|04.05.2009|ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

04/05/2009

Ապրիլի 28-ին «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման ֆեդերալ ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Համագործակցությունն իր մեջ ներառում է` համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, միջազգային գիտագործնական սեմինարների կազմակերպում, գիտական աշխատանքների հավաքածուների համատեղ հրատարակումներ, համագործակցություն բուհական և հետբուհական կրթության ոլորտում, մասնագետների փոխանակում և այլն: