06/04/2020

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու մասին մասին» ՀՀ արդարադատության նախարարի 139-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 139-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 «06» ԱՊՐԻԼԻ 2020 Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ ենթակետով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

  

  1. Հաստատել արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության`

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի կանոնադրությունը՝ համաձայն N 1 Հավելվածի,

2)    միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի կանոնադրությունը՝ համաձայն N 2 Հավելվածի,

3)    քաղաքացիների սպասարկման բաժնի կանոնադրությունը՝ համաձայն   N 3 Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: