19/02/2021

Թագուհի Հարությունի Հարությունյանին Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 55-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  55-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«18» ՓԵՏՐՎԱՐԻ 2021 Թ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԹԱԳՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.5-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 18-ի եզրակացությունը և Թ. Հարությունյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Թագուհի Հարությունի Հարությունյանին 2021 թվականի փետրվարի 19-ից նշանակել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ3-1) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝ 310 858 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: