Դեպի վեր

25/09/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Էդգար Արմենի Հովսեփյանին Արդարադատության նախարարության Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի 383-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  383-Ա 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 

«25» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԷԴԳԱՐ ԱՐՄԵՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ           ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.3-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի   16-րդ մասով,  16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբեր 23-ի եզրակացությունը և Է. Հովսեփյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Էդգար Արմենի Հովսեփյանին 2020 թվականի սեպտեմբերի 28-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետի                                       (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Է. Հովսեփյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Սուրենի Խաչատրյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 310 858 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն