|06.07.2009| ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

06/07/2009

Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ընդունեց Ֆրանսիայի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ժան-Պոլ Դելվուանին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Պարոն Ժան-Պոլ Դելվուանը հայտնեց, որ Ֆրանսիայի օմբուդսմենի գրասենյակը շահել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցություն ցուցաբերելու տենդերը` ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետությունում կաշխատեն մեկուկես տարի: Ֆրանսիայի մարդու իրավունքերի պաշտպանին հետաքրքրում էին տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև համագործակցության մասին` քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Զրույց է ընթացել նաև ընդհանուր խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Արդարադատության նախարարը մանրամասն պատասխանել է Ֆրանսիացի հյուրերի հարցերին և հայտնել պատրաստակամություն` ապագայում ցուցաբերել աջակցություն Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին` իրենց ծրագրերի իրականացման գործում, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակ: