22/12/2015

Արտաշես Սուչյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 599-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 599-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«11» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                             ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՍՈՒՉՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

    Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի     «Ժամկետային  աշխատանքային   պայմանագիր  կնքելու   կարգը  սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի «դ» ենթակետով և 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 13-ի N 01/13/2/3951-15  գրությունը և Ա. Սուչյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

    1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 14-2.1-10) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Արտաշես Աշոտի Սուչյանի հետ 2015 թվականի դեկտեմբերի 11-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

     2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: