25/09/2020
Էդգար Արմենի Հովսեփյանին Արդարադատության նախարարության Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի 383-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 383-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԷԴԳԱՐ ԱՐՄԵՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.3-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբեր 23-ի եզրակացությունը և Է. Հովսեփյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Էդգար Արմենի Հովսեփյանին 2020 թվականի սեպտեմբերի 28-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Է. Հովսեփյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Սուրենի Խաչատրյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 310 858 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: