|20.01.2010| ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԱՆՄԱՆ ԶԱՆԳՎԱԾ

20/01/2010

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ս.թ. հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Մ.Գևորգյանի համար իր մոր` Գ. Մելքումյանի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութանման զանգված: Մասնավորապես, երկու հատ «Head & Shoulders» շամպունի մեջ հայտնաբերվել են ինը ռետինե մատնոցներում փաթեթավորված փաթեթներ, որոնցում առկա էին 52.6 գրամ ընդհանուր քաշով յուրահատուկ հոտով դեղնականաչավուն բուսական զանգված, 188 հատ ամբողջական և 16 կտոր կոտրած դեղահաբեր, 40 հատ դեղապատիճ: Հայտնաբերվածն ուղարկվել է համապատասխան փորձաքննության: Փաստի առթիվ կատարվում է քննություն: