|02.06.2009| Հանդիպում Սլովակիայի Հանրապետության պատվիրակության հետ

02/06/2009

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության պատվիրակությունը` Տիվոր Միկուշ Նահանգապետի գլխավորությամբ, և այդ երկրի պառլամետի պատգամավորներ պարոն Գ. Պալիայի և Լ.Փարիզեկի մասնակցությամբ: Պատվիրակությունը ս.թ. մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ: Պատվիրակությունը հայտնել է, որ Արմավիր մարզի և Տռնավա նահանգի միջև ստորագրվել է հուշագիր, որով սկիզբ է դրվել այդ երկու տարածքային միավորների համագործակցությանը: Պատվիրակությունը ակնկալում էր պարզաբանումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մասնավորապես ներդրումների հնարավորության, այդ ոլորտում ռիսկերի տարածվածության և ձեռնարկատիրության պաշտպանվածության հարցերով: Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը բարձրացված հարցերով տվեց համալիր պարզաբանումներ և միաժամանակ պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս ցուցաբերելու համարժեք աջակցություն: Նշվեց նաև մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ Կառավարության ընդունած որոշումը, որով մինչև 2011թ. հունվարի 1-ն արգելվել են ստուգումները փոքր և միջին ձեռնարկություններում: Հյուրերը հայտնեցին, որ իրենց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներդրումների տեսանկյունից միանգամայն ընդունելի է և իրենք պատրաստվում են սեղմ ժամկետներում ձեռնարկել կոնկրետ քայլեր: