիճանների:

9. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության դասային աստիճանից զրկվում է սույն օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում:

 

   

 

   

      Հոդված 13. Պրոբացիայի ծառայության պաշտոնի անձնագիրը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոնի անձնագիրը փաստաթուղթ է, որը սահմանում է այդ պաշտոնը զբաղեցնող ծառայողի գործառույթները, նրա պաշտոնական իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու աշխատանքային հմտությունների, ինչպես նաև պրոբացիայի ծառայության համապատասխան փորձի պահանջները:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` պրոբացիայի ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:

4. Պրոբացիայի ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը ներառում են առնվազն հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական կրթություն.

2) պրոբացիայի (պետական) ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պրոբացիայի ծառայության ստաժ կամ  արդարադատության առնվազն 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճանկամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

5. Պրոբացիայի ծառայության գլխավոր պաշտոնների անձնագրերը ներառում են հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն.

2) պրոբացիայի (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա պրոբացիայի ծառայության ստաժ կամ  արդարադատության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

6. Պրոբացիայի ծառայության առաջատար պաշտոնների անձնագրերը ներառում են հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական կրթություն.

2) պրոբացիայի (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ  արդարադատության առնվազն 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

7. Պրոբացիայի ծառայության կրտսեր պաշտոնների անձնագրերը ներառում են առնվազն հետևյալ պահանջները.

1)  միջնակարգ կրթություն.

2) բանավոր և գրավոր հաղորդակցվելու ունակություն:

8. Յուրաքանչյուր ստորադաս խմբում պրոբացիայի ծառայության անցնելու համար բավարար է ավելի բարձր խմբի համար սահմանված պահանջները բավարարելը:

9. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը պրոբացիայի ծառայության պաշտոնների անձնագրերը ներառում են նաև աշխատանքային ստաժի հետևյալ չափանիշները.

1) պրոբացիայի ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

2) պրոբացիայի ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

10․ Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը պրոբացիայի ծառայության պաշտոններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 

      Հոդված 14. Պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ պրոբացիայի ծառայության ղեկավարի ներկայացմամբ: Բյուջետային տարվա ընթացքում պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկի և հաստիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում: 

2. Պրոբացիայի ծառայության ստորաբաժանումների հաստիքացուցակները հաստատում է (փոփոխում է) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ պրոբացիայի ծառայողների անվանացանկը հաստատելուց հետո` մեկամսյա ժամկետում: Հաստիքացուցակը ներառում է պրոբացիայի ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների հաստիքները, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքները և վարձատրության չափը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

   

      Հոդված 15. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

1. Սույն օրենքով սահմանված կարգով պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին պատշաճ տիրապետող և սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված վերապատրաստում անցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը մինչև պաշտոն զբաղեցնելը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմում գործող մասնագիտացված ուսումնական հաստատությունում անցնում է վերապատրաստման ուսումնառության ծրագիր, հանձնում է որակավորման քննություն և ստանում է որակավորման վկայական:

3. Ուսումնառություն անցնելու, որակավորման քննություն հանձնելու և որակավորման վկայական տրամադրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

   

      Հոդված 16. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձինք

1. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր՝

1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել են պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը.

4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

   

      Հոդված 17. Պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակումը և ազատումը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակումներ կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոնում նշանակված անձինք օրենքով նախատեսված՝ պաշտոնից ազատման հիմքերի բացակայության դեպքում անփոփոխելի են:

3. Պրոբացիայի ծառայության պաշտոնում նշանակված անձին տրվում է սահմանված ձևի վկայական, որի ձևը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

 Հոդված 18. Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի տևողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

2. Փորձաշրջանի ընթացքում ծառայողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված են պրոբացիայի ծառայողի համար:

3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները`

1) սահմանված կարգով աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը.

2) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը:

4. Եթե պրոբացիայի ծառայողը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ: Եթե փորձաշրջանն անցնելուց հետո ծառայողը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:

 

   

      Հոդված. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոնում նշանակելու կարգը

1. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցութային կարգով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ պաշտոնում նշանակել այն պրոբացիայի ծառայողին, որը՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները.

2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

 

   

       Հոդված 20. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթը

1. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, բացառությամբ պրոբացիայի ծառայության ղեկավարի և պրոբացիայի ծառայության կրտսեր պաշտոնների, ինչպես նաև սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված դեպքերի, այդ պաշտոնի զբաղեցման համար անցկացվում է փակ մրցույթ: Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանողպրոբացիայի ծառայողները և սույն օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

2. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու դեպքում` մեկշաբաթյա ժամկետում, մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, այնպես, որ ապահովվի այդ մրցույթին տեղեկանալու և դրան մասնակցելու ողջամիտ հնարավորությունը: Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում:

3. Փակ մրցույթը անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում հաշվի է առնվում մրցույթի մասնակցի գործունեության գնահատման բնութագիրը: Հարցազրույցն անցկացվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Փակ մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

 

            Հոդված 21. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը

1. Սույն օրենքով սահմանված կարգով փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարելու, ինչպես նաև պրոբացիայի ծառայության թափուր կրտսեր պաշտոն առաջանալու և սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու դեպքերում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին (այսուհետ՝ մրցույթ):

2. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում: Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի այնպես, որ ապահովվի այդ մրցույթին տեղեկանալու և դրան մասնակցելու ողջամիտ հնարավորությունը:

3. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացնում են սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովները, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու մրցութային հանձնաժողովների գործունեության կազմակերպական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Բաց մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ անձ:

6. Բաց մրցույթն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի փուլերով:

 

   

      Հոդված 22. Թեստավորումը բաց մրցույթում

1. Թեստավորման նպատակը պրոբացիայի ծառայության թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջների համապատասխանության ստուգումն է:

2. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր: Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով:

3. Թեստավորման փուլում հաղթող են ճանաչվում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

4. Թեստավորման անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

   

       Հոդված 23. Բաց մրցույթի հարցազրույցի փուլը և արդյունքների ամփոփումը

1. Հարցազրույցն անցկացվում է թեստավորման փուլում հաղթող ճանաչված մասնակցին գնահատելու և մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով:

2. Հարցազրույցի փուլում մասնակիցները գնահատվում են ըստ յուրաքանչյուր գնահատման ենթակա հատկանիշի՝ միավորային կարգով:

3. Մրցութային հանձնաժողովի անդամների գնահատականների ամփոփման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող: Եթե միավորների առավելագույն քանակ հավաքել են մեկից ավելի թեկնածուներ, ապա հաղթողին որոշում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը:

4. Հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

5. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կամ մասնակիցների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը ներկայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Ամփոփիչ արձանագրությունը պարունակում է տվյալներ մրցույթում հաղթած անձի կամ անձանց վերաբերյալ:

6. Ամփոփիչ արձանագրությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կամ հաղթող ճանաչված մասնակիցներից որևէ մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

 

   

      Հոդված 24. Մրցույթի արդյունքների հրապարակումը, կրկնակի մրցույթը

1. Մրցույթի արդյունքները տրամադրվում են մրցույթի մասնակիցներին կամ հանրային ծանոթացման համար փակցվում են մրցույթի անցկացման վայրում:

2. Կրկնակի մրցույթ անցկացվում է, երբ՝

1) մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը.

2) մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել.

3) ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը.

4) դիմում տված քաղաքացիներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին.

5) մրցույթն անցկացվել է սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանած կարգի էական խախտմամբ.

6) մրցույթը դատական կարգով ճանաչվել է անվավեր:

3. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մրցույթը համարվում է չկայացած: Չկայացած մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակված անձը ենթակա է ազատման:

5. Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած, կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա պրոբացիայի ծառայության տվյալ թափուր պաշտոնը համալրվում է կադրերի ռեզերվում գտնվող անձանցից` հարցազրույցով, ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման միջոցով:

6. Կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում նոր մրցույթը հայտարարվում է 2 ամիս հետո:

7. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթներին պրոբացիայի ծառայողները, ինչպես նաև կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով:

 

   

            Հոդված 25. Պրոբացիայի ծառայության մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և աշխատակարգը

1. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը, ինչպես նաև դրանց աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 26. Պրոբացիայի ծառայողի ռոտացիա

1. Պրոբացիայի ծառայողի ռոտացիան իրականացվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ` պրոբացիայի ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով։

2. Պրոբացիայի ծառայողի ռոտացիան իրականացվում է պրոբացիայի ծառայության պաշտոնի միևնույն խմբի և ենթախմբի սահմաններում և չի կարող հանգեցնել աշխատավարձի չափի նվազեցման։

3. Պրոբացիայի ծառայողի ռոտացիան պրոբացիայի ծառայության պաշտոնի ավելի ցածր խմբի կամ նույն խմբի ավելի ցածր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել միայն տվյալ պրոբացիայի ծառայողի գրավոր համաձայնությամբ` պահպանելով իր զբաղեցրած պաշտոնում տրվող աշխատավարձի չափը։

4. Պրոբացիայի ծառայողի ռոտացիան պրոբացիայի ծառայության պաշտոնի ավելի բարձր խմբի կամ նույն խմբի ավելի բարձր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել, եթե պրոբացիայի ծառայողը բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները:

5. Ռոտացիոն կարգով պրոբացիայի ծառայության պաշտոնը կարող է զբաղեցվել 6 ամսից մինչև երեք տարի ժամկետով։ Տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ այն կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ մեկ տարի ժամկետով։

6. Ռոտացիայի դեպքում պրոբացիայի ծառայողի համար չի կարող սահմանվել փորձաշրջան։

7. Մշտական բնակության վայրից դուրս պրոբացիայի ծառայողի ռոտացիա իրականացնելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով պրոբացիայի ծառայողին տրվում է ծախսերի փոխհատուցում (կացարան, տրանսպորտային միջոցներ և այլն)։

 

Հոդված 27. Պրոբացիայի ծառայության կամավորը

1. Պրոբացիայի ծառայությունը իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով  կարող է ներգրավել կամավորներ:

2. Կամավորները ներգրավվում են պրոբացիայի ծառայության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

3. Պրոբացիայի ծառայության հետ կնքված պայմանագրում նշվում են կամավորի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Պայմանագրի օրինակելի ձևը և պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Կամավորները անվճար հիմունքներով մասնակցում են պրոբացիայի ծառայության աշխատանքների կատարմանը որպես օժանդակողներ:

5. Իրենց գործունեության ընթացքում կամավորները պարտավոր են պահպանել իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը և չփոխանցել այն երրորդ անձանց:

6. Կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

   

      Հոդված 28. Պրոբացիայի ծառայության ստաժը

1. Պրոբացիայի ծառայության ստաժը ներառում է պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պրոբացիայի ծառայության պաշտոններին համարժեք պաշտոններում աշխատած ողջ ժամանակահատվածը:

2. Պրոբացիայի ծառայության ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ պրոբացիայի ծառայողի ընդհանուր, մասնագիտական աշխատանքային ստաժում և պետական ծառայության ստաժում:

 

   

            Հոդված 29. Պրոբացիայի ծառայողների ուսման կամ վերապատրաստման համար տրամադրվող արձակուրդները

1. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով պրոբացիայի ծառայողին կարող է տրամադրվել ուսումնական արձակուրդ:

2. Նման արձակուրդի դեպքում պահպանվում են պրոբացիայի ծառայողի՝

1) պրոբացիայի ծառայության պաշտոնը և պրոբացիայի ծառայության ստաժը, վերապատրաստման դեպքում` վարձատրությունը, մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ պրոբացիայի ծառայության ղեկավարի թույլտվությամբ` նաև վարձատրությունը.

2) պրոբացիայի ծառայության պաշտոնը և պրոբացիայի ծառայության ստաժը, մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի թույլտվությամբ:

 

   

      Հոդված 30. Պրոբացիայի ծառայողին փոխարինելը և նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոնը ժամանակավորապես թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պրոբացիայի ծառայողը, իսկ վերջինիս բացակայության դեպքում նշանակումը կատարվում է մինչև երեք ամիս ժամկետով կադրերի ռեզերվում ընդգրկված այն անձանց թվից, ովքեր համապատասխանում են տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին:

2. Երեք ամսից ավելի ժամկետով պաշտոնը թափուր մնալու դեպքում այն համալրվում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:

3. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է պրոբացիայի ծառայողի ծառայության ներկայանալու օրը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

 

   

      Հոդված 31. Պրոբացիայի ծառայողի գործունեության գնահատումը

1. Պրոբացիայի ծառայողի գործունեության գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր կիսամյակ իր անմիջական ղեկավարի կողմից կազմված՝ պրոբացիայի ծառայողի կիսամյակային գործունեության բնութագրի (այսուհետ՝ բնութագիր) հիման վրա:

2. Գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Պրոբացիայի ծառայողների գործունեության գնահատման չափանիշները` ելնելով նրանց աշխատանքների կատարման բնույթից և պատասխանատվության աստիճանից, միասնական են բոլոր պրոբացիայի ծառայողների համար: Պրոբացիայի ծառայողների գործունեության գնահատումը պետք է լինի օբյեկտիվ, հստակ և սպառիչ գնահատական տա պրոբացիայի ծառայողի պաշտոնին առաջադրվող բոլոր պահանջների կատարման և առաջխաղացման հատկանիշների վերաբերյալ:

 

   

      Հոդված 32. Պրոբացիայի ծառայողի բնութագիրը

1. Պրոբացիայի ծառայողի բնութագիրը կազմվում և պրոբացիայի ծառայության ղեկավարին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանած ժամկետում:

2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասի պահանջը կատարելը համապատասխան պաշտոնատար անձը բնութագրի օրինակը տրամադրում է բնութագրվող պրոբացիայի ծառայողին:

3. Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի բնութագրի օրինակը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, գրավոր ընդունելու բնութագիրը կամ առարկելու դրան, ինչպես նաև գրավոր ընդունելու մասնավոր կարծիքը կամ առարկելու դրան: Պրոբացիայի ծառայողի կողմից գրավոր առարկություն չներկայացնելը դիտվում է պրոբացիայի ծառայողի համաձայնություն իր գործունեության գնահատմանը:

4. Պրոբացիայի ծառայողի բնութագիրը պետք է պարունակի հետևյալ եզրակացություններից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

5. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացություն տալիս համապատասխան պաշտոնատար անձը կարող է առաջարկություն ներկայացնել պրոբացիայի ծառայողին խրախուսելու մասին:

6. Գործունեության գնահատման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը վեց ամսից պակաս ժամկետով զբաղեցնող պրոբացիայի ծառայողները, բացառությամբ պրոբացիայի ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելու դեպքի.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պրոբացիայի ծառայողները.

3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պրոբացիայի ծառայողները` վերադառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում:

7. Եթե ծառայողը տարվա ընթացքում տեղափոխվել է պրոբացիայի ծառայության այլ պաշտոնի, ապա նրա գործունեության գնահատումն իրականացնում է այն անմիջական ղեկավարը, որի ենթակայությամբ ավելի երկար ժամանակահատված է գործել այդ աշխատողը, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ վերջին անմիջական ղեկավարը:

8. Գործունեության գնահատման արդյունքներով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը բնութագիրը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, դրա հիման վրա կարող է կիրառել օրենքով նախատեսված խրախուսման որևէ տեսակ կամ պրոբացիայի ծառայողին ուղարկել լրացուցիչ վերապատրաստման: Պրոբացիայի ծառայողը ազատվում է պաշտոնից, եթե վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

 

   

     Հոդված 33. Պրոբացիայի ծառայողի վերապատրաստումը

1. Յուրաքանչյուր պրոբացիայի ծառայող պարտավոր է վերապատրաստվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանած կարգով և պարբերականությամբ:

2. Պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր պրոբացիայի ծառայողների վերապատրաստումն իրականացնելու համար:

 

   

     Հոդված 34. Պրոբացիայի ծառայողների կադրերի ռեզերվը

1. Սույն օրենքով սահմանված կարգով անցկացված բաց մրցույթների հաղթող ճանաչված և պրոբացիայի ծառայության պաշտոնի չնշանակված անձինք, ինչպես նաև սույն օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով ազատված պրոբացիայի ծառայողներն ընդգրկվում են պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում:

2. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, սակայն ոչ ավելի, քան ծառայողի 65 տարին լրանալը:

3. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում ընդգրկված և երեք տարի պրոբացիայի ծառայության պաշտոն չստանձնած քաղաքացիները հանվում են կամ դուրս են գալիս կադրերի ռեզերվից:

4. Սույն օրենքի հիման վրա պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 

 

 

Գ Լ ՈՒ Խ  7

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

   

   Հոդված 35. Պրոբացիայի ծառայողի հիմնական իրավունքները

1. Պրոբացիայի ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) աշխատանքի վարձատրության, առողջության պահպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

5) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

6) իրավական պաշտպանությունը.

7)  դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացումը.

8) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

9) մրցույթի և գործունեության գնահատման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.

10) պրոբացիայի ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

2. Պրոբացիայի ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

 

   

   Հոդված 36. Պրոբացիայի ծառայողի հիմնական պարտականությունները

1. Պրոբացիայի ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները պահպանելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ և բավարար գիտելիքների տիրապետելը և շարունակաբար կատարելագործելը.

3) պրոբացիայի ծառայողի պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը.

4) սահմանված կարգով տրված հանձնարարականները կատարելը.

5) իրավական ակտով սահմանված ներքին աշխատանքային կարգապահական կանոնները պահպանելը.

6) ներկայացված բոլոր փաստաթղթերն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերն ուսումնասիրելը և սահմանված կարգով դրանց ընթացք տալը.

7) իր իրավասությունների շրջանակներում օժանդակում է տուժողի և պրոբացիայի ծառայության շահառուի հաշտեցմանը.

8) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` գաղտնիքը պահպանելը ծառայությունը դադարեցնելուց հետո.

9) վարքագծի ընդհանուր կանոնները պահպանելը:

2. Պրոբացիայի ծառայողը կրում է նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 37. Պրոբացիայի ծառայողի գործողությունների բողոքարկումը

1. Պրոբացիայի ծառայողների գործողությունների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:

 

Հոդված 38. Կամավորի իրավունքները 

1. Կամավորն իրավունք ունի`

1) ծանոթանալ իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) ստանալ իր պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

3) անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության.

4) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելու.

2. Կամավորը կարող է ունենալ սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:

 

            Հոդված 39. Կամավորի պարտականությունները

1. Կամավորը պարտավոր է`

1) կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

2) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին.

3) կատարել պրոբացիայի ծառայության մարմինների և պաշտոնատար անձանց` իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները.

4) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելիս պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

5) ապահովել պայմանագրով իր ստանձնած պարտականությունների կատարումը.

2. Կամավորը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան և իր գործունեության ընթացքում թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:

3. Կամավորի համար օրենքով և պայմանագրով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

 

ԳԼՈՒԽ 8

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՎԵՐՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ 

 

Հոդված 40. Պրոբացիայի ծառայողի վարքագծի ընդհանուր կանոնները    

1.  Պրոբացիայի ծառայողի վարքագծի ընդհանուր կանոնները  նորմերի համակարգ է, որը միտված է ապահովելու պրոբացիայի ծառայողի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը պրոբացիայի ծառայության նկատմամբ։

2. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են պրոբացիայի ծառայողի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին։

3. Պրոբացիայի ծառայողի վարքագծի ընդհանուր կանոններն են`

1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.

4) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ.

5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս.

6) բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվությունը.

7) ձգտել կառավարել իր ներդրումներն այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն շահերի բախման իրավիճակները։

4, Պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնի կոպիտ խախտում է համարվում այն խախտումը, որը հեղինակազրկում է պրոբացիայի ծառայությանը, անհամատեղելի է պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնների հետ կամ առանձին վերցրած, թեև կոպիտ խախտում չի համարվում, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է պրոբացիայի ծառայությանը կամ անհամատեղելի է պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնների հետ:

5. Սույն հոդվածով սահմանված պրոբացիայի ծառայողի վարքագծի ընդհանուր կանոնները սպառիչ չեն: Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով կարող են սահմանվել վարքագծի կանոններ՝ սույն օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին և վարքագծի ընդհանուր կանոններին համապատասխան:

 

          Հոդված 41. Նվերներ ընդունելու արգելքը

1. Պրոբացիայի ծառայողը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ, բացառությամբ`

1) պաշտոնական միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների, պարգևների և կազմակերպվող հյուրասիրության.

2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի.

3) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի, որ տրվել են հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում։

2. Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձ չհանդիսացող անձի: Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը մասնավորապես չի ընդգրկում կենցաղային հյուրընկալությունը, ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերը, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին։

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված գույքային ոչ սպառողական նվերը իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա`

1) վերադաս ունեցող պրոբացիայի ծառայողն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցողն իր նախաձեռնությամբ նվերը տրամադրում է բարեգործության, կամ

2) այդ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունը և գույքագրվում է որպես այդպիսին:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված, սակայն սույն հոդվածի 3-րդ մասով չնախատեսված նվերն իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա վերադաս ունեցող պրոբացիայի ծառայողն այդ մասին հայտնում է իր վերադասին:

5. Սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր ստացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:

 

   
   

   Հոդված 42. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Պրոբացիայի ծառայողին արգելվում է՝

1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի.

4) թույլ տալու սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնների խախտումներ, իր ծառայողական դիրքն օգտագործելու անձնական կամ ծառայության շահերի հետ չառնչվող այլ նպատակներով.

5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Պրոբացիայի ծառայողը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն.

8) համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

 

   

   Հոդված 43. Պրոբացիայի ծառայողի սոցիալական երաշխիքները

1. Պրոբացիայի ծառայողների և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Պրոբացիայի ծառայողի համար երաշխավորվում են`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, պրոբացիայի ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության և պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

3. Պրոբացիայի ծառայողին ծառայողական անհրաժեշտության դեպքում հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

 

   

   Հոդված 44. Պրոբացիայի ծառայողի վարձատրությունը

1. Պրոբացիայի ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

   

   Հոդված 45. Պրոբացիայի ծառայողի սոցիալական ապահովությունը

1. Պրոբացիայի ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

   

   Հոդված 46. Պրոբացիայի ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

1. Պրոբացիայի ծառայության կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ վերակազմակերպումն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ:

2. Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` պրոբացիայի ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող պրոբացիայի ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ պրոբացիայի ծառայության առավել երկար ստաժ ունեցող պրոբացիայի ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` առավել բարձր գործունեության գնահատման ցուցանիշ ունեցող երկար ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող պրոբացիայի ծառայողին:

 

 

   

   Հոդված 47. Պրոբացիայի ծառայողի անձնական գործը

1. Պրոբացիայի ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը:

2. Պրոբացիայի ծառայողների անձնական գործերի վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

   

   Հոդված 48. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1․ Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առանձին առաջադրանքները կատարելու համար պրոբացիայի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները․

1)     շնորհակալության հայտարարում․

2)    միանվագ դրամական պարգևատրում․

3)    հուշանվերով պարգևատրում․

4)    լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում՝ 10 օրով․

5)    արտահերթ դասային աստիճանի շնորհում․

6)   սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում։

2․ Պրոբացիայի ծառայողի խրախուսման համար կարող է կիրառվել նաև նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը՝ տույժը կիրառած պաշտոնատար անձի կողմից։

3․ Սույն հոդվածի 1-ին մաս 5-րդ կետով նախատեսված խրախուսանքը պրոբացիայի ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ։

4․ Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նախատեսված խրախուսանքները պրոբացիայի ծառայողի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` սեփական նախաձեռնությամբ կամ պրոբացիայի ծառայության ղեկավարի միջնորդությամբ։

5․ Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։

 

 

   

Հոդված 49. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու դեպքերում պրոբացիայի ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում.

4) դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.

5) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` սեփական նախաձեռնությամբ կամ պրոբացիայի ծառայության ղեկավարի միջնորդությամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը պրոբացիայի ծառայության ղեկավարի նկատմամբ չի կիրառվում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը  պրոբացիայի ծառայության ղեկավարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը պրոբացիայի ծառայության ղեկավարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։

 

Հոդված 50. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված պրոբացիայի ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

2. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

3. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

4. Կարգապահական տույժի մասին պրոբացիայի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

5. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, պրոբացիայի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա կարգապահական տույժը համարվում է մարված:

6. Կարգապահական տույժը կիրառող պաշտոնատար անձի կամ նրա վերադասի կողմից կարող է հանվել նշանակումից վեց ամիս հետո` մինչև մեկ տարին լրանալը, եթե պրոբացիայի ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

7. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

8.  Պրոբացիայի ծառայողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն:

9. Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

10. Ծառայողական քննության ժամանակահատվածում պրոբացիայի ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը:

11. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում պրոբացիայի ծառայողին աշխատավարձ վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

 

   

   Հոդված 51. Պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Ի թիվս Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերի` պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

2) սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնի խախտումը.

3) պրոբացիայի ծառայողի գործունեության գնահատման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը.

4) հաստիքների կրճատումը, ստորաբաժանման լուծարումը կամ վերակազմակերպման դեպքում` ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելը.

5) առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

6) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

7) սույն օրենքի պահանջների խախտմամբ պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակվելը.

8) պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունենալը կամ պրոբացիայի ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելը.

9) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

10) դատական կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

11) պրոբացիայի ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

12) պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը:

2. Պրոբացիայի ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:

3. Պրոբացիայի ծառայողի գործունեության գնահատման, երկարատև անաշխատունակության, պրոբացիայի ծառայության պաշտոնի վերացման (կրճատման) հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող, պարտադիր զինվորական ծառայություն անցնող պրոբացիայի ծառայողները:

 

   

    Հոդված 52. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում պրոբացիայի ծառայության ղեկավարի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ, պրոբացիայի ծառայողը կարող է մեկ անգամ մինչև մեկ տարի ժամկետով շարունակել պաշտոնավարումը:

 

   

     Հոդված 53. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կամ պաշտոնից ազատելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

1. Պրոբացիայի ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` պրոբացիայի ծառայության պաշտոնից ազատելու մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոնից ազատելու մասին իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում պրոբացիայի ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

 

 

Գ Լ ՈՒ Խ  10

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

   

     Հոդված 54. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարում անձը կարող է առաջին անգամ պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնել առանց սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսումնառության ծրագրով վերպատրաստում անցնելու` ծառայության առաջին տարվա ընթացքում նշված վերապատրաստումն անցնելու պայմանով: 

 

     Հոդված 55. Պրոբացիայի ծառայության ստեղծումն ու կանոնադրության հաստատումը  

  1. Պրոբացիայի ծառայությունը ենթակա է ստեղծման, կանոնադրությունը և պաշտոնների անվանացանկը` հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
  2. Պրոբացիայի ծառայությունը և դրա առանձնացված ստորաբաժանումների ստեղծման պահից դադարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի գործունեությունը:

 

Հոդված 56. Պրոբացիայի ծառայողների առաջին գործունեության գնահատումը 

  1. Վերապատրաստում անցած պրոբացիայի ծառայողների առաջին գործունեության գնահատումն անցկացվում է վերապատրաստումից հետո` մեկամսյա ժամկետում:

 

Հոդված 57. Պրոբացիայի ծառայության դասային աստիճան շնորհելը 

  1. Պրոբացիայի ծառայության դասային աստիճանները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի  պետական խորհրդականի դասային աստիճանների,, ենթակա են շնորհման պրոբացիայի ծառայողի առաջին վերապատրաստման և գործունեության գնահատման արդյունքում մինչև 2019 թվականը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 70-րդ հոդվածի 2-րդ մասի «հանգամանքները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կարող է հաշվի առնել դատարանի պահանջի հիման վրա իրավասու մարմնի կողմից ներկայացված խորհրդատվական զեկույցը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Դատարանը իրավասու մարմնից կարող է պահանջել ներկայացնելու պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց»:

Հոդված 3. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Դատարանը իրավասու մարմնից կարող է պահանջել ներկայացնելու պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինել վերաբերյալ խորհրդատվական զեկույց:»: 

Հոդված 4. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասում 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Դատարանը իրավասու մարմնից կարող է պահանջել ներկայացնելու դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Տուգանքի կատարումը 

1. Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (այսուհետ` պրոբացիայի ծառայության շահառու) մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ մարմին), իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող պրոբացիայի ծառայության շահառու դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2. Տուգանք նշանակելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ձևով ուղարկում է ծանուցագիր՝ մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու պահից: Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

3. Պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատավճռով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով պատիժը կատարող մարմին:

4. Պրոբացիայի ծառայության շահառուի մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է  այցելել նրա բնակության վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

5. Տուգանք նշանակելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին պրոբացիայի ծառայության մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:

6. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և յոթօրյա ժամկետում պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին ներկայանալու մասին պրոբացիայի ծառայության շահառուի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

7. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ՀՀ ոստիկանություն:

8. Դատարանի կողմից նշանակված տուգանքի կատարումից հետո պրոբացիայի ծառայությունը օրենքով սահմանված կարգով  ծանուցում է դատարան` պատիժն ի կատար ածելու մասին:

9. Դատարանի որոշմամբ նշանակված տուգանքի կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

     10. Տուգանքի վճարումը երկարաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքում յուրաքանչյուր անգամ  սահմանված ժամկետում և չափով պրոբացիայի ծառայության շահառուի կողմից վճարված  տուգանքի  անդորրագիրը յոթօրյա ժամկետում չներկայացվելու կամ դատարանի կողմից սահմանված  ժամկետում կամ չափով այն չվճարվելու դեպքում  պրոբացիայի ծառայությունը կատարում է սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործողությունները:

    11. Դատարանի կողմից տուգանք նշանակելուց հետո պրոբացիայի ծառայության շահառուի նյութական վիճակի վատթարացման հետևանքով տուգանքը վճարելու հնարավորությունից զրկվելու դեպքում, պրոբացիայի ծառայության շահառուի կարծիքը հաշվի առնելով, պրոբացիայի ծառայությունը տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը երկարաձգելու, նշանակված տուգանքի չվճարված մասի վերահաշվարկ կատարելու կամ հանրային աշխատանքներ նշանակելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

12. Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին և դրա մասին հայտնում է ՀՀ ոստիկանություն, իսկ եթե տուգանքի վճարումը հետաձգվել կամ տարաժամկետվել է՝ նաև համապատասխան որոշումները կայացրած դատարաններին:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը

 

1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժի կատարումն ապահովում է  որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված անձի (այսուհետ` պրոբացիայի ծառայության շահառու) մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ մարմին), իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող պրոբացիայի ծառայության շահառու դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2.Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին դատական ակտը ստանալուց հետո անհապաղ պրոբացիայի ծառայողը պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան ուղարկում է ծանուցագիր՝ մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործը, վերահսկողության պլանը, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու պահից: Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում նշանակելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին պրոբացիայի ծառայության մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:

4. Պրոբացիայի ծառայության շահառուի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու ժամկետով կասեցման մասին որոշումն ընդունում է պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնի ղեկավարը: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման կասեցումը վերացվում է պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնի ղեկավարի որոշմամբ և շարունակվում ընդհանուր հիմունքներով:

5. Պատժի չկրած մասը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և յոթօրյա ժամկետում համապատասխան մարմին ներկայանալու մասին պրոբացիայի ծառայության շահառուի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

6. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ՀՀ ոստիկանություն:

7. Դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը անհապաղ պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայրի վարչակազմին կամ իրավասու մարմիններին է ուղարկում դրա պատճենը և ծանուցում պատժի կատարման մասին:

8. Դատարանի որոշմամբ նշանակված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

9. Դատարանի կողմից նշանակված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դեպքում պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է հաշվառման ներկայանալուց հետո յուրաքանչյուր ամիս աշխատավայրից տեղեկանք ներկայացնել զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ, իսկ նոր աշխատանքի անցնելու դեպքում՝ հնգօրյա ժամկետում՝ տեղեկանք զբաղեցրած նոր պաշտոնի մասին: Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված և չաշխատող պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է յուրաքանչյուր ամիս գրավոր հայտարարություն ներկայացնել արգելված գործունեությամբ չզբաղվելու կամ չաշխատելու մասին:

10. Պրոբացիայի ծառայության շահառուի նոր աշխատանքի վայրից տեղեկանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը կատարում է սույն հոդվածի 7-րդ մասում նշված գործողությունները:

11. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայրի վարչակազմի, ինչպես նաև այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալ կամ վերացնել այն:

    12. Պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայրի վարչակազմը՝

    1) ապահովում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջների կատարումը՝ դրա պատճենը և պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնի ծանուցումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում դատավճռով` պրոբացիայի ծառայության շահառուին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից և արտոնություններից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին պաշտոնապես տեղյակ պահելով պրոբացիայի ծառայության մարմին.

   2) պրոբացիայի ծառայության մարմնի պահանջով ներկայացնում է պատժի կատարման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր.

   3) պրոբացիայի ծառայության շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը փոխելու կամ դադարեցնելու դեպքում հնգօրյա ժամկետում այդ մասին հաղորդում է պրոբացիայի ծառայության մարմին.

    13.  Պրոբացիայի ծառայողը այցելում է պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայր՝ դատական ակտի պահանջների կատարման մասին վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:        

14. Եթե արգելված գործունեությամբ զբաղվելու նախկին թույլտվությունը հավաստված է դատական ակտով սահմանվածից տարբեր այնպիսի փաստաթղթով, որը տրված է ավելի երկար ժամկետով կամ պարունակում է այլ գործունեության տեսակով զբաղվելու իրավունք, ապա համապատասխան մարմինը թույլտվությունը հավաստող փաստաթղթում նշում է կատարում համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին՝ հղում կատարելով դատական ակտին և նշելով զրկման ժամկետը, իսկ նշում կատարելու անհնարինության դեպքում թույլտվությունը հավաստող փաստաթուղթն անվճար փոխարինում է մեկ այլ ժամանակավոր փաստաթղթով:

15. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի ժամկետի ավարտից հետո պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին և դրա մասին հայտնում է ՀՀ ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան որոշումները կայացրած դատարաններին:

 

Հոդված 4. Օրենսգրքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 32. Հանրային աշխատանքների կատարումը

1. Հանրային աշխատանքների կատարումն ապահովում է հանրային աշխատանքների դատապարտված անձի (այսուհետ` պրոբացիայի ծառայության շահառու)   մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ մարմին), իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող պրոբացիայի ծառայության շահառուի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:  

2. Հանրային աշխատանքների նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ստանալուց հետո անհապաղ պրոբացիայի ծառայողը պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան ուղարկում է ծանուցագիր՝ մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործը, վերահսկողության պլանը և լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու պահից: Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

3. Հանրային աշխատանքների նշանակելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուի պրոբացիայի ծառայության մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները և պարտականությունները,ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:

4. Պրոբացիայի ծառայության շահառուի համար որոշված աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով պրոբացիայի ծառայողը վարում է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտ, որը լրացնում, ստորագրում և կնքում է տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

5. Հանրային աշխատաժամերի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը պրոբացիայի ծառայության մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և յոթօրյա ժամկետում մարմին ներկայանալու մասին պրոբացիայի ծառայության շահառուի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

7. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ՀՀ ոստիկանություն:

8. Դատարանի որոշմամբ հանրային աշխատանքների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

9. Դատական ակտի պատճենը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է դատարան՝ պատիժն ի կատար ածելու  մասին:

10. Հանրային աշխատանքների ձևով պատժի կատարման վայրերը որոշելու նպատակով պրոբացիայի ծառայությունը կնքում է պայմանագրեր առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

11. Պրոբացիայի ծառայության շահառուն ներգրավվում է հանրային աշխատանքներում և նշանակված պատիժը կատարվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում: Հանրային աշխատանքների կատարման ընթացքում պատժի կատարումը դատարանի կողմից կարող է մինչև մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավելի, քան մեկ անգամ:

12. Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13. Մարմնի ծառայողը իրավունք ունի այցելել պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայր՝ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը վերահսկելու և  վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:  

14. Պրոբացիայի ծառայության շահառուի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու կամ պատիժը կրելուն խոչընդոտող այլ ծանր հիվանդությամբ հիվանդանալու դեպքերում` պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնի ղեկավարը միջնորդություն է ներկայացնում դատարան նրան պատժից ազատելու մասին: Պատիժը կրելու ընթացքում պրոբացիայի ծառայության շահառուի հղիության կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքը ստանձնելու դեպքում պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնի ղեկավարը միջնորդություն է ներկայացնում դատարան պատժի կրումը հետաձգելու մասին:

15. Հանրային աշխատանքների ձևով պատժի կրելու կարգի ու պայմանների խախտումներ են համարվում`

1) մարմնի ծանուցագիրն ստանալուց հետո յոթօրյա ժամկետում աշխատավայր չներկայանալը.

2) ծանուցվելու դեպքում առանց հարգելի պատճառների սահմանված ժամկետում մարմին չներկայանալը:

16. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում պրոբացիայի ծառայողը 10 օրվա ընթացքում պրոբացիայի ծառայության շահառուին ծանուցագրով հրավիրում է պրոբացիայի ծառայության մարմին, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի կապակցությամբ պրոբացիայի ծառայողը կազմում է համապատասխան արձանագրություն:

17. Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում պրոբացիայի ծառայության այն շահառուն, ով`

1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.

2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները.

3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել պրոբացիայի ծառայության մարմին.

4 հրաժարվել է հանրային աշխատանքները կատարելուց::

18. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայությունը հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում  համապատասխան դատարան:

   19. Հարգելի պատճառների բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին գրավոր նախազգուշացնում է հանրային աշխատանքներն օրենքով սահմանված կարգով այլ պատժատեսակով փոխարինելու հարցով դատարան դիմելու հնարավորության մասին:

20. Սույն հոդվածի 18-րդ մասով նախատեսված միջնորդությունը դատարան է ուղարկվում համապատասխան խախտման հայտնաբերման օրվանից 15 օրվա ընթացքում, որի մասին պրոբացիայի ծառայողն անհապաղ տեղեկացնում է պրոբացիայի ծառայության շահառուին և նրա աշխատավայրի վարչակազմին:

21. Միջնորդությունը սահմանված կարգով դատարան ներկայացնելիս պատիժը կրելու ընթացքը չի կասեցվում:

22. Պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է դատավճռով սահմանված ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին աշխատանքային կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, բարեխիղճ վերաբերմունք դրսևորել աշխատանքին, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել պրոբացիայի ծառայությանը:

23. Աշխատանքի հիմնական վայրում պրոբացիայի ծառայության շահառուին հերթական ամենամյա արձակուրդ տրամադրելը չի կասեցնում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը:

24. Հանրային աշխատանքները կատարելիս ստացած վնասվածքների դիմաց փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Հանրային աշխատանքների ձևով պատիժն ամբողջությամբ կրելուց հետո պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին, այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետությանը, պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայրի վարչակազմին, իսկ անձնական գործն` արխիվացվում է:

 

Հոդված 5. Օրենսգիրքի 117-րդ, 118-րդ, 129-րդ և 131-րդ հոդվածներում  «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 120-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը` «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն` սույն օրենսգրքով, «Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 130-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը» բառերով:

2) 2-րդ մասում «31» թիվը փոխարինել «27» թվով.

3) 3-րդ և 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20610-րդ հոդվածով.

          «Հոդված 20610. Պրոբացիայի ծառայության հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը

1. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների կողմից պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ տեղեկատվություն պարզելու նպատակով պրոբացիայի ծառայության հարցումներին սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկ չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20611-րդ հոդվածով.

«Հոդված 20611. Պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը 

1. Պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»։

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20612-րդ հոդվածով.

«Հոդված 20612. Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտք գործելն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելը` 

1. Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտք գործելն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

  

Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «2068» թվից հետո լրացնել «20610, 20611, 20612» թվերը:

 

Հոդված 5.  Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) սույն օրենսգրքի 20610, 20611 և 20612 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ պրոբացիայի պետական ծառայությունը:»:

 

Հոդված 6.  Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ 

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ ենթակետում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա ենթակետում «քրեակատարողական» բառից հետ լրացնել «,պրոբացիայի» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը.

2) 5-րդ մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը:

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ» բառը:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) վերնագրում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.

2) 1-ին, 2․1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.

3) 2-րդ մասում «հավելված 7-ով,» բառերից հետո լրացնել «պրոբացիայի ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում հավելված 7.1-ով,» բառերով:

4) 4-րդ մասը «տրվում։» բառից հետո լրացնել «Պրոբացիայի ծառայողներին դասային աստիճանի համար հավելավճար չի տրվում։» նախադասությամբ:

 

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի՝

1) վերնագրում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.

2) 1-ին մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) վերնագրում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.

2) 1-ին մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագրում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «քրեակատարողական ծառայողների» բառերից հետո լրացնել «,պրոբացիայի ծառայողների» բառերով, «քրեակատարողական ծառայողներին» բառերից հետո լրացնել «,պրոբացիայի ծառայողներին» բառերով, «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «,պրոբացիայի ծառայության» բառերով,  «քրեակատարողական ծառայությունը» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայությունը» բառերով, «քրեակատարողական ծառայողներին» բառերից հետո լրացնել «,պրոբացիայի ծառայողներին» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը «քրեակատարողական» բառերից հետո լրացնել «պրոբացիայի» բառերով։

 

Հոդված 12.  Օրենքի 1-ին հավելվածում՝ 

1) «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ»   «10․00» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող՝

 

 

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ղեկավար

8.25

 

2)  «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ»   «8.50» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող՝

 

 

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ

8.00

 

3) «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ»   «7.50» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող՝

 

 

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալ

7.50

 

Հոդված 13.  Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1 հավելվածով.

«Հավելված 7.1

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն 

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավար

 

 

 

 

 

6.73

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարի տեղակալ, բաժնի պետ, բաժանմունքի պետ

 

 

 

 

6.36

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության գլխավոր մասնագետ

 

 

 

 

 

5.49

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության առաջատար մասնագետ

 

 

 

4.51

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության առաջին կարգի մասնագետ

 

 

 

 

3.72

 

Հոդված 14.  Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի օրենքի ՀՕ-1-Ն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության «քրեակատարողական ծառայողի,» բառերից հետո լրացնել «պրոբացիայի ծառայողի,» բառերը: 

 

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 15-րդ կետում «քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը և նրա տեղակալները» բառերը:

          2) 18-րդ կետում «քրեակատարողական ծառայության պետի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի» բառերը, իսկ «քրեակատարողական ծառայության պետը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը,» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետում «ծառայողները,» բառից հետո լրացնել «պրոբացիայի ծառայողները» բառերը: 

 

          Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ», «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. 1.             Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

           «Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ, որոնց առաջնայնություններից են քրեակատարողական համակարգի բարեփոխումները: Մասնավորապես` ցանկի 2.3-րդ կետի համաձայն ամրագրված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող պրոբացիայի պետական ծառայության ստեղծման անհրաժեշտությունը: Բացի այդ, պրոբացիայի ծառայության ստեղծումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 511-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրով և Հայաստանի Հանրապետություն պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի նիստի թիվ 19 արձանագրային որոշմամբ:

          Պրոբացիայի ծառայությունը նոր է ստեղծվում Հայաստանի Հանրապետությունում և տվյալ ոլորտն առայժմ օրենսդրական կարգավորում չունի: Այդ պատճառով, որպես պրոբացիայի ծառայության ստեղծման իրավական հիմք մշակվել են «Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքները, ինչը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումներին և համահունչ է քրեական արդարադատության ոլորտում որդեգրված քաղաքականությանը:

          Պրոբացիայի ծառայության նախատեսվող լիազորություների մի մասը, ներկայումս իրականացվում է այլ մարմինների կողմից, ուստի միաժամանակ անհրաժեշտություն է առաջանում ՀՀ գործող օրենսդրության մեջ կատարել նաև որոշակի փոփոխություններ, որոնք ներառված են նախագծերի սույն փաթեթում:

 

  1. 2.            Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքներով (այսուհետ` Օրենքներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության հիմնական նպատակները, խնդիրները, օրենքներում օգտագործվող հիմնական հասկացությունները և ամրագրվում են պրոբացիայի սկզբունքները: Օրենքներով նախատեսվում է պրոբացիայի ծառայության տեղը պետական մարմինների համակարգում, կառուցվածքը: Թվարկվում են պրոբացիայի ծառայության լիազորությունները և տարածքային մարմինների գործառույթները կապված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման և ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման հետ, ինչպես նաև այլ գործառույթներ:

          Ամրագրված են պրոբացիայի ծառայության շահառուի իրավական կարգավիճակը, ՀՀ արդարադատության նախարարության և պրոբացիայի ծառայության պետի լիազորությունները կապված պրոբացիայի ծառայության կազմակերպման և գործունեության հետ: «Պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենքում թվարկված են պրոբացիայի ծառայության պաշտոնները և դասային աստիճանները, պրոբացիայի ծառայությունում ծառայության անցնելու, պրոբացիայի ծառայության պաշտոնից ազատման և այլ պաշտոնի փոխադրման, պրոբացիայի ծառայողի ատեստավորման և վերապատրաստման ընթացակարգերը, ինչպես նաև պրոբացիայի ծառայողների իրավունքները, պարտականությունները, երաշխիքները, սահմանափակումները, խրախուսումը, պրոբացիայի ծառայողներին կարգապահական տույժի ենթարկելու դեպքերն ու կարգը:

          «Պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենքն ամրագրում է նաև պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու և ծառայությունը դադարեցնելու ընթացակարգերը, պրոբացիայի ծառայությունում ծառայության պաշտոնում վերականգնումը: Օրենքով նախատեսված է նաև պատասխանատվությունը պրոբացիայի ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար, պրոբացիայի ծառայողների գործողությունների բողոքարկումը և պրոբացիայի ծառայության համագործակցությունն այլ մարմինների հետ:

          Օրենքների ընդունման հիմքում դրված են`

  • Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին ուղղված՝ Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)1 «Պրոբացիայի մասին Եվրոպայի խորհրդի կանոնների վերաբերյալ» հանձնարարականը
  • Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ուղղված՝ Նախարարների կոմիտեի CM/Rec(2014)4 «Էլեկտրոնային մոնիթորինգի վերաբերյալ» հանձնարարականը
  • «Այլընտրանքային պատիժների և միջոցների մասին եվրոպական կանոնների վերաբերյալ» թիվ R (92) 16 հանձնարարականը
  • «Այլընտրանքային պատիժների և միջոցների մասին եվրոպական կանոնների իրականացումը բարելավելու վերաբերյալ» Rec(2000)22 հանձնարարականը
  • «Պայմանական ազատման (պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման) վերաբերյալ» Rec(2003)22 հանձնարարականը
  • «Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ» Rec(2006)2 հանձնարարականը
  • Միավորված ազգերի կազմակերպության «Ազատությունից զրկելու հետ չկապված պատժամիջոցների վերաբերյալ նվազագույն կանոնները» կամ, ինչպես ընդունված է կոչել` Տոկիոյի Կանոնները

          Ներկայումս գրեթե բոլոր եվրոպական երկրներում պրոբացիայի ծառայության վերաբերյալ օրենսդրական դրույթները նախատեսված են կա՛մ քրեական օրենսդրությամբ (Բելգիա, Էստոնիա, Չեխիա, Ֆրանսիա, Հունգարիա, Լատվիա, Մոլդովա, Հոլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ռումինիա), կա՛մ առանձին իրավական ակտերով (Իռլանդիա, Մեծ Բրիտանիա): Կան երկրներ, որտեղ քրեական արդարադատության համակարգում պրոբացիայի ծառայության դերը նախատեսված է քրեական դատավարության օրենսգրքով: Այս առումով,  Հայաստանի Հանրապետության քրեական, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքերով և այլ իրավական ակտերով նախատեսվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Իսկ պրոբացիայի ծառայության խնդիրները, գործունեության սկզբունքները, լիազորությունները, կառուցվածքը, պրոբացիայի ծառայողի իրավական և սոցիալական ապահովման պետական երաշխիքները, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման, ֆինանսավորման և գործունեության վերահսկման կարգը նպատակահարմար է, որ համապարփակ կարգավորվի առանձին իրավական ակտով` «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

  1. 3.                Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպայի Խորհրդի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

 

  1. 4.               Ակնկալվող արդյունքը

«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ կամրագրվեն Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ստեղծման և գործունեության իրավական հիմքերը:

          Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի պրոբացիայի ծառայություն, որն ընդունակ կլինի ամբողջությամբ լուծել օրենքով պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրները և իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ», «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 

«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է «Պրոբացիայի ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը սահմանուելու մասին», «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը սահմանելու մասին», «Թարգմանչի ներգրավման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մի շարք հրամանների և այլ ենթաօրենսդրական ակտերի ընդունում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ», «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ պետական բյուջեում ծախսերի ԵՎ եկամուտների էական ավելացման կամ նվազման մասին 

 

«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետթյան օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական  երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում նախատեսվում են շուրջ երկու հարյուր միլիոն դրամի լրացուցիչ ծախս: