Դապարտյալներն արդեն համակարգչային լսարան ունեն

26/04/2012

Ապրիլի 25-ին ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի մասնակցությամբ բացվեց դատապարտյալների համար նախատեսված տեխնիկապես հագեցած համակարգչային լսարան: Քրեկատարողական հիմնարկի դատապարտյալների մեծ մասը տիրապետում է համակարգչին, մի մասն էլ մասամբ է ծանոթ որոշ ծրագրերի: Այսուհետ դատապարտյալները հնարավորություն կստանան կատարելագործելու իրենց գիտելիքները:

Նորաբաց լսարանում նախարարի տեղակալը զրուցեց ժամանակավորապես անազատության մեջ գտվող մարդկանց հետ, որոնց հիմնականում հետաքրքրում էին սահմանափակ տարածքում ուսում ստանալու հնարավորությունները: Այնուհետև «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ Արամ Օրբելյանն այցելեց դատապարտյալների կացարան և հիմնարկի գրադարան, որը վերջերս է համալրվել «Գրքեր՝ դատապարտյալներին» ակցիայի շրջանակներում հավաքված գրքերով: