01/06/2020

Աննա Արմենի Ղավալյանին Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.13-Մ3-3) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մայիսի 25-ի N 437-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 437 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «25» ՄԱՅԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՆՆԱ ԱՐՄԵՆԻ ՂԱՎԱԼՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.13-Մ3-3)  ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը և Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.13-Մ3-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 23-ի եզրակացությունը ու Ա. Ղավալյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Աննա Արմենի Ղավալյանին 2020 թվականի մայիսի 25-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.13-Մ3-3)  պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ա. Ղավալյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Տավուշի մարզային ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.13-Մ3-2)  Վահրամ Օհանյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 175 932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

4.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար