27/01/2009
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձեվը, հայտարարություն ներկայացնելու կարգը եվ ժամկետները հաստատելու մասին
|
ՀՀ արդարադատության նախարարության կողմից 20 փետրվարի 2009 թ. Պետական գրանցման թիվ 05009077
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ hոդվածները, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1 հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է. 1. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին ներկայացվող իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը»՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է): 2. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները»՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է): 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. Համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի` իրավաբանական անձի մաuով իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը փաuտացի (իրական) հuկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի (գործարար հարաբերության) նկատմամբ և (կամ) ի շահ որի իրականացվում է գործարար հարաբերությունը կամ գործարքը: 2. Իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն: 3. Ես՝ ——--- անուն, հայրանուն, ազգանուն —ս, հանդիսանալով ———---- անվանումը, կազմակերպաիրավական ձևը ———— իրավաբանական անձի ——- կարգավիճակը ———, հայտարարում եմ, որ նշված իրավաբանական անձը՝ 1) ▽ ունի իրական շահառու, 2) ▽ չունի իրական շահառու (տե՜ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և ժամկետների 3-րդ կետը), 3) ▽ չի տիրապետում իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության (տե՜ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և ժամկետների 4-րդ կետը): 4. Իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում՝ հայտարարում եմ նրա հետևյալ տվյալները՝
1) ———————------- անունը, ազգանունը ———————,
2) ————————-------- ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի) ——————------- (ենթակա է լրացման տեղեկատվության առկայության դեպքում),
3) —————----- բնակության վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան) ————----- (ենթակա է լրացման տեղեկատվության առկայության դեպքում),
4) —————----- քաղաքացիությունը ——————------ (ենթակա է լրացման տեղեկատվության առկայության դեպքում),
5) —————----- անձնագրի սերիան/համարը, տրամադրման ամսաթիվ —————— (տե՜ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և ժամկետների 5-րդ կետը):
5. Այն դեպքում, երբ անձը նշում է կատարել սույն հայտարարության 3-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերում, ապա սույն կետում ներկայացվում են իրական շահառուի բացակայության կամ նրա վերաբերյալ տվյալներին չտիրապետելու օբյեկտիվ հիմնավորումները:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի … «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը» թիվ ….-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ում սահմանված ձևով հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) իրավաբանական անձի կողմից ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը և այլն) կամ հիմնադիրների, մաuնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 22 հոդվածներով սահմանված կարգով՝ նշված հոդվածներով նախատեսված դիմումը տրամադրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: 2. Հայտարարությունը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին պետք է տրամադրվի թղթային տարբերակով: 3. Հայտարարության 3-րդ կետի 2-րդ ենթակետը՝ «Չունի իրական շահառու» նշվում է այն դեպքում, երբ իրավաբանական անձն օբյեկտիվ պատճառներով չունի կամ չի կարող ունենալ իրական շահառու: Այս դեպքում համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում հայտարարության 5-րդ կետում: Իրական շահառու չունենալու հնարավոր դեպքեր կարող են հանդիսանալ, երբ՝ 1) գրանցվում է հիմնադրամ. 2) գրանցվում է պետության կողմից հիմնադրվող իրավաբանական անձ. 3) այլ հնարավոր դեպքեր: 4. Հայտարարության 3-րդ կետի 3-րդ ենթակետը՝ «Չի տիրապետում իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության» կարող է նշվել միայն բաց բաժնետիրական ընկերության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ անձն օբյեկտիվ պատճառներով չի տիրապետում և չէր կարող տիրապետել իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության: Այդ դեպքերում համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում հայտարարության 5-րդ կետում: 5. Իրական շահառուի անձնագրային տվյալների բացակայության դեպքում` իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը հայտարարության՝ իրական շահառուի վերաբերյալ տվյալների 4-րդ կետի 5-րդ ենթակետում լրացնում է իր անձնագրային տվյալները` փակագծերում նշելով իր անունը և ազգանունը: 6. Միևնույն իրավաբանական անձին վերաբերող յուրաքանչյուր հայտարարության վրա դրվում է հերթական համար: 7. Երկու կամ ավելի իրական շահառուների առկայության դեպքում հայտարարության մեջ լրացվում են համապատասխան թվով իրական շահառուների տվյալները` յուրաքանչյուրի համար օգտագործելով նույն հայտարարության ձևը` իր հերթական համարով: 8. Լրացվող հայտարարության դարձերեսին պետք է նշված լինի սույն հավելվածով սահմանված՝ հայտարարության ներկայացնելու կարգը և ժամկետները: |