Նախարարը հանդիպեց քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ

21/02/2012

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հերթական անգամ հանդիպեց նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ:
Նախարարը նախ ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները, իրականացված և իրկանացվելիք քայլերն ու ծրագրերը, ապա լսեց դիտորդական խմբի անդամներին և խմբի ղեկավար Արթուր Սաքունցին, ովքեր ներկայացրեցին իրենց կարծիքով հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Նախարար Հրայր Թովմասյանը հավաստիացրեց խմբի անդամներին, որ քաջատեղյակ լինելով առկա բոլոր խնդիրներին, կարծում է, թե դատաիրավական բարփոխումների արդյունքում կլուծվի դրանց էական մասը: Միևնույն ժամանակ, պարոն Թովմասյանը կարևորեց դիտորդական խմբի անաչառ վերահսկողությունը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը նախարարության հետ, որ հնարավորություն կտա օպերատիվորեն վերհանել բոլոր խնդիրները և թերությունները, քննարկել դրանք հաղթահարելու ձևերն ու ուղիները:
Ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ հնարավորինս համատեղել ջանքերը ոլորտում առկա խնդիրները վերհանելու և համապատասխան լուծումներ տալու համար: