|20.09.2009| ՀԱՅ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՏՔԸ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
20/09/2009
«Հայ իրավական միտքը և 21-րդ դարի մարտահրավերները» խորագիրը կրող իրավաբանների համահայկական առաջին համաժողովի շրջանակներում 2009թ սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանի, նախարարության առաջատար մասնագետների և սփյուռքահայ 15 իրավաբանների միջև: Հանդիպման ընթացքում նախարար Գ.Դանիելյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատա-իրավական համակարգը, անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներին, նոտարական համակարգին, դատական դպրոցի և դատավորների նշանակման կարգին, լուսաբանեց արդարադատության խորհրդի աշխատակարգին վերաբերող մանրամասներ, տեղեկացրեց նշված ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին: Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան նախարարին ուղղել իրենց հարցերը, քննարկեցին նշված բնագավառներում միջազգային փորձի և դրանց` հայ իրականության մեջ տեղայնացնելու մի շարք հիմնախնդիրներ:
