15/01/2020

«Կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի, հիվանդության պատմագրի, հիվանդության պատմագրի (բժշկական քարտի) քաղվածքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրման ձևերը և դրանց լրացման ուղեցույցները հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի հունվարի 14-ի N 10-Լ հրաման

  Հ Ր Ա Մ Ա Ն N 10-Լ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

   «14» ՀՈՒՆՎԱՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԳՐԻ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԳՐԻ (ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ) ՔԱՂՎԱԾՔԻ, ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԵՎ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

       Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 135-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

      1. Հաստատել.

1) կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի ձևը`համաձայն N 1 հավելվածի. 

2) կալանավորված անձի կամ դատապարտյալի հիվանդության պատմագրի  ձևը` համաձայն  N 2 հավելվածի.

3) կալանավորված անձի կամ դատապարտյալի հիվանդության պատմագրի (բժշկական քարտի) քաղվածքի ձևը` համաձայն  N 3 հավելվածի.

4) խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրման ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրման ձևի լրացման ուղեցույցը` համաձայն  N 5 հավելվածի.

6) կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի լրացման ուղեցույցը` համաձայն N 6 հավելվածի.

7) կալանավորված անձի կամ դատապարտյալի հիվանդության պատմագրի լրացման ուղեցույցը` համաձայն  N 7 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանի`

1)   1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ձևը տպագրվում է A5 ֆորմատի տպագրական թղթի վրա, կազմը` կոշտ.

2)   1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի շապիկը սպիտակ գույն է, կազմի վրա գրված տեքստը` սև.

3)  1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ձևի «Գրանցումներ տեղափոխությունների մասին» աղյուսակը բաղկացած է 2 թերթից, «Համառոտ տեղեկություններ տարած հիվանդությունների և վնասվածքների մասին» աղյուսակը բաղկացած է 2 թերթից, «Ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները» աղյուսակը` 2 թերթից, «Տեղեկություններ հիվանդանոցային բուժման վերաբերյալ» աղյուսակը` 4 թերթից, «Ամբուլատոր օգնություն (ներառյալ մասնագետների խորհրդատվությունը)» աղյուսակը բաղկացած է 20 թերթից, «Դիսպանսեր հսկողություն (ներառյալ մասնագետների խորհրդատվությունը)» աղյուսակը բաղկացած է 6 թերթից, «Ստոմատոլոգիա» բաժինը բաղկացած է 4 թերթից, «Թերթիկ ժամանակավոր անաշխատունակության մասին» աղյուսակը բաղկացած է 2  թերթից.

4)  1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ձևը տպագրվում է A4 ֆորմատի տպագրական թղթի վրա, կազմը` կոշտ: Հիվանդության պատմագրի շապիկը սպիտակ գույն է, կազմի վրա գրված տեքստը` սև.

5)  1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ձևի «Օրագիր» աղյուսակը բաղկացած է 6 թերթից, «Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման ժամանակ օգտագործված դեղերի, պարագաների և նյութերի» թերթիկը բաղկացած է 6 թերթից:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 20-ից:

                                                             

                        ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ