|24.11.2009| ԳՐԻՊԻ Ա ՏԵՍԱԿԻ H1N1 ԵՆԹԱՏԵՍԱԿԻ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
24/11/2009
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև անձնակազմի շրջանում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով քրեակատարողական հիմնարկներում խստացվել է սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման, կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև անձնակազմի շրջանում գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների հայտնաբերման, մեկուսացման և կանխարգելման գործընթացների նկատմամբ հսկողությունը: Անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժիններում առանձնացվել են մեկուսարաններ, իսկ §Դատապարտյալների հիվանդանոց¦ քրեակատարողական հիմնարկում նախատեսվել է և անհրաժեշտության դեպքում կառանձնացվի կարանտինային բաժանմունք` գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների մեկուսացված մասնագիտացված բժշկական օգնութուն կազմակերպելու համար: Վիրուսի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ կանխելու նպատակով հնարավորինս սահմանափակվել են կալանավորված անձանց և դատապարտյաներին տրամադրվող տեսակցությունները:
Քրեակատարողական ծառայությունը համալրված է համապատասխան դեղորայքի և բժշկական պարագաների պաշարներով` անհրաժեշտության դեպքում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարելու համար: