|10.11.2008| ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻՆ

10/11/2008

Նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Մարի Յովանովիչին: Հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվեց մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դատավարության ընթացքի, քրեական դատավարության օրենսգրքի նախագծի, ինչպես նաև Հայաստանում դատաիրավական բարեփոխումների մասին: Արդարադատության նախարարը հանգամանորեն ներկայացրեց բոլոր հարցերի պարզաբանումները և դեսպանի խնդրանքով ներկայացրեց դատաիրավական բարեփոխումների բնագավառի վերաբերյալ մանրամասներ: Հանդիպման վերջում կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: