|03.10.2008| ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

03/10/2008

Սեպտեմբերի 23-ից 24-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ միջազգային գիտագործնական կոնֆերանս` նվիրված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 60-ամյակին` ՙՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և յուրաքանչյուր անձի արդարացի, անկախ ու անաչառ դատաքննության իրավունքը՚ թեմայով: Կոնֆերանսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական, Իրավաբանների միջազգային միության նախագահ Յ. Վենիամինը, ինչպես նաև Իրավաբանների միջազգային միության, անկախ պետությունների համագործակցության երկրների իրավաբանների միության և ընկերակցության այլ անդամներ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը այդ կոնֆերանսին հանդես եկավ իր զեկույցով` նվիրված արդարադատության մատչելիության ինստիտուտին և դրա կատարելագործման միտումներին: