Նախարարն առաջարկում է փոփոխությունները սկսել մեզանից

20/03/2012

Հայ- ռուսական(Սլավոնական) համալսարանի ու ՀՀ արդարադատության նախարարության միջեւ  կնքված համաձայնագիրը քայլ է, որն ավելի ամուր ու գործնական հիմքի վրա կդնի բուհի ու նախարարության միջեւ արդեն գոյություն ունեցող համագործակցությունը։ Նախարար Հրայր Թովմասյանի ձեւակերպմամբ՝ Հայսատանում մասանվորապես արդարադատության համակարգում կուտակված խնդիրներն ունենալով՝ մեզ համար մեծ շռայլություն կլիներ չօգտվել բուհերում կուտակված ներուժից։

Իսկ ոլորտում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ նախարարի խոսքով, ցավոք, առայժմ ձեռքբերումներով հպարտանալ չենք կարող։ Խնդիրներ, որոնք կուտակվել ու բյուրեղացել են ոչ թե մեկ, երկու այլ բազմաթիվ տասնամյակների ընթացքում։

Նախարարության առջեւ ծառացած հարցերն այսօր բազմաթիվ են ու բազմաշերտ, բայց Հրայր Թովմասյանը գերխնդիր է համարում ստեղծել համակարգ, որտեղ մարդը, սովորական քաղաքացին կլինի գերագույն արժեք։ Այլապես՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում ամեն ինչ արվել է մարդու կյանքը բարդացնելու համար։

Կոռուպցիա, կաշառակերություն, բյուրոկրատական անհեթեթ քաշքշուկներ. սրանք քայքայում են համակարգն ու երկիրն այնպես, ինպես քաղցկեղը քայքայում է մադու մարմինը, նկատեց նախարարը՝ հավատացած միաժամաակ, որ այս ամենը հաղթահարելու ներուժ ունեք, անկասկած, եթե փոփոխություններն սկսենք մտածողությունից եւ յուրաքանչյուրս մեզնից։