|27.01.2010| ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
27/01/2010
Հաշվի առնելով լրատվության առանձին միջոցներով հրապարակված ոչ լիարժեք տեղեկատվությունը` դատապարտյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի մասին, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից արված բազմաթիվ հարցումներըª տեղեկացնում ենք. ս.թ. հունվարի 21-ին և 22-ին «Դատապարտյալների հիվանդանոց» րեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ս.Միքայելյանը գանգատվել է սրտի և ձախ թիակի շրջանում ունեցած ցավերից: Բժշկական ստուգմամբ դատապարտյալի մոտ գրանցվել է արյան ճնշման անկում: Ցուցաբերվել է բժշկական համապատասխան օգնություն, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը կայունացել է: Ներկայումս դատապարտյալը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո, իսկ առողջական վիճակը համապատասխանում է 2009թ. դեկտեմբերին կատարված վիրահատությամբ պայմանավորված հետվիրահատական ակնկալվող վիճակին: