|12.09.2007|ՀՀ արդարադատության նախարարության նոր կայքը
12/09/2007
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության պաշտոնական կայքն ամբողջովին վերափոխվել է, որի նոր հասցեն է www.moj.am:
Կայք էջի հեղինակ և պատասխանատու Արսեն Բաբայանի խոսքերով` կայքն ամբողջովին պատրաստվել է նախարարության ջանքերով, այն տեխնիկապես հագեցած է և համապատասխանում է ներկայիս պահանջներին: Կայքում մեծ ուշադրություն է դարձվել Եվրոպական Դատարանի վճիռների հրապարակմանը և այս պահին արդեն տեղադրված է «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» վճռի պաշտոնապես թարգմանված հայերեն տարբերակը: Հնարավորություն է ստեղծվել կայքում բաժանորդագրվել, որի միջոցով բաժանորդները հնարավորություն կստանան մասնակցելու մի շարք քննարկումների, էլեկտրոնային հարցազրույցների, հարցումների և ծանոթանալ նախարարությունում իրականացվող միջոցառումներին, ծրագրերին և այլ նորություններին: Այնուամենայնիվ, կայքը դեռ ունի կայանալու խնդիր` համակարգի պատմության և հետագա ծրագրերի վերաբերյալ նյութերով հարստացնելու առումով: Ա. Բաբայանը նշեց նաև, որ ակնկալում է ստանալ կայքի այցելուների առաջարկություններն ու նկատառումները, որոնք կնպաստեն կայք էջի բարելավմանը: