19/09/2015

ՀՀ ԱՆ աշխատակազմի քարտուղարության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը ՀՀ ԱՆ աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Մարիետա Մելիքյանի վրա դնելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 477-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 477-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 

«18» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                             ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՄԱՐԻԵՏԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով և hիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

  1. 2015 թվականի սեպտեմբերի 18-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի (ծածկագիր՝ 14-2.1-19) պարտականությունների ժամանակավոր կատարումը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ (ծածկագիր՝ 14-2.2-80) Մարիետա Մելիքյանի վրա՝ մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնում նշանակում կատարելը: