10/08/2022

ՀՀ Արդարադատության նախարարի 2022 թվականի օգոստոսի 10-ի N 463-Ա հրաման

 

Հ Ր Ա Մ Ա Ն   N 463-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«10» ՕԳՈՍՏՈՍԻ 2022 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ՝ ԸՍՏ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓեՏՐՎԱՐԻ 08-Ի N 60-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով և 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ    Ե Մ՝

 

  1. Արդարադատության նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) վերապահված քաղաքականության իրականացման բնագավառներում արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար) տեղակալների կողմից համապատասխան աշխատանքների համակարգման և ապահովման, ինչպես նաև նրանց միջև աշխատանքի բաշխումն իրականացնելու նպատակով` սահմանել, որ

1) Նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը Նախարարության աշխատանքները համակարգում է Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի համակարգման և դրանց իրականացման ապահովման,

բ. միջպետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցության ապահովման,

գ. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքով Նախարարության լիազորությունների շրջանակներում միջազգային պայմանագրերի հետ կապված լիազորությունների իրականացման ապահովման,

դ. Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացների իրավական ապահովման աշխատանքների համակարգման,

ե. այլ պետությունների, միջազգային դոնոր և վարկատու կազմակերպությունների հետ համագործակցության,  համատեղ իրականացվող ծրագրերի ապահովման և ընդհանուր համակարգման,

զ.       հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության և ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

է. հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման,

ը. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության քաղաքականության և զարգացման ծրագրերի մշակման, իրավական ակտերի պաշտոնական թարգմանության ապահովման.

թ. անձնական տվյալների պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության համակարգման,

2) Նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, միջազգային իրավական համագործակցության վարչության, ինչպես նաև` Նախարարության համակարգում գործող Անձնական տվյալների պաշտպանության գործակալության և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով.

3) Նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը  Նախարարության աշխատանքները համակարգում է Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ապահովման,

բ. իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց շրջանառության կազմակերպման,

գ. Նախարարության իրավասության շրջանակում, որպես կիրառող մարմին, իրավական ակտերի պաշտոնական պարզաբանման նախագծերի պատրաստման,

դ. քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ապահովման,

ե. պետական իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության ապահովման,

    զ. իրավական ակտերի հրատարակման, հրապարակման և ինկորպորացիայի ապահովման,

է. քաղաքացիական և քրեական գործերով իրավական փոխօգնության, հանցագործություն կատարած անձանց հանձման, դատապարտյալների փոխանցման ոլորտի համակարգման,

4) Նախարարի  տեղակալ Արմենուհի Հարությունյանը իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության իրավական ապահովման վարչության, իրավական ակտերի փորձաքննության գործակալության, իրավական փոխօգնության վարչության,  ինչպես նաև Նախարարության համակարգում գործող և «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով.

5) Նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. իր իրավասության շրջանակներում դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական ուղղությունների և համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

բ. էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման,

գ. դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակման ապահովման,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային ծառայությունների մատուցման նպատակով միասնական գրասենյակների գործարկման,

ե. դատական փորձաքննությունների ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, փորձաքննությունների, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման ապահովման:

6) Նախարարի  տեղակալ  Գրիգոր Մինասյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, ինչպես նաև ոլորտի համապատասխան մասնագետների ներգրավման միջոցով.

7) Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ծրագրի համակարգման,

          բ. քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

գ. պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

դ. ազատությունից զրկման վայրերում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտի օրենսդրության, համապատասխան միջազգային կազմակերպությունների (ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե և այլն) հետ կապերի ապահովման,

ե. ներման խնդրագրերի քննարկման գործընթացի ապահովման,

զ. անչափահասների արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման ապահովման,

է.քրեական և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության մշակման և կատարելագործման ապահովման.

ը. Նախարարության և Նախարարության համակարգում օրենքով ստեղծված մարմինների աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման ապահովման,

8) Նախարարի  տեղակալ Արփինե Սարգսյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն», «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»,«Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայությունների միջոցով:

  1. Նախարարի տեղակալները օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում են իրենց հանձնարարված բնագավառներից բխող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացման, ինչպես նաև՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարման աշխատանքների համակարգման գործառույթներ։
  2. Հաստատել Նախարարի տեղակալների կողմից՝ ըստ պետական մարմիններին վերապահված բնագավառների օրենսդրության մշակման աշխատանքների համակարգման ցանկը՝ համաձայն Հավելվածի:
  3. Ուժը կորցրած ճանաչել արդարադատության նախարարի 2022 թվականի փետրվարի 8-ի՝ «Արդարադատության նախարարի կողմից տեղակալների միջև լիազորություններ պատվիրակելու, նրանց կողմից՝ ըստ պետական մարմիններին վերապահված բնագավառների օրենսդրության մշակման աշխատանքների համակարգման ցանկը հաստատելու, ինչպես նաև՝ Արդարադատության նախարարի 2021 թվականի ապրիլի 6-ի N 124-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 60-Ա հրամանը:

 

 

  ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ




                                                                                                        

 

 

 

 

 

 

 

            Հավելված

              Արդարադատության նախարարի

                  2022 թվականի օգոստոսի 10-ի

               N 463-Ա հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ԸՍՏ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ 

 

Երանուհի Թումանյանց

Արդարադատության նախարարի

 տեղակալ

 

 

Արմենուհի Հարությունյան

Արդարադատության նախարարի տեղակալ

 

 

                               ԲՆԱԳԱՎԱՌԸ 

 

Միգրացիայի, սփյուռքի, արտաքին գործերի, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ կապերի ու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության և ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման ապահովման, մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, բարեգործական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տնտեսական մրցակցության, էկոնոմիկայի, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի, հարկային, մաքսային և նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության

 

 

Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարարի  տեղակալ

 

Արփինե Սարգսյան

Արդարադատության նախարարի  տեղակալ

հանրային ծառայությունների կարգավորման, հարկադիր կատարման ծառայության, դատական և իրավական ոլորտների բարեփոխումների,  էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման

 

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների քաղաքականության մշակման, ներման խնդրագրերի քննարկման գործընթացի ապահովման, անչափահասների արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման ապահովման, քրեական և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության մշակման և կատարելագործման ապահովման, ոստիկանության բարեփոխումների ծրագրի համակարգման: