08/09/2015

Անի Աղայանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնականի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 455-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 455-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

   «07» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                                             ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՆԻ ԱՂԱՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի     14-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի զ ենթակետը, ինչպես նաև Ա.Աղայանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ`

 

1. Անի Արայիկի Աղայանին 2015 թվականի սեպտեմբերի 7-ից նշանակել  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնականի պաշտոնում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր: