22/10/2025

Արդարադատության նախարարի N 707-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 707-Լ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 667-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝
Արդարադատության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 13-ի «Քրեակատարողական ծառայողների, պրոբացիայի ծառայողների և հարկադիր կատարողների վերապատրաստման կարգը սահմանելու մասին, ինչպես նաև արդարադատության նախարարի 2023 թվականի օգոստոսի 21-ի N 499-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 667-Լ հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները․
1) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 Հավելվածի՝
ա․  6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-րդ կետ. 
«6․1․ Քրեակատարողական ծառայության առջև ծառացած առանձին խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված՝ Ծառայողների հատուկ մասնագիտական գիտելիքների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված կարող է անցկացվել լրացուցիչ վերապատրաստում:»․
բ․ 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-րդ կետ․
«18.1. Սույն հավելվածի 6.1.-րդ կետում նախատեսված լրացուցիչ վերապատրաստման անհրաժեշտությունն առաջանալու դեպքում Քրեակատարողական ծառայության պետի կողմից Ուսումնական հաստատություն են ներկայացվում Ծառայողներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների զարգացման համար վերապատրաստման նախընտրելի թեմաներն ու ժամանակացույցը:»․
գ․ 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-րդ կետ.
«19.1. Սույն հավելվածի 6.1.-րդ կետում նախատեսված դեպքում Ուսումնական հաստատության տնօրենը վերապատրաստման ծրագիրը, թեմաները, գործնական պարապմունքների ցանկերը և ժամանակացույցը նախարարի հաստատմանն է ներկայացնում Քրեակատարողական ծառայության պետի կողմից Ծառայողներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների զարգացման համար վերապատրաստման նախընտրելի թեմաներն ու ժամանակացույցը ներկայացնելու օրվանից 10-օրյա ժամկետում:»,
      2) Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 Հավելվածի՝
ա․ 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-րդ կետ.   
«6․1․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության առջև ծառացած առանձին խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված՝ Ծառայողների հատուկ մասնագիտական գիտելիքների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված կարող է անցկացվել լրացուցիչ վերապատրաստում:»․
բ․ 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-րդ կետ․
«18.1. Սույն հավելվածի 6.1.-րդ կետում նախատեսված լրացուցիչ վերապատրաստման անհրաժեշտությունն առաջանալու դեպքում Գլխավոր հարկադիր կատարողի կողմից Ուսումնական հաստատություն են ներկայացվում Ծառայողներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների զարգացման համար վերապատրաստման նախընտրելի թեմաներն ու ժամանակացույցը:»․
գ․ 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-րդ կետ․
«19.1. Սույն հավելվածի 6.1.-րդ կետում նախատեսված դեպքում Ուսումնական հաստատության տնօրենը վերապատրաստման ծրագիրը, թեմաները, գործնական պարապմունքների ցանկերը և ժամանակացույցը նախարարի հաստատմանն է ներկայացնում Գլխավոր հարկադիր կատարողի կողմից Ծառայողներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների զարգացման համար վերապատրաստման նախընտրելի թեմաներն ու ժամանակացույցը ներկայացնելու օրվանից 10-օրյա ժամկետում:»,
3) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 Հավելվածի՝
ա․ 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-րդ կետ. 
«6․1․ Քրեակատարողական ծառայության առջև ծառացած առանձին խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված՝ Ծառայողների հատուկ մասնագիտական գիտելիքների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված կարող է անցկացվել լրացուցիչ վերապատրաստում:»․
բ․ 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-րդ կետ․
«18.1. Սույն հավելվածի 6.1.-րդ կետում նախատեսված լրացուցիչ վերապատրաստման անհրաժեշտությունն առաջանալու դեպքում Պրոբացիայի ծառայության պետի կողմից Ուսումնական հաստատություն են ներկայացվում Ծառայողներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների զարգացման համար վերապատրաստման նախընտրելի թեմաներն ու ժամանակացույցը:»․
գ․ 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-րդ կետ․
«19.1. Սույն հավելվածի 6.1.-րդ կետում նախատեսված դեպքում Ուսումնական հաստատության տնօրենը վերապատրաստման ծրագիրը, թեմաները, գործնական պարապմունքների ցանկերը և ժամանակացույցը նախարարի հաստատմանն է ներկայացնում Պրոբացիայի ծառայության պետի կողմից Ծառայողներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների զարգացման համար վերապատրաստման նախընտրելի թեմաներն ու ժամանակացույցը ներկայացնելու օրվանից 10-օրյա ժամկետում:»:
  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
                                Պարտականությունները կատարող՝
ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑ