19/11/2021

Դավիթ Աշոտի Պետոյանին արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի իրավաբանի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխաեվոր քարտուղարի՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ի N 1598-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1598-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

«19» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021 Թ.    ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԴԱՎԻԹ ԱՇՈՏԻ ՊԵՏՈՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-18.2-Մ6-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ6-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 18-ի եզրակացությունը և Դ. Պետոյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Դավիթ  Աշոտի Պետոյանին 2021 թվականի նոյեմբերի 22-ից, 6 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ6-2) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Դ. Պետոյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորութունների ապահովման բաժնի պետ (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Ղ4-1) Ալբերտ Վիրաբյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝  111 115 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար