|22.10.2009| «ԴԱՏԱԼԵՔՍ» ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿՐՊԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
22/10/2009
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.00 «Մարիոթ Արմենիա» հյուրանոցային համալիրի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Դատալեքս» Հանրային տեղեկատվական կրպակի շնորհանդեսը: Միջոցառման հրավիրվածների կազմում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանը, նախարարներ, Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը, իրավապահ համակարգի աշխատակիցներ, լրագրողներ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից:
Նշված համակարգերի ներդրումը նպատակ ունի հանրությանը մատուցել իրական գործիք դատական համակարգի նկատմամբ հանրային վերահսկություն իրականացնելու համար, քանզի այժմ այն ապահովում է դատական համակարգում ընթացող ցանկացած դատավարության վերաբերյալ ընթացակարգային և բովանդակային թափանցիկություն: Մասնավորապես, համակարգի միջոցով հնարավորություն կընձեռնվի հետևել ցանկացած դատական գործով իրականացվող ընթացակարգերին` տեղեկանալ գործի կարգավիճակին և պատմությանը, ուսումնասիրել ժամկետները, որոշումները, ինչպես նաև վերջնական դատական ակտերի ամբողջական տեքստերը: Տվյալ պարագայում բացառություն են կազմելու միայն դռնփակ ռեժիմով ընթացող դատական գործերի վերաբերյալ տեղեկությունները: