30/10/2025
Արդարադատության նախարարի N 721-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 721-Ա
ՌՈՒԶԱՆՆԱ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 80-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի եզրակացությունը, ինչպես նաև Ռ. Խուդավերդյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Ռուզաննա Ռոբերտի Խուդավերդյանին 2025 թվականի նոյեմբերի 3-ից նշանակել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր: