05/10/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 14-1.2-10) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Սիրվարդ Գևորգյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 500-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն N 500-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«02» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2015 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի «դ» ենթակետով և 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի N 01/13/1/3279-15 գրությունը և Ս. Գևորգյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 14-1.2-10) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Սիրվարդ Հուսիկի Գևորգյանի հետ 2015 թվականի հոկտեմբերի 2-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: