25/05/2023

Արսեն Աֆրիկյանին Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի N 277-Ա հրաման

 

Հ Ր Ա Մ Ա Ն   N 277-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«22» ՄԱՅԻՍԻ 2023 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՐՍԵՆ ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի մայիսի 22-ի գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Աֆրիկյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արսեն Սամվելի Աֆրիկյանին 2023 թվականի մայիսի 23-ից ազատել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
  2. Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին՝ ապահովել Արսեն Աֆրիկյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը:

 

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

                                     ԼԵՎՈՆ ԲԱԼՅԱՆ