08/06/2005

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ, 62-րդ հոդվածի 6-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2005 թվականի 10.06.05-ի համարում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք), ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից` 2005թ. 20.06.05-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2005 թվականի հունիսի 1-ը: Հայտնում ենք, որ այն հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության պահանջներին, որոնց համաձայն «Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող և փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ կամ եթե սույն օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ»: Մասնավորապես.

1. Օրենքի 4-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ կետի ուժով համայնքի ղեկավարի պարտականությունը ժամկետի առումով սահմանափակվում է: Նույն կետի համաձայն համայնքի ղեկավարի համար սահմանվում է պարտականության փոփոխություն և լրացուցիչ պարտականություն, այն է` ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների, ընտրողներին ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու մասին քաղաքացիների դիմումները ստանալուց 2 օրվա ընթացքում իր կարծիքն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչությանը (այսուհետ` Լիազոր մարմին), մինչդեռ Օրենսգրքի համաձայն համապատասխան որոշում կայացնում էր հենց ինքը` համայնքի ղեկավարը:

2. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետով իրավաբանական անձանց համար` կոնկրետ դեպքում հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոյի համար, սահմանվում է ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմաններ ապահովելու պարտականություն:

Նմանատիպ պարտականություն է սահմանվել նաև թերթերի և ամսագրերի հիմնադիրների համար (հոդված 11, կետ 10):

3. Օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ կետում նախատեսված է իրավաբանական անձանց կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից:

4. Օրենքի 12-րդ հոդվածում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված է լրացուցիչ պարտականություն` կապված թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակելու հետ:

5. Օրենքի 17-րդ հոդվածը նախատեսում է Օրենսգրքում լրացնել նոր 271 հոդված, որի 4-րդ կետը սահմանափակում է ֆիզիկական անձանց իրավունքները, խոսքը, մասնավորապես վերաբերում է «ոչ ոք» հասկացությանը:

6. Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն սահմանափակվել է նախարարների, նրանց տեղակալների, մարզպետների, Երևանի քաղաքապետի, համայնքների ղեկավարների և այլ անձանց իրավունքը` լինել ընտրական հանձնաժողովի անդամ: