21/11/2025
Արդարադատության նախարարի N 769-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 769-Լ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 667-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
-
Արդարադատության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 13-ի «Քրեակատարողական ծառայողների, պրոբացիայի ծառայողների և հարկադիր կատարողների վերապատրաստման կարգը սահմանելու մասին, ինչպես նաև արդարադատության նախարարի 2023 թվականի օգոստոսի 21-ի N 499-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 667-Լ հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանով հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Ժամանակացույցում ներառված խմբերը պետք է կազմվեն առնվազն 25 Ծառայողից, որպեսզի հնարավոր լինի ապահովել վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը:» նախադասությունը,
2) Հրամանով հաստատված N 2 հավելվածի 21-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Ժամանակացույցում ներառված խմբերը պետք է կազմվեն առնվազն 20 Ծառայողից, որպեսզի հնարավոր լինի ապահովել վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը:» նախադասությունը,
3) Հրամանով հաստատված N 3 հավելվածի 21-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Ժամանակացույցում ներառված խմբերը պետք է կազմվեն առնվազն 20 Ծառայողից, որպեսզի հնարավոր լինի ապահովել վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը:» նախադասությունը:
-
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: