|15.01.2009|Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է ծնելիության մակարդակը

15/01/2010

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների, 2009թ-ին հանրապետությունում ծնվել է 44.999 երեխա: Արձանագրվել է 18.765 ամուսնություն և 3.013 ամուսնալուծություն: Գրանցվել է հայրության ճանաչման 14.165 և 131 որդեգրման դեպք: Մահացությունների թիվը կազմել է 27.268: 2008թ-ին ՀՀ-ում արձանագրվել է ծննդյան 41.406, ամուսնության` 18.236 և ամուսնալուծության 3.192 դեպք: 13.257 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 180 երեխա: Մահացությունների թիվը եղել է 27.281: 2007թ-ին հանրապետությունում ծնվել է 40.844 երեխա, արձանագրվել է 18.144 ամուսնություն և 3.083 ամուսնալուծություն: 13.158 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 187 երեխա: Մահացության դեպքերը եղել են 26.827: Այսպիսով, ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում` մահացության դեպքերի մակարդակի նվազման հետ զուգահեռ, ավելացել է: