19/02/2021
Թագուհի Հարությունի Հարությունյանին Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 55-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 55-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«18» ՓԵՏՐՎԱՐԻ 2021 Թ. ԵՐԵՎԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.5-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 18-ի եզրակացությունը և Թ. Հարությունյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Թագուհի Հարությունի Հարությունյանին 2021 թվականի փետրվարի 19-ից նշանակել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ3-1) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել՝ 310 858 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: