Մահացել է 1983-ին ծնված դատապարտյալ
28/02/2012
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում մեկ անգամ ազատազրկման դատապարտված, 1983թ. ծնված Մուշեղ Ջումշուդյանը փետրվարի 25-ին, ժամը 16:25-ի սահմաններում մահացել է: Նախնական ախտորոշումը` թոքերի տուբերկուլյոզ, ՄԻԱՎ-ՁԻԱՀ 4-րդ փուլ:
Մուշեղ Ջումշուդյանը 09.07.2011թ. Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1 մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 1 մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) դատապարտվել էր 8 տարի ազատազրկման:
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում է նյութեր, նշանակվել է համապատասխան դատաբժշկական փորձաքննություններ: