ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվություն «Իրավական ակտերի մասին»

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ, 62-րդ հոդվածի 6-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

1. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 16-ի N 3 (302) համարում հրապարակված` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 26-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող, պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր է պարունակում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 16-ի N 3 (302) համարում հրապարակված` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-56-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 17-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

3. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 16-ի N 3 (302) համարում հրապարակված` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-57-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 17-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

4. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 16-ի N 3 (302) համարում հրապարակված` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-58-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 26-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող, պարտականությունների կատարման կարգ սահմանող և փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր է պարունակում:

5. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 16-ի N 3 (302) համարում հրապարակված` «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-59-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 26-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր է պարունակում:

6. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 16-ի N 3 (302) համարում հրապարակված` «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-60-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 17-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

7. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 16-ի N 3 (302) համարում հրապարակված` «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-62-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 26-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքները սահմանափակող, նոր պարտականություններ սահմանող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր է պարունակում:

8. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 16-ի N 3 (302) համարում հրապարակված` «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-63-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 17-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

9. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 16-ի N 3 (302) համարում հրապարակված` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՕ-66-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 26-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն գործատու իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար նոր պարտականություններ սահմանող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր է պարունակում:

10. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 16-ի N 3 (302) համարում հրապարակված` «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՕ-67-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 26-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքները սահմանափակող, պարտականությունների կատարման կարգ սահմանող և փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր է պարունակում: