|08.12.2008| ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ
09/12/2008
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն էր այցելել պրոֆեսիոնալ բոքսի WBC/WBA/IBF վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանք Դարչինյանը: Հյուրին ընդունեց արդարադատության նախարար պարոն Գևորգ Դանիելյանը, որը շնորհավորելով համաշխարհային սպորտում ձեռք բերած աննախադեպ մեծ հաջողությունների համար, նախարարության համակարգի անունից ուղղեց մաղթանքներ և հավաստեց, որ իրենք, հպարտ լինելով հայազգի չեմպիոնի նվաճումներով, ևս որևէ կասկած չունեն հանրահայտ բռնցքամարտիկի առաջիկա ծրագրերի իրատեսական լինելու հարցում և մշտապես ցուցաբերելու են բարոյական աջակցություն:
