13/03/2020

Սամվել Սարգսի Գուրջանյանին Պրոբացիայի Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.4-Մ3-2) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 13-ի N 243-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 243 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «13» ՄԱՐՏԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍԻ ԳՈՒՐՋԱՆՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ

 (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.4-Մ3-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.4-Մ3-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 12-ի եզրակացությունը և Ս. Գուրջանյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Սամվել Սարգսի Գուրջանյանին 2020 թվականի մարտի 16-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.4-Մ3-2) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ս. Գուրջանյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.4-Մ3-1) Սերգեյ Բայբուրցյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 240 750 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

4.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար