Պարզաբանում

03/02/2012

Օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներ` ՄԻԱՎ-ով հիվանդ Գագիկ Վ.-ին և ՁԻԱՀ-ով հիվանդ Նարեկ Գ.-ին ծեծի են ենթարկել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները:
Հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 319հ. 1 մասով ազատազրկման դատապարտված Գագիկ Վ.-ն և 112հ. 1մ., 235հ. 4 մասով ազատազրկման դատապարտված Նարեկ Գ.-ն անօրինական պահանջներ են ներկայացրել վարչակազմին, ապա մերժում ստանալով` կտրող-ծակող առարկաներով փորձել են հարձակվել աշխատակիցների վրա: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության բաժնի աշխատակիցները միջոցներ են ձեռնարկել և կանխել հնարավոր հարձակումը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: