|31.07.2007|Ֆուտբոլային հանդիպում ՀՀ ԱՆ "Աբովյան" քրեակատարողական հիմնարկում

31/07/2007


ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի աջակցությամբ, հուլիսի 30-ին, ժամը 17:00-ին, ՀՀ ԱՆ "Աբովյան"քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների միջև կայացավ ֆուտբոլային հանդիպում: Միջոցառման նպատակն է անչափահաս դատապարտյալների վերադաստիարակման, ֆիզիկական պատրաստության և ժամանցային խնդիրների արդյունավետ կազմակերպումը: ՀՀ արդարադատության նախարարության "Աջակցություն դատապարտյալին" հիմնադրամի նախագահ Կ.Թորոսյանի խոսքերով, միջոցառումը շարունակական է և այս տարվա օգոստոս ամսին նախատեսվում է նմանատիպ հանդիպում քրեակատարողական հիմնարկների միջև:
Անչափահաս դատապարտյալների ֆուտբոլային խաղը իրականացնելու համար տրամադրվել է բոլոր անհրաժեշտ միջոցներն ու պայմանները` սպորտային գեղեցիկ համազգեստ, լավ մարզադաշտ և բարձր ուշադրություն, իսկ դատապարտյալներն իրենց հերթին ջանք չխնայեցին հանդիպումը բարձր մակարդակով և պրոֆեսիոնալ անցկացնելու համար: