|20.09.2007| Ֆուտբոլային հանդիպումները շարունակվում են

20/09/2007


ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կայացած անչափահասների ֆուտբոլային հանդիպման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի նախագահ Կ.Թորոսյանը տեղեկացրել էր, որ պատրաստվում է ֆուտբոլային հանդիպում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների միջև: Այսօր, ժամը 15:00-ին, «Էրեբունի» մարզադաշտում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ֆուտբոլային հանդիպում, որին մեծ աջակցություն են ցուցաբերել ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը և ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանը: Վերջինս անմիջապես մարզադաշտում, մեծ ոգևորությամբ, երկրպագում էր երկու թիմերին: Միջոցառմանը հյուրընկալել էին նաև Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանը, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Օհանյանը և այլ պաշտոնյաներ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱՆ «ԿՈՇ» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները, որն ավարտվեց ` ընկերական մեկ հավասար հաշվով: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս ֆուտբոլային խաղը իրականացնելու համար տրամադրվել էին բոլոր անհրաժեշտ միջոցներն ու պայմանները` սպորտային գեղեցիկ համազգեստ, լավ մարզադաշտ և բարձր ուշադրություն, իսկ դատապարտյալներն իրենց հերթին ջանք չխնայեցին հանդիպումը բարձր մակարդակով և պրոֆեսիոնալ անցկացնելու համար: